Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
Ժամանց

Քոչարյան Անդոյի դեմ ապստամբել են քպական կանայք

Աժ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կրկին խնդիրներ ունի սեփական խմբակցության ներսում։ Այս անգամ նրա դեմ ապստամբել են խմբակցության գրեթե բոլոր կին պատգամավորները, բացառությամբ մեկ-երկուսի, որոնք ինչպես նախկինում, այնպես էլ այժմ գտնվում են Քոչարյանի վերահսկողության տակ, բայց առայժմ սսկված են։

Մասնավորապես լրագրողների նկատմամբ Անդրանիկ Քոչարյանի վերջերս թույլ տված մի քանի լկտի արտահայտությունները դարձել են ՔՊ խմբակցության վերջին նիստերից մեկի քննարկման առարկա, ընդ որում, Անդրանիկ Քոչարյանի թեթև ձեռքով։ Վերջինս փորձել է հաշիվներ պարզել նիստում իր հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանի հետ։

Պողոսյանը, նշենք, առանձնապես աչքի չի ընկնում Քոչարյանի նկատմամբ հարգալից վերաբերմունքով և այս անգամ էլ տակ չի մնացել` լավ շշպռելով Անդրանիկ Քոչարյանին, անակնկալի բերելով նրան ու խմբակցության անդամներին։ Զարմանալիորեն ՔՊ խմբակցության մյուս բոլոր կին անդամները, որոնցից շատերը երբեք աչքի չեն ընկել սեփական կարծիքն արտահայտելով, այս անգամ բավականին կոշտ արձանագրումներ են արել Անդրանիկ Քոչարյանի հասցեին` փաստելով, որ վերջինս բավականին լկտի է պահում ոչ միայն լրագրողների, ԱԺ աշխատակազմի կին աշխատակիցների, այնպես էլ խմբակցության պատգամավորների նկատմամբ և կոչ են արել զրկել Անդրանիկ Քոչարյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից, ընդհանրապես հեռացնել խմբակցությունից, նշելով, որ նրա լկտի պահվածքը որևէ լավ տեղ չի տանում։

Ողջ ՔՊ խմբակցությունում Անդրանիկ Քոչարյանի հետ դեռևս ջերմ հարաբերություններ պահպանում են երկու կանայք` Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանը։ Վերջիններս, սակայն, արագ հասկացել են, որ Անդրանիկ Քոչարյանին պաշտպանելու իրենց ջանքերը կարող են շրջվել իրենց դեմ և ամբողջ քննարկման ընթացքում լռել են, իսկ մոտ երկու տասնյակ կանայք իրենց մտքում և հոգու խորքում ունեցած ամբողջ մաղձը լցրել են Անդրանիկ Քոչարյանի գլխին` խոստանալով նրա հարցը բարձրացնել նաև առաջիկայում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ նիստերից մեկում։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, այս միջադեպից հետո Քոչարյանի տրամադրությունը բավականին ընկած է եղել օրեր շարունակ։ Վերջինս հասկանում է, որ հնարավոր չէ միանգամից պայքարել խմբակցության բոլոր կանանց դեմ։ Ի դեպ, ոչ միայն Անդրանիկ Քոչարյանը, այլ նաև քպական այլ տարեց պատգամավորներ են հաճախ աչքի ընկնում կին պատգամավորների հասցեին լկտի արտահայտություններով, եթե նրանցից մեկին՝ Գուրգեն Արսենյանին հաջողվել է ճղել արանքը և հայտնվել Մոսկվայում դեսպանի կարգավիճակով, ապա մյուսներն առայժմ ձայները կտրած սպասում են հնարավոր զարգացումներին։ Մեր աղբյուրը հայտնեց, որ կանայք ամենևին էլ մտադիր չեն լռելու և ոչ միայն Քոչարյանի, այլև մյուսների անուններն են բարձրաձայնելու Նիկոլ Փաշինյանի մոտ` պահանջելով կամ կարգի հրավիրել, կամ էլ հեռացնել խմբակցությունից։

Նոնա Դավթյան