Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ոսկու գինը նվազել է 2.2%-ով և մեկ ունցիայի համար վաճառվում է 5000 դոլարից ցածր արժեքովՍիրիայից Իրաք է տեղափոխվել Ադրբեջանի 55 քաղաքացի. նրանք ԻՊ-ի զինյալներ են Իշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս ՆիազյանՎանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետԵրբ կրկին հագնելու ես այն, ինչի վրա ծիծաղում էիր. «Միլիենիալների «քրինժը»», որը 2026 թվականին վերադառնում է նորաձևությունԱշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնի. Խամենեիի արձագանքը ԱՄՆ-ինՉինաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցներում հայտնաբերվել են 30 կգ ռադիոակտիվ ուլունքներԻդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը«Հայաստանի լավագույն 100 ուսանողներ» մրցույթի մասին. Գոհար ՂումաշյանԲերքի երաշխավորված մթերում․ Շիրազ ՄանուկյանՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԴեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն․ Ուժեղ Հայաստանում մարդիկ լավ են ապրելուԱյսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» Շարժում«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասինԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ ՄիկոյանՄոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից Ընթերցեք «Առաջարկ Հայաստանի» կոնցեպտը․ Արման Աբովյան
Քաղաքականություն

Սրտից ջնջած, մտքից՝ հանա՞ծ. ինչպես է ՀՀ իշխանությունը մոտենում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընդամենը մեկ շաբաթ անց լրանում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը: Ի՞նչ պատրաստություններով է Նիկոլ Փաշինյանի գլխավորած քպական իշխանությունը մոտենում Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին:

Նախքան մեր ընկալումներին ու տպավորություններին անցնելը, նկատենք, որ մոտ 1 ամիս առաջ մեր գործընկերները փաշինյանական իշխանությանը նման հարցեր են հասցեագրել: Կառավարությունից ուղղորդել են դեպի ԱԳՆ, իսկ ԱԳՆ-ում էլ ավելի «սրամիտ» ու ձեռառնողական բան չեն մոգոնել, քան... թուրքական լրագրողներին Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցին հղում անելը:

Ի դեպ, շատ պարզ հարց էր տրվել. Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ ի՞նչ միջոցառումներ են նախատեսված պետականորեն, ի՞նչ բարձրաստիճան հյուրեր են հրավիրված: Եվ երբ նման պարզ հարցին տրվում է նման բազմահղում «պատասխան», տրամաբանական է եզրակացնել, որ Փաշինյանի գլխավորած քպական իշխանությունը չի պատրաստվում պետական առանձնահատուկ շեշտադրում հաղորդել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին:

Հաշվի առնելով, թե ցեղասպանական ոճրագործ թուրքական իշխանության հետ բարեկամանալու, եթե ոչ՝ եղբայրանալու ինչ դիրքորոշում է որդեգրել, ավելի ճիշտ՝ ինչ «քաղաքականություն» է վարում Նիկոլ Փաշինյանը, իր իշխանությամբ հանդերձ, ամենևին զարմանալի չէ, որ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի հարցում նման օտարոտի, ավելի ճիշտ՝ մերժողական վերաբերմունք են ցուցաբերում:

Ավելին, թուրքական լրագրողներին Փաշինյանի տված հարցազրույցի այն հատվածը, որին հղում էին արել նրա ենթակաները, հիշեցնենք, ՔՊ առաջնորդի այն հայտարարությունն է, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այլևս (այսօր) ՀՀ արտաքին-քաղաքական առաջնահերթությունների շարքում չէ:

Էհ, ուրանալն էլ ինչպե՞ս է լինում: Թեպետ, մենք Փաշինյանի այդ դիրքորոշումն ավելի վաղ բնորոշել էինք որպես ուրացման ցրցամ, այն է՝ նախապատրաստություն: Բայց քաղաքական բովանդակության առումով դա հենց Հայոց ցեղասպանության ուրացում է:

Ի դեպ, այն ամենը, ինչ Հայոց ցեղասպանության թեմայով վերջին շրջանում հայտարարում են Փաշինյանն ու նրա սատելիտները (մեղավորը Ռուսաստանն էր, մեղավորը հայերն էին, զոհերի անունները նշեք և այլն), թուրքական ժխտողականության տարրեր են: Այնպես որ, հարցը զուտ հույզերը չեն, որոնք այս պարագայում միանգամայն բնական են:

Տեսեք. փաշինյանական ագրեսիվ քարոզչության ալիքների տակ ընկածներին (եթե դեռ կան այդպիսի հայրենակիցներ) կամ զուտ մակերեսային ընկալում ունեցողներին կարող է թվալ, թե ինչ մի էական է այն, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման խնդիրը ՀՀ ներկայիս իշխանության համար արտաքինքաղաքական առաջնահերթություն չէ այլևս: Մինչդեռ, նման մոտեցումը, այսինքն՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը հետամուտ չլինելը, նախ՝ եղել է Թուրքիայի մշտական պահանջնախապայմաններից մեկը: Ու, փաստորեն, Փաշինյանը կատարում է (կատարել է) թշնամական պետության այդ պահանջը:

Երկրորդ, որ շատ ավելի էական է (ի վերջո, փաշինյանները կգան ու կգնան, իսկ պետությունը, ազգը հարատևելու են). Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը եղել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հաղթաթղթերից մեկը: Ավելին, այդ խնդրին հետամուտ լինելով՝ Հայաստանը ոչ միայն պատմա-բարոյական, այլև որոշակիորեն արտաքին անվտանգության ապահովման հարցեր էր լուծում: Վերջին հաշվով, եթե քո հարևան պետությունը դիմում է բացահայտ թշնամական քայլի (տնտեսական շրջափակում), ի լրումն, ոչ մի պարագայում չի ճանաչում իր նախորդի կատարած ոճրագործությունը, այլև շարունակում է այն՝ այլ մեթոդներով, նշանակում է՝ գոյաբանական սպառնալիքը պահպանվում է, և այն որոշակիորեն կարելի էր չեզոքացնել նաև միջազգային ճանաչման ու դատապարտման հասնելով:

Իսկ զիջողականությունը, թշնամու պահանջների առաջ խոնարհվելը, ինչպես մենք տեսանք, բերում է բացառապես նոր կորուստների, գործնականում՝ Հայոց ցեղասպանության շարունակության: Հազարամյակներով բնիկ հայկական, բայց հայաթափված Արցախը՝ վկա:

Մի խոսքով, վերջին ավելի քան 60 տարվա, առավել ևս՝ վերջին 30-32 տարվա ընթացքում երևի առաջին անգամ է, որ Հայոց ցեղասպանության տարելիցին մոտենում ենք նման իրավիճակում, հայկական համարվող իշխանության կողմից նման անտարբերության, ավելին՝ կարելի է ասել՝ փաստացի ժխտողականության պայմաններում: Ինչպես ասվում է՝ սրտից ջնջած, մտքից հանած:

Ու այդ խորապատկերում միանգամից ուշադրություն է գրավում ՀՅԴ կողմից ավանդաբար կազմակերպվող «Ջահերով երթը»: Նյութն արդեն պատրաստ էր, երբ տեղեկացանք, որ այս տարի ևս ՀՅԴ Հայաստանի երիտասարդական ու «Նիկոլ Աղբալ յան» ուսանողական միությունները կազմակերպում են ավանդական «Ջահերով երթը», որը կկայանա ապրիլի 23-ին ժամը 19։15-ին: Երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից:

Սա պարզապես երթ չէ, առավել ևս՝ հիմա, այս տարի, այլ, կարծում ենք, նաև վկայությունն այն բանի, որ հայերս՝ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, ամենևին համաձայն ու հաշտ չենք այն ամենի հետ, ինչ անում է Փաշինյանի իշխանությունը, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության խնդրին վերաբերող հարցերում:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում