Ոնց թե դու իմ «թանին թթու ասե՞ս». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մինչ ամբողջ ֆուտբոլային հանրությունն ու պարզապես ֆուտբոլասերները սպասում էին ՀՖՖ նախագահի հրաժարականին, նա որոշել էր ասուլիս տալ: Թե ինչու նա հրաժարական չտվեց, թե ինչպես հաջողվեց համոզել Նիկոլ Փաշինյանին, դեռ կանդրադառնանք: Այս անգամ խոսքն այդ մասին չէ: Պարզապես այն տոնայնությունը, այն բառապաշարը, այն մակարդակը, որով պաշտպանվում ու քննադատություններին արձագանքում էին ՀՖՖ նախագահն ու նրա տեղակալը (էլ «պատվիրված», էլ «ծրագրավորված», էլ «նախկիններ», էլ «ալան-թալան» և այլն), որոշակի մտորումների առիթ է տալիս:
Հասկանալի է, ֆուտբոլային նշյալ երկու պաշտոնյաների հակադարձման ոճն ու լեզվամտածողությունը տիպիկ քպական է: Բայց հարցն այն է, որ քննադատություններին արձագանքելու ծայրահեղական դրսևորումներն, ընդհանրապես, բնորոշ են դառնում հասարակական- քաղաքական դաշտի ակտորների մի զգալի մասին: Իհարկե, նորմալ է, որ պաշտոնյան, քաղաքական գործիչը, քաղաքական ուժը կարող է անդրադառնալ, արձագանքել իր հասցեին հնչող քննադատությանը, հրապարակմանը, այս կամ այն ելույթին, հարցազրույցին: Ավելին, հակառակը կարող է ընկալվել որպես աննորմալ երևույթ: Բայց ամեն ինչ մի տեսակ մոլագարության է նմանվում, երբ այդ արձագանքները հիստերիկ, տոտալ, «համակարգային», հիվանդագին բնույթ են կրում՝ առավել ևս «հիմարը դու ես» բակային տարբերակով: Տեսեք, բավական է որևէ պաշտոնյա (հանուն արդարության, բոլոր ժամանակներում պաշտոնյաների որոշ մասն ավելի հավասարակշռված է եղել այս առումով), առավել ևս՝ որևէ քաղաքական գործիչ կամ կուսակցություն քննադատվի, ու սկսվում է իսկական փոթորիկ. մի նեղացածություն, մի հարձակում՝ բոլոր կողմնակիցներով, հատկապես «Հռոմի պապից ավելի կաթոլիկներով», իրական դեմքերով ու ֆեյքերով, հինգ րոպեն մեկ գրառումներով: Շատ ավելի վատ է, որ մեր իրականության մեջ, հատկապես քաղաքական իրականության մեջ հաճախ հաշվի չեն առնվում ոչ միայն այլոց, այլև սեփական սխալները՝ անցյալի, թե ներկայի: Բոլորը սրբեր են, անսխալական են, անթերի, ճշմարտության ակունք, իսկ ահա նրանք, որոնք իրենց «թանին թթու են ասում», այդ թվում՝ լրատվամիջոցները, դավաճաններ են, պետության ու պետականության դեմ են, մի խոսքով՝ «քըխ» են...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT