Սոցիալական ցանցերում շրջանառվում են կեղծ լուրեր․ Վարդան Օսկանյան
Սոցիալական ցանցերում շրջանառվում են կեղծ լուրեր՝ իբր հիմնված Wikileaks-ի փաստաթղթի վրա, որոնք վերաբերում են 2007 թվականին ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ տեղի ունեցած դիվանագիտական խոսակցություններին։ Կցանկանայի ներկայացնել մի քանի դիտարկում։
Առաջին՝ այս լուրերի հեղինակը, ինչպես ինքն է ներկայացրել, պարզապես ստում է։ Նրա մեկնաբանությունները և հետևությունները չեն կարող բխել Wikileaks-ի բնօրինակի բովանդակությունից և քննարկումների էությունից։ Փաստաթուղթը կցված է։
Երկրորդ՝ այդ օրերին ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունները լարված էին, և ԱՄՆ-ի բանագնացը Հայաստան էր եկել՝ խնդրելու նաև մեր միջամտությունը Կոնգրեսում Հայոց ցեղասպանության հերթական ճանաչման հարցի հետաձգման համար։ Այդ զրույցում արտահայտված մտքերի ամբողջ նպատակը այն էր, որ ԱՄՆ-ի ճնշումը հանվի Հայաստանի վրայից և տեղափոխվի թրքական կողմի վրա։ Ով որևէ սխալ բան է տեսնում Wikileaks-ի փաստաթղթում արտահայտված մտքերի մեջ, իմ խորին համոզմամբ՝ շատ հեռու է դիվանագիտությունից և պարզապես չի ըմբռնում դրա էությունը և նպատակը։
Երրորդ՝ այս հերյուրանքների տարածողները նույն մարդիկ են, ովքեր ողջունել և ծափահարել են Արցախի հանձնումը Ադրբեջանին և Հայոց ցեղասպանության ժխտման փորձերը։ Նրանք այսօր պարզապես կախվում են պղպջակներից՝ զուր փորձելով մեղադրել ուրիշներին։ Մասնավորապես՝ նրանց, ովքեր բանակցային փաստաթղթերում ամրագրել են Արցախի ինքնորոշման իրավունքը՝ հանրաքվեի միջոցով, և որոնց կառավարման տարիներին 15 պետություն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Նման մարդկանց կարելի է միայն կարեկցել և պետք է հնարավորինս հեռու պահել կառավարման լծակներից։ Նրանց պատճառած վնասը Հայաստանին և ողջ հայությանը արդեն հատել է աստղաբաշխական չափերը։
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT