Թրամփի «օպերկոտը» հայկական տնտեսությանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրերս մաքսատուրքեր է սահմանել աշխարհի գրեթե բոլոր երկրների համար, Հայաստանի դեպքում այն կազմում է շուրջ 10 տոկոս։ Իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ մատակարարվող հայկական ապրանքներն առնվազն 10 տոկոսով թանկանալու են, հայ գործարարները լուրջ վնասներ են կրելու, իսկ ամերիկացիներն արդեն կգնեն ոչ թե թանկացած հայկական կամ այլ երկրների ապրանքները, այլև իրենց երկրում արտադրվածը։
Ըստ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի՝ Հայաստանից Միացյալ Նահանգներ արտահանվող հիմնական ապրանքներն են ալկոհոլային խմիչքները, կաթնամթերքը, բանջարեղենի պահածոները, ջրերը, ծխախոտը, թանկարժեք քարերը և այլն: Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024-ին Հայաստանից Միացյալ Նահանգներ 60 միլիոն դոլարի ապրանք է արտահանվել: Փոխադարձ առևտուրն էլ 410 միլիոն դոլար է կազմել: ԱՄՆ առևտրի ներկայացուցչի գրասենյակի տվյալներով՝ անցած տարի Հայաստանից ներմուծումը 121 միլիոնի է հասել:
Առաջին ու գլխավոր հարվածը լինելու է հայկական կոնյակին, որն ԱՄՆ-ում մրցունակ էր շնորհիվ իր ոչ բարձր գնի։ Թանկացումից հետո շատերը կնախընտրեն ամերիկյան վիսկին ու բուրբոնը, կոնյակի սպառման ծավալները կնվազեն։ Որոշակի քանակություն, իհարկե, դեռ կշարունակվի վաճառվել, բայց դա էլ ամերիկահայերի շնորհիվ։
Ընդհանուր առմամբ, հետևանքները լուրջ են լինելու։ Եվ սա ևս մեկ փաստարկ է, թե ինչու Հայաստանը չպետք է շտապի դեպի Արևմուտք։ ԵԱՏՄ-ում հայկական ապրանքների սպառումը գնալով ընդլայնվում է, և այդ շուկան կորցնելը՝ հանուն հեքիաթային արևմտյան շուկաների, անհեթեթ է դիտվելու։ Առավել ևս, որ արևմտյան շուկաներում էլ մեզ առանձնապես գրկաբաց չեն սպասում։
Անի Միրաքյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT