Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբ
Քաղաքականություն

«Կգա ժամանակը, փաստաթղթերով կասենք, իրենց զեկուցածներով. զորամասերի համարներով, անունազգանուններով ունենք». ի՞նչ է սպասվում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ գործող իշխանությունները համոզում էին, թե կարող են արդար, ազատ ընտրություններ անցկացնել, բայց բանից պարզվեց՝ դա էլ չեն կարողանում անել։ Այսպիսի կարծիք ունի «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը. «Գյումրու ընտրությունները խայտառակություն էին։ Հարբած անձնակազմ, ընտրակեղծիքների կիրառում, ձերբակալություններ, շանտաժներ, դրսից մարդ բերել։ Բայց ի սկզբանե պարտված էին, քանի որ թեկնածուն կապ չուներ ՔՊ-ի հետ»,նշել է Արշակ Կարապետյանը։

Նրա տպավորությամբ, Գյումրիում քաղաքապետի ընտրությունները հիշեցնում էին 2021 թ. ընտրությունները: «Նույն դեմքերը, նույն ուժերը, և տեսանք այն, ինչ միշտ եղել է Հայաստանում»,- իր հարցազրույցում ասել է գեներալ-մայորը և հավելել, որ իշխանությունը, ցանկանալով տակտիկական հաղթանակ տանել, ստրատեգիական պարտություն կրեց: Պաշտպանության նախկին նախարարն ասել է, թե իր կուսակիցներն ակտիվորեն աջակցել են Փարաքարում ընդդիմադիր թեկնածուին, հայտարարություն են տարածել։ Ըստ Կարապետյանի, Փարաքարի մասով իշխանությանը զեկուցել էին, թե 60 տոկոս քվե ունեն, ուստի բոլոր ուժերը կենտրոնացրել էին Գյումրիում։ Եվ այժմ Փարաքարի վերաբերյալ զեկուցողն էլ խնդիր է ունենալու։

Արշակ Կարապետյանը խոսել է Սյունիքի մասին, նշել, թե այսօր մեր տարածաշրջանում այնպիսի իրավիճակ է, որ ով վերահսկում է Սյունիքը, վերահսկում է ողջ Կովկասը։

Ուստի Սյունիքի շուրջ մեծ շարժ կա։ «Մենք այսօր կանգնած ենք մի հարցի առջև՝ գոյատևման, մեր պետականության պահպանման։ Եթե մենք չդիմադրեցինք, բոլորն աշխատելու են իրենց համար։ Եթե դու քեզ չպատրաստեցիր պաշտպանության, ոչ ոք ձեռք չի մեկնելու»,- նշել է գեներալ-մայորը, հավելել, թե Սյունիքի հարցը բավական սուր հարց է։

Կարապետյանի խոսքով, Ալիևը չի պատրաստվում որևէ բան ստորագրել։ «Մինչև մենք չհիշենք մեր արժանապատվության մասին, ոչ ոք ոչինչ չի ստորագրելու»,- նշել է Կարապետյանն ու նկատել, թե Ալիևը կարծում է, որ Հայաստանը կորցրել է դիմադրելու ընդունակությունը, և փորձում է ավելին խլել։

Պաշտպանության նախկին նախարարը վստահ է, որ մի օր Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փախչելու է։ «Մի օր կարող եք արթնանալ և տեսնել, որ փախել են։ Պետք է անակնկալի չգալ այդ փաստից, արագ ինքնակազմակերպվել»,- նշել է Կարապետյանը։ Նշում է, թե իշխանափոխությունից հետո հարյուրավոր գործեր են հարուցվելու դատախազության կողմից։ «Կգա ժամանակը, փաստաթղթերով կասենք, իրենց զեկուցածներով՝ ինչ են զեկուցում Նիկոլ Փաշինյանին, նույնիսկ շարքային զինվորների մասով։ Զորամասերի համարներով, անուն-ազգանուններով ունենք»,- նկատել է Կարապետյանը և հավելել, թե ամեն օր ցավալի տեղեկություններ են ստանում, թե ինչ է կատարվում իրականում։

Կարապետյանը նաև վստահ է, որ Հայաստանը կարող են փրկել զինվորականները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում