Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբ
Քաղաքականություն

Կրթողների անկրթությունը. Աննա Հակոբյանը՝ նոր սկանդալի կենտրոնում

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ու նրա կողակիցը հերթական սկանդալի մեջ են հայտնվել՝ «Կրթվելը նորաձև է» ծրագրի շրջանակներում բացահայտելով իրենց անգրագիտության մակարդակը։ Օրեր առաջ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հանդիպումներում Աննա Հակոբյանի բանախոսության ժամանակ էկրանին ցուցադրվել էր Հրանտ Մաթևոսյանի նկարն, ու իբրև թե, գրողի խոսքը․ «Բա այսքան պարտություն կրես ու պարտվել չսովորե՞ս»։ Ուշագրավ է, որ այս տողերը ոչ միայն Հրանտ Մաթևոսյանինը չէին, այլ նաև խեղաթյուրված էին․ Վանո Սիրադեղյանի խոսքն է, որը հիմնված է Հրանտ Մաթևոսյանի «Մեծամորը» էսսեից վերցված մի հատվածի վրա։

Մեծանուն գրողի որդին կոշտ մի գրառմամբ բացահայտել էր փաշինյանների անգրագիտությունը, իսկ Աննա Հակոբյանը, ներողություն խնդրելու փոխարեն, շարունակել էր չքմեղանալ։ «Արդեն 4 տարուց ավելի հայկական բոլոր հնարավոր հարթակներով շրջանառվում էր մի տեքստ, որի տակ որպես հեղինակ գրվում էր Հրանտ Մաթևոսյանի անունը։ Այս չորսուկես տարվա ընթացքում ոչ ոք չէր կասկածում դրա ճշգրտությանը, և առավել ևս ոչ մի բանասեր կամ գրականագետ, կամ գրողի ընտանիքի որևէ անդամ չէր հայտարարում, որ այդ տողերի հեղինակը ոչ թե Հրանտ Մաթևոսյանն է, այլ՝ Վանո Սիրադեղյանը։ Չէր հայտարարում, որովհետև մեր միջավայրում նորմալ էր նայել և չտեսնելը, կարդալ և չնկատելը, լսել, բայց չլսելը։ Կամ, եթե հայտարարվել էր, ապա չի տարածվել, որովհետև մեր միջավայրում նման «աննշան դետալները» էական չեն համարվել»,- գրել էր նա։

Ի դեպ, հենց 2021 թ. Դավիթ Մաթևոսյանը պարզաբանում էր գրել, որ տարածվող տեքստը Վանո Սիրադեղյանինն է, այլ ոչ Հրանտ Մաթևոսյանինը, ուստի Աննա Հակոբյանի գրառումն էլ, մեղմ ասած, կեղծիք է։

Եվ այստեղ տեղին է խմբագրել Հրանտ Մաթևոսյանի այդ ձևակերպումն այսպես. «Բա գաս հասնես 21-րդ դար, ու անգրագետին քեզ ղեկավար կարգես»։

Ֆաինա Խաչատրյան