Գերմանական ծաղր Բաքվից
Ադրբեջանում երեկ կայացել է Գերմանիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ապա և համատեղ ասուլիսը, որտեղ Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, թե Բեռլինը միշտ էլ ասել է, որ Ղարաբաղն ադրբեջանական տարածք է և այսօր վերահաստատում է այդ տեսակետը։ Ընդամենը մեկ օր առաջ Բաքուն և Բեռլինը դիվանագիտական սկանդալի եզրին էին, երբ Գերմանիայի նախագահն ինստագրամյան իր էջում գրառում էր արել` այն ուղեկցելով Արցախի դրոշով։ Բաքվի պաշտոնական նոտայից հետո գրառումը հեռացվել էր, Շտայնմայերն էլ Երևանից մեկնել էր Բաքու, որտեղ տրամաբանորեն բոլորովին հակառակ հայտարարություններն է արել, ընդամենը փորձել է Ադրբեջանի մոտ մեղմել իր դիրքորոշումները։
Դեռ նախօրեին նշել էինք, որ Գերմանիան կուլ է տալու Ադրբեջանի հասցրած վիրավորանքը և որևէ կերպ չի արձագանքելու։ Փոխարենն այդ հանգամանքը լկտիանալու ևս մեկ առիթ է տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որը հերթական անգամ ծաղրել է Հայաստանին և Հայաստանի իշխանությունը զավթած Նիկոլ Փաշինյանին։ «Պատերազմում տարած մեր պատմական հաղթանակը ճանապարհ հարթեց դեպի խաղաղության բանակցություններ։ Կարծում եմ, որ Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումները խաղաղության հաստատման հարցում բավական մերձեցել են», - նշել է Ալիևը։
Միևնույն ժամանակ հայտարարել է, որ եթե Հայաստանն ընդունի Ադրբեջանի 2 պայմանները, խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտները կվերանան։ «Մեր առաջին պայմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտությունն է։ Երկրորդը կապված է Հայաստանի Սահմանադրության հետ։ Հայաստանի Սահմանադրության տեքստում հղում կա այդ երկրի Անկախության հռչակագրին, որը Սահմանադրության անքակտելի մասն է։ Այնտեղ մի դրույթ կա, որ բացահայտ տարածքային նկրտում է Ադրբեջանի հանդեպ։ Այդ իսկ պատճառով, այդ դրույթի հեռացումը Հայաստանի Սահմանադրության տեքստից մեր օրինական պահանջն է»,- հայտարարել է Ալիևը և հավելել, թե Հայաստանից մինչ օրս լուրջ պատասխան չեն ստացել։
Փաշինյանը, հրաշալի հասկանալով, որ Սահմանադրության փոփոխումը բարդ է լինելու, ՍԴ որոշումներով փորձում էր տպավորություն ստեղծել, թե կատարել է Ադրբեջանի պահանջները։ Բաքուն, սակայն, անլուրջ է դիտարկում Հայաստանի իշխանությունների հայտարարությունները։ Ամեն դեպքում, հարկավոր է արձանագրել, որ հակառակորդը որևէ կերպ չի հանգստանում և շարունակում է նոր սպառնալիքներ տեղալ, պատրաստվել նոր ռազմական էսկալացիայի` ի տարբերություն Հայաստանի գործող իշխանությունների, որոնք բարձիթողի վիճակում են թողել Հայաստանի պաշտպանունակությունը։
Դիանա Սարգսյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT