Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբ
Քաղաքականություն

Տեխնիկայի և սարքավորումների ոլորտի մասշտաբային ցուցահանդես Հայաստանում. ներկա կլինեն նաև միջազգային բրենդների ներկայացուցիչներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ապրիլի 18-ից 20-ն արդեն 3-րդ անգամ տեղի կունենա «Leasing EXPO 2025 / Բոլոր սարքավորումները մեկ հարթակում» խոշոր ցուցահանդեսը։ Նախօրեին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում սպասվող իրադարձության մանրամասների ու կարևորության մասին են խոսել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Big Projects ընկերության համահիմնադիր-տնօրեն Համլետ Խնկոյանը, ցուցահանդեսի համակազմակերպիչ՝ Հայաստանի Լիզինգատուների ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանը, ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Big Projects ընկերության համահիմնադիր, մարքեթինգի և հանրային կապերի բաժնի ղեկավար Դիանա Հարոյանը:

Ասուլիսի ընթացքում բանախոսները նախ ներկայացրել են «Leasing EXPO 2024» ցուցահանդեսի արդյունքները, 2024-ին ոլորտում եղած փոփոխությունները, ցուցահանդեսի ունեցած ազդեցությունը ոլորտի և տնտեսության վրա։

«Leasing EXPO 2025 / Բոլոր սարքավորումները մեկ հարթակում» էքսպոն հատկապես կարևոր է պետական սուբսիդավորումներով հետաքրքրված գործարարների համար։ Վերջիններս տեղում իրենց հուզող հարցերի պատասխաններն ստանալու, ինչպես նաև շուկայում առկա նոր առաջարկներին ծանոթանալու լավ հնարավորություն կունենան։ Big Projects ընկերության համահիմնադիրտնօրեն Համլետ Խնկոյանն ասուլիսի ընթացքում տեղեկացրեց, որ պետության սուբսիդավորմամբ իրականացվող լիզինգային ծրագրերը ընդլայնվել են՝ ընդգրկելով տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը։

«Ամենաշատ ուրախացնող փաստն այն է, որ այս տարի կտրուկ աճ ունենք հայ արտադրողների, շատ լավ ու մեծ սարքավորումներ են, որոնք արդեն մրցունակ են միջազգային շուկայում, և ինձ համար երկրորդ շատ լավ նորությունն այն է, որ այս տարի ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ևս հանդես է գալու տաղավարով, և բոլոր գործարարները, որոնք հետաքրքրված են պետական սուբսիդավորումներով, կարող են գալ տեղում ստանալ իրենց հարցերի պատասխանները», - իր խոսքում ասել է Big Projects ընկերության համահիմնադիր-տնօրեն Համլետ Խնկոյանը։

Leasing EXPO-ն տեխնիկայի և սարքավորումների ոլորտի միակ և մասշտաբային ցուցահանդեսն է Հայաստանում:

Ցուցահանդեսի հիմնական նպատակը լիզինգ ֆինանսական գործիքի մասին իրազեկման աշխատանքն է և այդ գործիքի ավելի հասկանալի և կիրառելի դարձնելը բիզնեսի համար՝ ներգրավելով ոչ միայն ֆինանսաբանկային կառույցներին, այլև ամենատարբեր ոլորտների առաջատար մատակարարներին։

«Leasing EXPO»-ն աճ է գրանցել թե՛ մասնակիցների, թե գործընկեր կառույցների կողմից ներկայացված բրենդների, ինչպես նաև ֆինանսական կառույցների կողմից ներկայացված պրոդուկտային գործիքակազմի առումով»,-ասում է Հայաստանի Լիզինգատուների ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանը։ Բազիկյանը շեշտում է, որ էքսպոն նպաստել է լիզինգի մասին իրազեկման բարձրացմանը։

Բացի հայ արտադրողների ակտիվությունից, այս տարի ևս ներկա կլինեն միջազգային բրենդների ներկայացուցիչները, հատկապես նրանք, որոնք նոր բրենդներ են ներկայացնում հայկական շուկայում, ասում է Big Projects ընկերության համահիմնադիր, Մարքեթինգի և հանրային կապերի բաժնի ղեկավար Դիանա Հարոյանը։ «Նրանք շարունակելու են ակտիվ լինել ցուցահանդեսի շրջանակում, ներկայանալ շատ մեծ տաղավարներով, սարքավորումների լայն տեսականիով, որպեսզի այցելուները ոչ միայն հենց տեղում ծանոթանան սարքավորումներին, ընկերությանը, բրենդին, լիզինգային առաջարկին, այլ նաև սարքավորումը տեղում տեսնեն», - նշել է Հարոյանը։

Որպեսզի ցուցահանդեսը չլինի տեսական ինֆորմացիայի փոխանցման վայր, կազմակերպիչները հոգ են տարել, որ այցելուները կարողանան պրակտիկորեն ամեն բան փորձարկել. «Մերիդիան» ցուցահանդեսների կենտրոնը տալիս է այդպիսի հնարավորություն։ Թե՛ ներսի, թե՛ դրսի հատվածում ներկայացված բոլոր սարքավորումները, խոշոր և փոքր տեխնիկան կարելի կլինի հենց տեղում փորձարկել։

«Մեզ համար նաև կարևոր է, որ մենք կարողանում ենք ֆորմատը պահել՝ այս տարի հատկապես «հատուկ առաջարկներ» են լինելու լիզինգային, շատ աղմկահարույց են լինելու, քանի որ այն քեշբեքերը և զեղչերը, որոնք կան ցուցահանդեսի շրջանակում, այլ օրերի իսկապես չեն գործելու», - ասուլիսի ընթացքում ասել է Դիանա Հարոյանը։

Ցուցահանդեսին զուգահեռ ընթանալու են տարբեր սեմինարներ, որոնցից մեկը շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ կանաչ տնտեսությանն ուղղված միջոցառումն է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում