««Երևանյան հանդիսատեսին սպասվում է մեկ այլ անակնկալ «Ֆուլ հաուս»-ի կողմից». Մենչը՝ համերգի սպառված տոմսերի ու նոր պլանների մասին
«10 տարի անց հանդիսատեսին սպասվում է նոստալգիկ երեկո «Ֆուլ հաուս» նախագծի սիրված կերպարաների մասնակցությամբ»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Մենչն ու հավելեց, որ մայիսի 4-ին՝ Լոս Անջելոսում սպասվող համերգի տոմսերը 1 շաբաթում սպառվել են, իսկ 2-րդ համերգը կկայանա մայիսի 10-ին:
«Մեր առաջին համերգը եղել է հենց Լոս Անջելեսում՝ 2015 թվականին, և ինձ թվում է մարդիկ կընկնեն հիշողության գիրկը: Այնպես որ՝ սպասվում է ֆուլ հաուսային հաճելի երեկո:
Այն մարդիկ, ովքեր ներկա են եղել նախորդ համերգին, պատկերացում կազմում են ինչ է իրենից ներկայացնում մեր համերգ-ներկայացումը: Այն ներառում է հումորային համարներ «Ֆուլ հաուս»-ի հայտնի կերպարների մասնակցությամբ»,- պատմեց Մենչը:

Խոսելով հայկական ամենապահանջված սիթքոմի՝ «Ֆուլ հաուս»-ի անդամների հետ հարաբերությունների մասին՝ Մենչը նշեց, որ բոլորի հետ դրական ու ընկերական հարաբերությունները պահպանվում են:
«Հանդիպում ենք, երբ հնարավորություն ենք ունենում, ցավոք, բոլորը գերզբաղված են տարբեր երկրներում, դա է պատճառը, որ մի քիչ ուշ-ուշ ենք տեսնվում, բայց դա չի խանգարում մեր լավ ու դրական հարաբերություններին»,- նշեց մեր զրուցակիցը:
Համերգի մտահղացման հեղինակը Մենչն է: Նրա խոսքով՝ թեև երևանյան հանդիսատեսին համերգ չի սպասվում, բայց կլինի մեկ այլ անակնկալ «Ֆուլ հաուս»-ի կողմից:
«Այս պահին չակերտները շատ չեմ ցանկանում բացել, բայց վստահեցնում եմ, որ շատ հաճելի անակնկալ է լինելու:
Մենք ստանում ենք բազմահազար նամակներ մեր հեռուստադիտողից, շատ են հարցնում՝ արդյոք չի լինելու «Ֆուլ հաուս»-ի 10-րդ եթերաշրջան, գիտեմ, որ հանդիսատեսը սպասում է, բայց, ցավոք 10-րդ եթերաշրջան չի լինելու»,- ամփոփեց Մենչը:

Հեղինակ՝ Անի Մնացականյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times