Զելենսկին տապալել է աշխարհի ամենապարզ գործարքը. Սքոթ Բեսենթ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ էր ռեսուրսների մասին համաձայնագիր ստորագրել ԱՄՆ-ի հետ, բայց նա տապալեց աշխարհի ամենապարզ գործարքը, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
«Մենք պատրաստվում էինք համաձայնագիր ստորագրել ուկրաինացիների հետ, և դա նախևառաջ կխորացներ ԱՄՆ-Ուկրաինա գործընկերությունը, երկրորդը՝ ազդանշան կուղարկեր Ռուսաստանի ղեկավարությանը, որ Միացյալ Նահանգները չի լքում Ուկրաինան։ Եվ ամենակարևորը՝ դա ցույց կտար ամերիկացիներին, որ մենք տնտեսապես մոտիվացված ենք, և որ պարզապես չենք տվել հսկայական դրամաշնորհներ, ինչպես դա եղավ ԱՄՆ ՄԶԳ-ի դեպքում»,- նշել է Բեսենթը։
Նրա խոսքով, Կիև կատարած այցի օրը՝ փետրվարի 12-ին, Զելենսկին պատրաստ է եղել համաձայնագիր ստորագրել։ «Մենք աշխույժ քննարկում ունեցանք, և ես նրան ասացի, որ այնտեղ 50 լրագրող կա: Ես այստեղ եմ, որպեսզի ցույց տամ, որ անջրպետ չկա ամերիկացի ժողովրդի, ուկրաինացի ժողովրդի, ամերիկյան ղեկավարության և ուկրաինական ղեկավարության միջև»,- նշել է Սքոթ Բեսենթը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT