Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բանակի նոր համազգեստն այնքան վատն է, որ քննադատում են բոլորը Ներդրում մանկապարտեզի կառուցման համար` հանուն մեր երեխաների ապագայի. Կարապետյանը մտածում է քո մասին ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետը դիմում է իրավապահներին. ի՞նչ իրավական հիմքով է սպային դանակահարած անձը նշանակվել ՊՆ նախարար Մարդկանց մոտ տրամադրության անկում կա, մտածում են, թե ի՞նչ է լինելու սրա վերջը. Նաիրի ՍարգսյանԶՊՄԿ-ի հետ համագործակցության շնորհիվ 18 հա տարածք է անտառապատվել «Ոչ» ասող չունենք, ամեն ինչի համաձայնում են. Էդմոն Մարուքյան Ինչո՞ւ են կոմունալ վճարումները դուրս թողնված հետվճարների համակարգից․ Հրայր ԿամենդատյանԱրևային էներգիան վերածվում է լիարժեք, շուրջօրյա էներգիայի աղբյուրի Տվյալների վրա հիմնված որոշումների կայացման հմտություններ՝ դպրոցների կառավարման համար«Դոմուս»-ի նոր մասնաճյուղը` Արշակունյաց 33 հասցեում Մարդը 30 տարի խրամատ պահի, վերջում ստիպված տաքսի քշի՞. Արշակ ԿարապետյանԻմ կյանքին լուրջ վտանգ է սպառնացել․ ո՞վ է պատասխան տալու․ Նառա ԳևորգյանԻնչ են իրենցից ներկայացնում առաջիկա ընտրությունները. Ավետիք ՉալաբյանԿոչումները պետք է տրվեն ըստ արժանիքի, ոչ թե անձնական նախասիրության․ Հրանտ ԹոխատյանՔաջարան, Գորիս քաղաքներում և Տաթև-Շինուհայր ավտոճանապարհին տեղում է ձյուն Թուրքիայի կողմից խորհրդանշական ժեստերը կարող են օգնել Փաշինյանին ներքին հանրության առաջ ցույց տալու «տեսանելի առաջընթաց»․ Սուրեն Սուրենյանց Թուրքիայի իշխող կուսակցությունը ներկայացրել է հայեցակարգային փաստաթուղթը, որը Էրդողանի հովանու ներքո պատրաստված նոր «Թուրան» ձևավորվելու գործողությունների պլանն է․ թյուրքագետ Վաշինգտոնյան հուշագրի իրական գինը․ ով է շահում և ով է կորցնում Եկեղեցու դեմ ճնշման քաղաքականությունը և դրա վտանգավոր հետևանքները Հայրս այս հայտարարությունները արել է 2017 թվականին, մոտավորապես այն ժամանակները երբ Նիկոլ Փաշինյանը պատվերով Սասնա ծռերի միտինգն էր ցրում. Ն. Կարապետյան
Քաղաքականություն

Ադրբեջանը չի կարող պահանջել, որ Հայաստանը թաղի անցյալը. Օսկանյան

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը հոդված է հրապարակել

«Երկու սահմանադրությունների պատմությունը

Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ներկա փուլում Բաքուն պահանջում է, որ Երևանը ընդունի նոր սահմանադրություն, որտեղ բացառված կլինի ցանկացած ձևակերպում, որը կարող է մեկնաբանվել որպես հավակնություն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Հայաստանի՝ ինքն իրեն հարգող որևէ կառավարության պատասխանը պետք է պարզ և հստակ լիներ՝ «դա ձեր գործը չէ»:

Սակայն, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է բավարարել Բաքվի պահանջը, ապա փոխադարձության ոգով Հայաստանը նույնպես պետք է պահանջի Ադրբեջանի Սահմանադրության փոփոխություն: Ահա թե ինչու. Ադրբեջանի պահանջի ներքո թաքնված հակասություն կա իր իսկ Սահմանադրության շրջանակում, որն արժե ուսումնասիրել ոչ միայն իրավական անհամապատասխանության, այլև դրա ստեղծած ապակայունացնող և հնարավոր տարածքային պահանջների նախադեպի համար:

Եթե Ադրբեջանն իսկապես պատրաստակամ է կառուցել ապագա՝ հիմնված ներկա իրականության ու տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ապա այն պետք է առերեսվի նաև իր իսկ հիմնարար իրավական տեքստերում ամրագրված խնդրահարույց ժառանգությանը:

Ադրբեջանի 1991 թվականի Պետական անկախության մասին սահմանադրական ակտը պարզ ինքնիշխանության հռչակագրից անդին է: Այն ժամանակակից Ադրբեջանի Հանրապետությունը հստակ դիրքավորում է որպես 1918-1920 թվականների Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավական և քաղաքական ժառանգորդ՝ մերժելով խորհրդային քաղաքական և իրավական կարգի ամբողջականությունը: Այն պնդում է, որ Խորհրդային Միության կողմից Բաքվում իշխանության հաստատումը անօրինական բռնակցում էր, և մերժում է բոլոր պայմանագրերն ու խորհրդային ներքին օրենքները, որոնք հետևել են դրան: Այսպիսով, Ադրբեջանը խորհրդանշական և իրավական առումով իրեն անջատում է խորհրդային ժամանակաշրջանից, այդ թվում՝ հենց խորհրդային իրավական ակտերից, որոնք 1921 թվականին Լեռնային Ղարաբաղը փոխանցեցին Ադրբեջանական ԽՍՀ-ին:

Սա սահմանադրական աննկատ մնացորդ չէ: Ադրբեջանի կառավարությունը բազմիցս վերահաստատել է այս իրավահաջորդությունը, հատկապես՝ 2008-2009 թվականներին առաջին հանրապետության 90-ամյակի ազգային տոնակատարությունների ժամանակ: Ուղերձը պարզ էր. Ադրբեջանը պարզապես հետխորհրդային պետություն չէ, այլ մինչև Խորհրդային Միությունը գոյություն ունեցած պետության նոր մարմնավորումը: Պատմական այս դիրքորոշումը, սակայն, գալիս է անհարմար ճշմարտության հետ: 1918-1920 թվականներին Հայաստանի և Ադրբեջանի սահմանները հստակ սահմանված չէին: Առաջին հանրապետությունները ներգրավված էին մի շարք տարածքների շուրջ զինված հակամարտություններում, որոնցից առանցքային էր Լեռնային Ղարաբաղը: Այս ժամանակաշրջանում այս տարածքների նկատմամբ վերահսկողությունը հեղհեղուկ էր և հաճախ որոշվում էր ռազմական ուժով, դիվանագիտությամբ կամ արտաքին միջամտությամբ: Հետևաբար, այսօր Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պահանջ ներկայացնելը՝ վկայակոչելով 1918-1920 թվականների հանրապետության ժառանգությունը, նշանակում է ընդունել վիճարկվող և անորոշ տարածքային կարգավորումների դարաշրջանը:

Ադրբեջանը չի կարող այս երկուսը համադրել։ Չի կարող մերժել խորհրդային իրավակարգը և միաժամանակ, հիմնվելով խորհրդային ժամանակաշրջանի որոշումների վրա, հիմնավորել իր տարածքային պահանջները: 1921 թվականի խորհրդային Կովկասյան Բյուրոյի որոշումը, որը Լեռնային Ղարաբաղը դրեց Խորհրդային Ադրբեջանի իրավասության ներքո, խորհրդային քաղաքական գործողություն էր: Անվավեր ճանաչելով խորհրդային իրավական և վարչական բոլոր որոշումները, Ադրբեջանը անվավեր է ճանաչում նաև այս փոխանցումը: Իրավական տրամաբանությունը, որը այն կիրառում է ԽՍՀՄ-ի ձևավորման օրինականությունը հերքելու համար, պետք է կիրառվի նաև ԽՍՀՄ-ի կողմից ներքին սահմանների վերաբերյալ կայացված որոշումների նկատմամբ, եթե, իհարկե, այն իր սեփական օգուտի համար չի ընտրում խորհրդային օրենքի խտրական վերականգնումը՝ խարխլելով իր իսկ սահմանադրական կարգի ներադաշնակությունը:

Այս անհամապատասխանությունն ավելի ակնհայտ է դառնում Բաքվի այն պահանջների համատեքստում, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը՝ երաշխավորելու, որ դա տարածքային պահանջ չի ենթադրում: Եթե Հայաստանից ակնկալվում է բացառել Ադրբեջանի սահմանների ճանաչման վերաբերյալ որևէ երկիմաստություն, ապա Ադրբեջանը պետք է ցուցաբերի նույնական պատրաստակամություն՝ երաշխավորելու, որ իր սեփական Սահմանադրությունն այլևս չհիմնվի այնպիսի իրավական ինքնության վրա, որը նախորդում և հակասում է այդ նույն սահմաններին: Սահմանադրական կարգը, որը մի կողմից հաստատում է անորոշ սահմաններով հանրապետության ժառանգականությունը, մյուս կողմից՝ ժխտում ժամանակակից սահմանները հաստատած իրավական կառուցվածքը, չի կարող անշեղ հստակություն և վերջնականություն պահանջել իր հարևաններից:

Եթե Ադրբեջանը իսկապես ցանկանում է փակել մեկդարյա հակամարտության էջը և տևական խաղաղություն կառուցել Հարավային Կովկասում, ապա նախ պետք է ներս նայի և համոզվի, որ իր սեփական սահմանադրական պատումը չի հավերժացնում իռեդենտիստական անորոշությունը: Դա կպահանջի Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարման վերականգնման սահմանադրական հնարավորություն, գրավված հայկական տարածքների վերադարձ և Հայաստանի դեմ տարածքային որևէ պահանջից պաշտոնապես հրաժարում: Ադրբեջանը չի կարող պահանջել, որ Հայաստանը թաղի անցյալը՝ միաժամանակ կառչելով պատմության այնպիսի տարբերակից, որը խարխլում է ժամանակակից միջազգային իրավունքի հիմքերը և բաց է թողնում Հայաստանի նկատմամբ տարածքային ոտնձքությունների սահմանադրական հնարավորությունը: