Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Կոտայքում Toyota Camry-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել շինության պատին. կան տուժածներԴիմացեք, հեշտ չի լինելու, բայց վերջնական արդյունքը պատմական է լինելու. Թրամփ Արտասովոր ուտեստ, որն օգնում է Կրիշտիանու Ռոնալդուին «ուժեղ մնալ» Հութիները կրկին հայտարարել են ամերիկյան ավիակրին հարվածի մասին Փաշինյանին միասնաբար պետք է վռնդենք իշխանությունից. քաղաքացիԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Սովորել են արևային թաղանթը տպել գլանափաթեթներով, ինչպես պաստառները Կարևորն այն է, որ ՔՊ-ն Գյումրիում մեծամասնություն չունի. Ավետիք Չալաբյան Զելենսկին տապալել է աշխարհի ամենապարզ գործարքը. Սքոթ Բեսենթ Ծաղկաշեն, Արագած, Վարդենուտ, Արայի, Ափնագյուղ, Շենավան գյուղերում հանդիպեցի հայրենակիցներիս հետ. Մհեր ԱվետիսյանԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի այցը սահմանամերձ Շիկահող գյուղԵրևանի շինհրապարակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին Կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 24-29 սմ-ով Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել հավասար պայմաններով, այլ ոչ թե սպառնшլիքների ներքո․ ՓեզեշքիանԷրդողանը մեկնաբանել է ԱՄՆ իր այցի հնարավորությունը Արարատի գյուղերից մեկում հայտնաբերվել է 34-ամյա տղամարդու մшրմին «Արսենալը» ոչ ոքի խաղաց «Էվերտոնի» հետՉինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել չեղարկել միակողմանի մաքսատուրքերը Հայկական իմպրեսիոնիզմ․ ազգային պատկերասրահում վերաբացվել է հայկական արվեստի մշտական ցուցադրությունը
Քաղաքականություն

Մարդիկ, որ մի սխալ դրված լայք չեն ներում, ընկել սոցցանցերում իրենց արևին Մարտունին թասիբի կամ շախի են գցում. Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Ուշադիր հետևում էի Գյումրու ընտրություններին՝ ո՛չ թերագնահատելով դրանց կարևորությունը, ո՛չ էլ համապետական գործընթացների մեկնարկ համարելով։

Արդեն քարոզարշավի ընթացքում տեսանելի էր, որ երկրորդ նախագահի հետ շաղկապված որոշ շրջանակների համար ՔՊ-ից ավելի մեծ թիրախ էր դարձել Հանրապետականը, ում ցանկացած քայլ կամ անգամ քայլի բացակայություն սնում էր նրանց բորբոքված երևակայությունն ու ապա ոչնչացնում տարրական բարոյականության խղճուկ մնացուկները։

Նրանք շրջանցում էին այն փաստը, որ նույնիսկ քաղաքական պորտալարով իրենց փաթաթված մասնակիցները պաշտոնապես չհայտարարվեցին որպես իրենց թեկնածուներ։

Ամբողջ քարոզարշավի ընթացքում նրանք փնովում, քննադատում, երբեմն նույնիսկ վիրավորում էին, ըստ իրենց, «Սերժի թեկնածուներին»՝ Ռուբեն Մխիթարյանին և Մարտուն Գրիգորյանին։ «Սերժը դրելա, որ խանգարի» նրանց կողմից տարածվող կեղծ թեզը, կապտադեղնավուն գարշահոտ թարախի պես ներծծվել էր «տարանջատում» տապալված օպերացիայից հետո նրանց քաղաքական վերքերին փաթաթված թանզիֆի փտած շերտերի մեջ։

Տխմարագույն այդ թեզը զավեշտալի անտի ռեկորդ էր նույնիսկ իրենց դեպքում, քանզի ոչ Սերժն է ստիպել տղերքին առաջադրվել, ոչ էլ տարանջատվածներն էին ընտրություններից առաջ «վիզ առել», որ Վարդան Ղուկասյանը և Կարեն Սիմոնյանը իրենց թեկնածուներն են։ Ուստի, եթե նրանք պաշտոնապես առաջադրած թեկնածուներ չունեին, ապա ո՞ւմ էին խանգարելու Մարտունն ու Ռուբենը։

Ենթադրվում էր, որ անգամ իրենց միջինացված ուղեղանյութը պիտի բավարարեր հասկանալու համար, որ ոչ Գրիգորյանի, ոչ էլ Մխիթարյանի պոտենցիալ ընտրողները Ղուկասյան կամ իրենց համար հիմնականում անհայտ Կարեն, մե՛կ է, չեն ընտրելու։

Կյանքը ցույց տվեց, որ սա հակահանրապետական հակաքարոզչական տիղմի ընդամենը առաջին շերտն էր։ Ընտրության հենց գիշերը կենացները քաղցրացան։ Ճարպկորեն շահարկելով հասարակության հույզերն ու սպասումները՝ նրանք մի կողմից սկսեցին ուռճացնել Ղուկասյանի էլեկտորալ հաջողությունը, մյուս կողմից՝ տեղեկատվական շանտաժան էլ իբր «սերժական» թեկնածուների նկատմամբ։

«Կրելու ենք» օպերացիայի հերթական ձախողումից հետո նրանց «մոզգերը» որոշեցին, որ «наглость – второесчастье», և ոչ միայն պայմաններ չստեղծեցին հետընտրական կոնստրուկտիվ կոնսուլտացիաների համար, այլև սադրիչ ձևակերպումներով և ուլտիմատիվ պայմաններ դնելով՝ սկսեցին պղտորել հետընտրական ջրերը։

Ո՞ւմ վրա եք մուննաթ գալիս։ Բա եթե ձեր թեկնածուն (այլևս դա չեք թաքցնում՝ մտնելով նաև մեզ ուղղված նրա անհեթեթ և ֆանտասմագորիկ ձևակերպումների պատասխանատվության տակ) «հաղթել» է, էլի՞նչ եք ուզում։ Իսկ եթե ձեր թեկնածուն չի հաղթել, և քյոմագի կարիք ունեք, ինչո՞ւ ձեզ համարժեք չեք պահում։

Լավ, եթե, ինչպես դուք եք ասում, Սերժը «թաքուն մարդա դրել էդ ընտրութուններին», «Նիկոլը ռեյտինգ չունի, դրա համար միտինգին չերևաց», դուք էլ հո աշխարհացունց, կործանիչ, ջախջախող վարկանիշ ունեք, բա գնայիք ձեր առաջին դեմքերով բացահայտ կանգնեիք ձեր թեկնածուների կողքին…

Ձեր բորբոքված էգոյին հակաբորբոքիչ սպեղանի դնեմ՝ իրականում Գյումրիում ձեր թեկնածուական տանդեմը մոտ 27 տոկոս է հավաքել, իսկ մեզ վերագրվողը՝ 23։ Ավելին, նույն սխեմայով մանդատները հաշվելիս կստանաք համապատասխան 10 և 9: Էդ ի՞նչ շռնդալից հաղթանակի, էդ ի՞նչ «գյումրեցին ընտրեց Վարդանին»՝ սեփական պրիմիտիվ քարոզչության տակ եք մնացել։

Իսկ իրականում գյումրեցին ՉԸՆՏՐԵՑ ՆԻԿՈԼԻՆ, և բոլոր ընդդիմադիր թեկնածուների սրբազան պարտքն է հարգալից, կառուցողական, ոչհիստերիկ մթնոլորտում կյանքի կոչել այդ վճիռը:

Եթե Մարտունը, ում նկատմամբ խորը հարգանք ունեմ, իրականում լիներ Հանրապետականի թեկնածուն, ապա վաղուց և հստակ կհայտարարեր հենց այդպիսի լուծման մասին։ Ես, ի տարբերություն ոմանց, իրեն էլ եմ հասկանում. մարդիկ, որ ուրիշներին նույնիսկ մի սխալ դրված լայք չեն ներում, հիմա ընկել են սոցցանցերում իրենց արևին Մարտունին թասիբի կամ շախի են գցում։

Այդ հակաքարոզչությունն այնքան զզվելի է և ակնհայտ, որ չեմ բացառում, որ այս ամենի վերջնանպատակը ոչ թե Ղուկասյանին քաղաքապետ դարձնելն է, այլ մեղքը ուրիշների վրա գցելով՝ չդարձնելը։

Գիտեմ, որ որոշ գարշահոտ երախներ իրենց տելեգրամներով և ֆեյքերով ճշմարտությունը շրխկացնելու համար նորից սկսելու են միսս ծամել։ Հոգ չէ. իմ միսն ու Պրոմեթևսի լյարդը վաղուց են ճանաչվել քույր օրգաններ, ինչքան էլ ցերեկը կտցահարվում են, մեկ է, գիշերը վերականգնվում են։ Մի տարբերությամբ՝ հունական առասպելի հերոսին վրա էր տալիս արծիվը, իսկ ինձ բաժին են հասնում առնետները։

Հուսամ, գրածս կհասնի նաևՄարտունին։ Մարտուն ջան, անգլիացիներն ասում են, որ երկու չարիքներից և ոչ մեկին չեն ընտրում։ Մենք Անգլիա չենք, և Նիկոլի իշխանության համեմատ մնացած բոլոր խնդիրները խամրում են, ուստի չարյաց փոքրագույն նախընտրելը, իմ կարծիքով, այլընտրանք չունի։ Անկախ ամեն ինչից։ Պինդ կաց։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Ձորաղբյուր» ՏԿՀ
02.04.2025