Հիմնադրամի 2025թ. կրթական և զարգացման ծրագրի կրթաթոշակառուներն ու մասնակիցներն ընտրված են
Սիրով տեղեկացնում ենք, որ «Երաժշտություն հանուն ապագայի» 2025թ․ կրթական և զարգացման ծրագրի մրցույթի ունկնդրումների և հարցազրույցի փուլերը ամփոփվել և հաջողությամբ ավարտվել են։ Այս տարի ևս մեզ հետ էին տաղանդավոր երիտասարդ երաժիշտներ Երևանից, ինչպես նաև Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերից, ովքեր հայտ էին ներկայացրել մասնակցելու ծրագրին։
Մրցույթին դիմած դիմորդների կատարումները լսել և գնահատել է միջազգային ժյուրիի հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են եղել հանրահայտ երաժիշտներ և պրոֆեսորներ՝ Ջորջե Թուդորաքե, Սիլվիա Կորիչելի, Խոսե Վիսենտե Կաստելլո, Յերոն Ռիմսդեյկ, Վիսենտե Ալբերոլա, Խոսե Պինտո, Ֆրանցիսկո Լոպես, Գորդոն Ֆանտինի, Ինյակի Կուենկա և Սոֆյա Ռայչենկո:
Հիմնադրամն այս տարի ևս ընդլայնել է իր կրթական ծրագրի շրջանակները՝ հնարավորություն ընձեռելով ավելի մեծ թվով պատանի երաժիշտների ստանալ որակյալ կրթություն և մասնագիտական աջակցություն։ Արդյունքում, 2025թ․ ծրագրում ընդգրկվել են 32 կրթաթոշակառու և 8 մասնակից։
Այսպիսով, որպես «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի 2025թ․-ի կրթաթոշակառուներ և մասնակիցներ են ճանաչվում ունկնդրումների և հարցազրույցի փուլերը հաղթահարած հետևյալ դիմորդները․
ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐ՝
- Էդուարդ Դայան (ջութակ)
- Անի Մելիքյան (ջութակ)
- Վահե Դանիելյան (թավջութակ)
- Նարեկ Առաքելյան (թավջութակ)
- Արեն Թոփլաղալցյան (թավջութակ)
- Արփի Արաբյան (ջութակ)
- Անահիտ Խիզանցյան (ջութակ)
- Ինեսսա Շկարբանենկո (ջութակ)
- Մարիամ Սմբատյան (ջութակ)
- Արամ Ասմանգուլյան (դաշնամուր)
- Արաքս Աշճյան (դաշնամուր)
- Էդուարդ Գևորգյան (դաշնամուր)
- Էլեն Խաչիկյան Հրանտի (դաշնամուր)
- Ալեն Դանիելյան (դաշնամուր)
- Հարություն Ասատրյան (դաշնամուր)
- Միքայել Հարությունյան (սաքսոֆոն)
- Դավիթ Պարսամյան (սաքսոֆոն)
- Հովհաննես Խերիմյան (սաքսոֆոն)
- Ալեք Սահակյան (ֆլեյտա)
- Լիլիթ Ստեփանյան (կլարնետ)
- Դավիթ Հակոբյան (սաքսոֆոն)
- Մեսրոպ Օրդակյան (սաքսոֆոն)
- Արշավիր Գասպարյան (կլարնետ)
- Դավիթ Բաբայան (մարիմբա)
- Մերի Դավթյան (ֆլեյտա)
- Տիգրան Հարությունյան (գալարափող)
- Էլլա Մկրտչյան (ֆլեյտա)
- Դավիթ Տոնոյան (ֆագոտ)
- Աշոտ Ամիրբեկյան (կլարնետ)
- Գեղամ Ղազարյան (շեփոր)
- Ռազմիկ Մկրտչյան (ֆագոտ)
- Վիրաբ Զաքարյան (ֆագոտ)
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ`
- Մարի Դանիելյան (դաշնամուր)
- Էդուարդ Սիմոնյան (դաշնամուր)
- Մարկ Մինասյան (դաշնամուր)
- Էդգար Մխիթարյան (դաշնամուր)
- Իլլեն Ավետյան (դաշնամուր)
- Անի Բոցինյան (դաշնամուր)
- Արտյոմ Ավետիսյան (շեփոր)
- Համլետ Էմինյան (ֆագոտ)
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամն իրականացնում է համապարփակ կրթական և զարգացման ծրագիր տաղանդավոր պատանի երաժիշտների համար 7 ուղղություններով.
- Վարպետության դասեր
- Կրթական ուղևորություններ արտերկիր
- Օտար լեզուների դասեր
- Բեմական փորձ
- Այցելություն համերգների
- Թանգարանային այցեր
- Կրթաթոշակ
Հիմնադրամի մշակած բացառիկ ծրագիրը երիտասարդ երաժիշտներին ընձեռում է բարձրորակ մասնագիտական աջակցություն, ռեսուրսներ և արժեքավոր գիտելիքներ՝ նպաստելով նրանց երաժշտական զարգացմանը և առաջընթացին։ Հիմնադրամը ստեղծել է երաժիշտների պատանի սերնդի համար այնպիսի միջավայր և հարթակ, որտեղ նրանք հնարավորություն ունեն կատարելագործվել, զարգանալ, կայանալ, հաղորդակցվել դասական երաժշտության և արվեստի մեծ աշխարհում :
Շնորհակալ ենք մեր բոլոր տաղանդավոր պատանիներին, նրանց ընտանիքներին, ուսուցիչներին, դպրոցներին և նվագակցողներին՝ ծրագրի նկատմամբ ցուցաբերած մեծ հետաքրքրության, ինչպես նաև երիտասարդների կրթության և զարգացման գործում ունեցած անգնահատելի դերի համար։
Շնորհավորում ենք մեր կրթաթոշակառուներին և մասնակիցներին՝ մաղթելով շարունակական առաջընթաց, հաստատակամություն, նվիրում և փայլուն ձեռքբերումներ։
Մրցույթին մասնակցած մյուս դիմորդներին մաղթում ենք հաջողություններ և վստահ ենք, որ առաջիկայում նոր հնարավորություններ կբացվեն մեր հիմնադրամի նախաձեռնությունների շրջանակում։




















Դավաճանության 8 անսպասելի նշանները
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը