Նիկոլական պրոպագանդան այլևս դասական քարոզչություն չէ. այն դարձել է ազգային ինքնության դեմ ուղղված ռազմավարություն. Արմեն Հովասափյան
Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վերջին 7 տարվա տառապանքս ու դառը փորձը հանգեցրել է այն տրամաբանական եզրահանգման, ըստ որի՝ Նիկոլի իշխանության ընթացքում ձևավորվել է պրոպագանդայի մի համակարգ, որն իր էությամբ ոչ միայն կեղծ է, այլև հակահայ։ Այս համակարգը ծառայում է մեկ նպատակի՝ պահել փլուզվող իշխանությունը՝ մանիպուլյացիաների, վախի և իրականության աղավաղման միջոցով։
Նիկոլական քարոզչամեքենան հենվում է մի մեթոդի վրա՝ սեփական ձախողումներն արդարացնել՝ դրանք փաթեթավորելով որպես «ժողովրդավարական հաղթանակ», «խաղաղության օրակարգ» կամ «պետական խոհեմություն»։ Ասեմ ավելին՝ Նիկոլի իշխանությունը որդեգրել է մի ձևակերպումային դաշտ, որտեղ ազգային գաղափարախոսությունն ու ինքնիշխանության պաշտպանությունը դիտարկվում են որպես ռադիկալիզմ, իսկ զիջումը՝ որպես ռացիոնալություն։
Ներքաղաքական հարթակում պրոպագանդան կառուցվում է վհուկների որսի տրամաբանությամբ։ Ամեն քննադատ ցուցադրվում է որպես «նախկին», «հակապետական», «պատերազմի շահառու»։ Իսկ հասարակության բևեռացումը պահվում է սուր՝ որպեսզի ժողովրդին երբեք չթողնեն սթափ վերլուծել իրավիճակը։
Դրան զուգահեռ հատուկ ուշադրություն է դարձվում հասարակության սոցիալական ամենախոցելի շերտերին՝ նրանց ներշնչելով, որ Նիկոլն է նրանց միակ պաշտպանն ու հույսը։ Այդ քարոզը հիմնվում է նվաստացման վրա՝ «եթե Նիկոլը չլինի, դուք ոչինչ չեք ունենալու» ձևաչափով։
Քանիցս ասել եմ, որ նիկոլական պրոպագանդան այլևս դասական քարոզչություն չէ։ Այն դարձել է ազգային ինքնության դեմ ուղղված ռազմավարություն, որը զուգորդվում է իշխանական լեգիտիմության հանկարծակի ճգնաժամի հետ։ Իրական քաղաքական արդյունքների բացակայության պայմաններում՝ իշխանությունը հենվում է կեղծ օրակարգերի և գիտակցաբար հակահայ դիսկուրսի վրա, ինչը հանգեցնում է ազգի պառակտման ու պետականության արժեզրկման։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT