Հուսով ենք` հայ հասարակությանը կբացատրեն ԵԱՏՄ-ից հեռանալու հետևանքով կորուստների մասշտաբները. Գալուզինը` դեպի ԵՄ գնալու ձգտման մասին
Անհնար է միաժամանակ լինել ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում, բայց Հայաստանն ինքը պետք է որոշի, թե որտեղ է ավելի լավ լինել, ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք համոզված ենք, որ անհնար է միաժամանակ լինել երկու տարբեր ասոցիացիաներում, ինչպիսիք են ԵԱՏՄ-ն և Եվրամիությունը... Պաշտոնական Երևանը պետք է որոշի, թե որտեղ է ավելի լավ լինել: Հուսով ենք, որ հայ հասարակությանը կբացատրեն ԵԱՏՄ-ին անդամակցության բոլոր օգուտները և ԵԱՏՄ-ի հետ խզման հետևանքով կորուստների մասշտաբները, որպեսզի հասարակությունն ունենա իրականության օբյեկտիվ պատկերացում»,- նշել է ԱԳ փոխնախարարը։
Գալուզինը հավելել է, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, որն ինքնուրույն է ընտրում իր զարգացման վեկտորը։
Մարտի 26-ին ԱԺ-ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է օրինագիծը ՀՀ-ի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին: Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այս առնչությամբ ասել է, որ Երևանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. երկու աթոռի վրա նստել հնարավոր չի լինի:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT