ԱՄՆ դեսպանատան տարօրինակ հորդորը
ԱՄՆ նախագահ Թրամփի` երկրից ապօրինի ներգաղթյալներին վտարելու քաղաքականությունն առնչվելու է նաև հայերին։ Համապատասխան ամերիկյան գերատեսչության բյուլետենում առնվազն 3000 հայերի անուններ են նշված, որոնց պետք է արտաքսել։ Շատերին, թերևս, արդեն արտաքսել են, բայց Թրամփի վարչակազմը մտադիր է մինչև տարեվերջ բոլոր արտաքսվածների թիվը հասցնել 1 միլիոնի։
Այս ֆոնին չափազանց ուշագրավ է Հայաստանում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունը։ Դիվանագիտական ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել` հորդորելով ԱՄՆ-ում ապօրինի գտնվող անձանց հեռանալ երկրից: «Եթե ճանաչում եք Միացյալ Նահանգներում ապօրինի գտնվող անձանց, խրախուսեք նրանց հեռանալ՝ նախքան պետական մարմինների կողմից բացահայտվելը: Բոլորի համար ուղերձը պարզ է՝ կատարե՛ք ճիշտ ընտրություն, հետևե՛ք օրենքին և մի՛ վտանգեք ձեր անվտանգությունը, ձեր ընտանիքը կամ ձեր ապագան»,- ասվում է հայտարարության մեջ:
ԱՄՆ գործող իշխանությունները միգրացիոն քաղաքականության հարցերում մտադիր չեն զիջումների գնալ, իսկ ԱՄՆ-ում հազարավոր հայաստանցիներ են գտնվում ապօրինի հիմունքներով, որոնք այդ երկիր են անցել Մեքսիկայի կամ այլ այլ երկրների տարածքով և հանգրվանել են այնտեղ։ Շատերը նույնիսկ աշխատում են, սեփականություն ունեն, բայց մինչ օրս կացության և աշխատանքի թղթեր չեն ձևակերպել։ Նախագահ Թրամփի ընտրությունից հետո իրավիճակը ծայրահեղ սրվել է, և ոչ միայն հայերի, այլ նաև բազմաթիվ այլազգիների գլխին կախվել է արտաքսվելու վտանգը, և այժմ ԱՄՆ-ում ապօրինի գտնվող հայերը պետք է ընտրեն` ո՞ւր վերադառնալ:
Ամեն պարագայում Հայաստան վերադարձը շատերի համար ցավոտ է լինելու, ինչը նաև սոցիալական և տնտեսական ծանր հետևանքներ է իր հետ բերելու, նաև ավելացնելու է լարվածությունն ու ճնշումը Հայաստանում։ Մյուս կողմից էլ ԱՄՆ-ի կողմից ներդրվող տարիֆները կարող են ծանր տնտեսական հետևանքներ ունենալ Հայաստանի համար, եթե ՀՀ իշխանությունները համապատասխան միջոցներ չձեռնարկեն։
Աննա Սաֆարյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT