Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ձեռք բերվեցին գրեթե մեկ օրում Դիվանագիտական նորմերի խախտում. Ռուսաստանից արձագանքել են Փաշինյանին Ժողովրդի կամքը հիմա աննախադեպ կերպով ճնշվում է․ Մենուա ՍողոմոնյանՄեծ մենաշնորհները պետք է ազգայնացվեն, դրանք պատկանում են ժողովրդին․ Հրայր Կամենդատյան Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահությունը նախաձեռնել է Հայ Առաքելական Եկեղեցու և Հայաստանում Քրիստոնեության պաշտպանության նախաձեռնող խումբ Արշակ սրբազանը այս վարչախմբի պատվերով կալանավորված 4-րդ եպիսկոպոսն է. Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը Եվրոպայում խաղաղասեր է ձևանում, բայց հակառակն է անում Իշխանության` ամեն գնով պահպանումը ուղիղ ճանապարհ է դեպի բռնապետություն․ Հովհաննես Իշխանյան ԶՊՄԿ-ի համար ակնհայտ է, որ հանքարդյունաբերությունը, հակառակ տարածված միֆի, իրականում գիտահեն ճյուղ է. Արմեն ՍտեփանյանՓաշինյանական իշխանությունը նույնիսկ քրգործերն է փնթի կարում Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ մեր բողոքները վարույթ են ընդունվել. Արամ Վարդևանյան Հայաստանի երրորդ գյուղում մարդիկ ոչ մի բանով չեն զբաղվում, իշխանությունն ասում է` Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Կենսաթոշակները 50%- ով պետք է բարձրանան. «Հայաքվեն» ստորագրահավաք է նախաձեռնում. ասուլիսԵվրամիության արևային հզորությունները հինգ տարում կրկնապատկվելու են Խաղաղության պատրանք․ Փաշինյանի խոստումներն ու մեր իրականությունըՔաղբանտարկյալ տերմինը Արշակ սրբազանի նկատմամբ այնքան էլ կիրառելի չէՄոսկվայում տեղի է ունեցել Արևելագիտության ինստիտուտի ուսանողական ինտելեկտուալ մրցույթ Ուզել են Արշակ Սրբազանի գրպանը բան գցեն, հիշել են՝ սքեմը գրպան չունի. Հայկ Մամիջանյան Վաշինգտոնյան հուշագրի իրական գինն ու Հայաստանի համար աճող վտանգները Փաշինյանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը եկեղեցու վրա
Քաղաքականություն

Անթալիա այցը ձախողված էր

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն օրերս մասնակցել էին Անթալիայի դիվանագիտական ֆորումին, մի շարք հանդիպումներ ունեցել իրենց գործընկերների հետ։ Միրզոյանը նաև հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին, Ռուբինյանն էլ արդեն Երևանում տեղական ԶԼՄ-ներին և երկուսի հայտարարություններից էլ կարելի է անշեղորեն արձանագրել, որ Թուրքիան առանձնապես ցանկություն չունի կարգավորելու հարաբերությունները Հայաստանի հետ և հետևաբար, Անթալիա կատարած այցը, դրա վրա արված ծախսը և հայկական կողմի դիրքորոշումների ներկայացումն առանձնապես որևէ օգուտ չի տվել։

Մասնավորապես, թուրքական NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Միրզոյանը հայտարարել է, թե հայ-թուրքական կարգավորման գործընթացը թեև դանդաղ, բայց շարժվում է առաջ: Մինչ Թուրքիան հարաբերությունների կարգավորումը շաղկապում է Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու հետ, Միրզոյանը հայտարարում է հակառակը։ «Եթե հաջողություն գրանցվի հայ-թուրքական ուղղությամբ և իրականացվի սահմանի բացումը, դա կարող է դրական ազդակ լինել նաև հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի համար»,- նշել է նա։

Թուրքիան, նշենք, տարիներ շարունակ իր նախապայմանից որևէ կերպ չի հրաժարվել։ Արդեն մի քանի տարի է` երկու երկրները որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերել 3-րդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու և այլ հարցերում։ Ռուբեն Ռուբինյանը, որը ֆորումի շրջանակներում հանդիպել էր իր պաշտոնակից Սերդար Քըլըչին, ապա հայտարարել, թե լավ քննարկում են ունեցել, արդեն Երևանում նշել է, որ հայկական կողմը կատարել է բոլոր պայմանավորվածությունները, իսկ թուրքական կողմն առանձնապես ոչինչ չի ձեռնարկել։ Ըստ Ռուբինյանի, այդ պայմանավորվածությունների չկատարումը Հայաստանի մեղքով չէ։ Փաստն այն է, սակայն, որ Թուրքիան լուրջ նախապայմաններ ունի և մինչև բոլոր այդ նախապայմանները չիրականացվեն, Հայաստանի հետ որևէ հարաբերությունների կարգավորում տեղի չի ունենալու։

Լիլիթ Մելոյան