Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ոսկու գինը նվազել է 2.2%-ով և մեկ ունցիայի համար վաճառվում է 5000 դոլարից ցածր արժեքովՍիրիայից Իրաք է տեղափոխվել Ադրբեջանի 55 քաղաքացի. նրանք ԻՊ-ի զինյալներ են Իշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս ՆիազյանՎանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետԵրբ կրկին հագնելու ես այն, ինչի վրա ծիծաղում էիր. «Միլիենիալների «քրինժը»», որը 2026 թվականին վերադառնում է նորաձևությունԱշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնի. Խամենեիի արձագանքը ԱՄՆ-ինՉինաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցներում հայտնաբերվել են 30 կգ ռադիոակտիվ ուլունքներԻդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը«Հայաստանի լավագույն 100 ուսանողներ» մրցույթի մասին. Գոհար ՂումաշյանԲերքի երաշխավորված մթերում․ Շիրազ ՄանուկյանՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԴեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն․ Ուժեղ Հայաստանում մարդիկ լավ են ապրելուԱյսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» Շարժում«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասինԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ ՄիկոյանՄոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից Ընթերցեք «Առաջարկ Հայաստանի» կոնցեպտը․ Արման Աբովյան
Քաղաքականություն

Թրամփի նոր մաքսատուրքերը․ տնտեսա-քաղաքական պատերազմ աշխարհի դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ աշխարհի շուրջ հարյուր երկրի նկատմամբ նոր մաքսատուրքերի սահմանումը մեծ իրարանցում է առաջացրել: Հատկապես սուր է Եվրամիության երկրների արձագանքը, որոնց նկատմամբ Թրամփը 20 տոկոս մաքսատուրքեր է սահմանել, ավելի քան 30 տոկոս Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա է սահմանված։ Ֆրանսիան եւ Գերմանիան հայտարարել են, որ Եվրամիությունն էլ, Թրամփի քայլին ի պատասխան, բարձր հարկեր կսահմանի ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ: Աշխարհը մաքսատուրքային պատերազմի մեջ է ներքաշվել:

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Թրամփի սահմանած նոր մաքսատուրքերին, ասաց, որ աշխարհի համար սա կարող ենք ձեւակերպել որպես տնտեսաքաղաքական պատերազմ:

«ԱՄՆ-ն իր գերիշխանությունը տարածելու համար՝ տնտեսաքաղաքական պատերազմ է հայտարարել աշխարհին: Բայց դա ուղղված է ոչ թե Հայաստանի Հանրապետությանը կամ մեր տարածաշրջանի երկրներին, այլ առաջնային շահառուները, առաջնային պատժամիջոցները, այսպես ասած, ուղղված են Չինաստանի, Կանադայի, Մեքսիկայի եւ մի քանի այլ պետությունների դեմ: Քանի որ Չինաստանը հավակնում է դառնալ գեոպոլիտիկ խաղացող, եւ Չինաստանի տնտեսությունը շատ արագ է աճում՝ ԱՄՆ տնտեսությունից շատ ավելի արագ, հետեւաբար՝ Չինաստանին զսպելու համար է նաեւ սա արվում: Եթե չեմ սխալվում, Չինաստանի արտադրանքի 40 տոկոսից ավելին հենց Միացյալ Նահանգներ են ուղղված, իսկ քանի որ ԱՄՆ-ն այսպես է բնութագրում, որ ամենաշատ սպառումն է իրականացնում Չինաստանի տնտեսության, հետեւաբար, Չինաստանը փորձում է դրանից ավելի շատ օգուտներ քաղել: Մի կողմից՝ եթե Չինաստանը նույն տեմպով շարունակի արտահանումը դեպի ԱՄՆ, դրանից շատ ավելի արագ կզարգանա ու մեծ օգուտներ կքաղի, մյուս կողմից՝ եթե նվազեն` շուկայում չտեղավորվելու պատճառաբանությամբ, ապա Չինաստանի տնտեսությանն էական վնաս կհասցվի»,- ասաց Սարգսյանը: 

Կանադայի առնչությամբ՝ Թրամփը տնտեսական այս մաքսատուրքերի սահմանմամբ հարմար պայմաններ է ստեղծում՝ ԱՄՆ-ից մեծ կախման մեջ գցելու համար: Բոլորս հիշում ենք Կանադայի հանդեպ Թրամփի հավակնությունները: Հայտնի չէ՝ արդյո՞ք ԱՄՆ-ում տնտեսագետները հաշվարկել են, թե այս գործընթացն իրենց տնտեսության վրա ինչ ազդեցություն կունենա, արդյո՞ք կենսամակարդակը բավարարում է մաքսատուրքերի ավելացման պայմաններում, այսինքն` ապրանքների եւ ծառայությունների թանկացման պայմաններում, գնաճին, դա ինչպե՞ս կազդի ԱՄՆ հասարակության կենսամակարդակի վրա: Պարզ է, որ ամերիկյան հասարակությունն էլ է սրանից տուժելու, եւ դա նրանց մոտ էլ կունենա նկատելի ազդեցություն: 

«Չնայած դա հնարավոր է հավասարակշռել, այսինքն՝ մաքսատուրքերից հավաքագրված գումարներն ուղղել սոցիալական աջակցություններին՝ սրանք հավանական սցենարներ են: Սակայն փաստ է այն, որ իրենք կունենան, այսպես ասած, տնտեսաքաղաքական պատերազմի բնույթ, եւ ԱՄՆ-ն իր գերիշխանությունն ավելի կամրապնդի»,- ասաց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը: Ինչ վերաբերում է այդ մաքսատուրքերին ու դրանց ազդեցությանը Հայաստանի վրա, ապա շատ բացասական սպասումներ պետք չէ ունենալ, որովհետեւ Հայաստանից ԱՄՆ արտահանումը բավականին փոքր է, եւ մեր տնտեսության վրա դա ազդեցություն չի ունենա: «Մենք արտահանում ենք սպեցիֆիկ ապրանքներ, շատ ավելի ձեռագործ ապրանքների տեսքով՝ պայուսակներ կամ հատուկ թեյեր եւ որոշակի հայկական արտադրանք, որոնց սպառողներն ԱՄՆ-ի մեր հայրենակիցներն են: Այսինքն՝ կարող են լինել խմիչքներ՝ ջրից  մինչեւ ոգելից խմիչքներ, որոնց քանակը բավականին ցածր է»,-ասաց Սարգսյանը: 

Ինչ վերաբերում է Ռուսաստանի վրա ազդեցությանը, ապա, մեծ հաշվով, ՌԴ-ից ԱՄՆ շատ արտահանում չկա, ավելի շատ Ռուսաստանից Եվրոպա արտահանումներն են, ընդ որում՝ ընդերքի պաշարների, իսկ ռուս-ամերիկյան հաշտեցման ֆոնին ենթադրվում է, որ ռուսական այն ապրանքները, որոնք երկուստեք պահանջված կլինեն, ամենայն հավանականությամբ, դրանց մասով առանձնահատուկ պայմաններ կթելադրվեն: 

«Euractiv պարբերականը գրել էր, որ ԱՄՆ-ի հայտարարած այս առեւտրային պատերազմը կարող է հանգեցնել ամերիկյան տիրապետության դարաշրջանի ավարտին, արդյո՞ք հնարավոր է նման սցենար»։ Հարցին ի պատասխան, Սարգսյանն ասաց, որ նման բան հնարավոր չէ: Պատճառը պարզ է՝ նմանատիպ մաքսատուրքերի կիրառումը միշտ ժամանակավոր բնույթի է լինում եւ կոնկրետ խնդիր լուծելու համար է արվում: Այդ խնդրի լուծումից հետո, ամենայն հավանականությամբ, հետ կվերադառնա բնականոն ընթացքին: «Սա եւս մեկ անգամ հիմնավորումն է այն բանի, որ իրենց արեւմտամետ հռչակած ուժերը կամ գործիչները կամ չակերտավոր փորձագետները ստանում են եւս մեկ հավաստիացում, որ Հայաստանի Հանրապետության համար արեւմտյան շուկան բացարձակ մրցունակ չէ, եւ չի կարող Հայաստանը դեպի Արեւմուտք կողմնորոշվելով` դիվերսիֆիկացնել իր շուկաները»,- եզրափակեց Նաիրի Սարգսյանը: