Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբ
Քաղաքականություն

Ալիևն անցել է բացահայտ սպառնալիքների դաշտ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հերթական հայտարարություններն է արել Հայաստանի դեմ` հայտարարելով, որ գնդակը Հայաստանի դաշտում է՝ սեփական Սահմանադրությունը փոխելու հարցում, սպառնացել, որ շուտափույթ կերպով իր պահանջները չկատարելու դեպքում նոր ռազմական էսկալացիան անխուսափելի է լինելու։

Ավելին, Ալիևն այնքան է լկտիացել, որ հայտարարել է, թե Ադրբեջանը չի կատարելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումները։ Ըստ նրա` պատճառը ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցումն է։ «Եթե պատվիրակությունը չի մասնակցում Վեհաժողովի նիստերին և չի կարող քվեարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորների ընտրության համար, ապա Ադրբեջանի վերաբերյալ այս դատարանի որոշումները կհամարվեն անվավեր։ Մենք զրկված ենք ձայնի իրավունքից, չենք քվեարկել այդ դատավորների օգտին և չգիտենք, թե ովքեր են նրանք»,- ասել է Ալիևը։

2024 թվականի հունվարի 24 Վեհաժողովը քվեարկությամբ որոշել էր չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները և հեռացրել էր պատվիրակությանը։ Այս ընթացքում Եվրոպական դատարանը մի շարք վճիռներ է կայացրել, որոնք վերաբերում են հայ-ադրբեջանական կոնֆլիկտին, ինչպես նաև Բաքվում ռազմագերիների հարցերին։ Փաստացի Իլհամ Ալիևը հայտարարում է, թե մտադիր չէ կատարել որևէ վճիռ։

Փոխարենն Ադրբեջանը շարունակում է համառորեն կեղծ տեղեկություններ տարածել հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ։ Վերջինն էլ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն է, թե իբր ապրիլի 9-ին, ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է, թե իբր Տավուշի մարզից կրակոցներ են եղել։ Այս ամենը վկայում է, որ Ադրբեջանը նոր ռազմական էսկալացիայի է պատրաստվում և դրա համար նոր հիմքեր է ստեղծում։

Լիանա Գասպարյան