Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր ռեսուրսային բազայի պայմաններում անհրաժեշտ է ընդլայնել ձեռնարկությունը, մենք հենց դա էլ անում ենք. ԽուդոլիԱդրբեջանի հետ սահմանազատումը ապօրինի է եղել․ Ավետիք ՔերոբյանԱրսեն Թորոսյանից փախչում են նույնիսկ իր տեղակալները Վահագն Խաչատուրյան, Ալիևին շնորհակալություն հայտնելուց, քծնելուց առաջ որդեկորույս ծնողներին նայի ԱրարատԲանկն ամփոփել է Mastercard-ի հետ իրականացված «Ուղղությունն ընտրում ես դու» ակցիան«Համահայկական ճակատ» շարժման անդամները` արտաշիրիմում պահանջող ծնողների հետ միասին, գտնվում են ՀՀ կառավարության շենքի դիմաց Վահագն Ալեքսանյան, կարո՞ղ ա մոռացել ես, որ ձեր ՔՊ-ական կառավարության 7 տղամարդ նախարարից 5-ը չեն ծառայել ու չծառայածների բանակը Նիկոլ Փաշինյանն ա գլխավորում. Արմեն ԱբովյանՏարօրինակ զարգացումներ Մասսյացոտնի թեմի շուրջ Միջազգային իրավունքի համակարգը չի գործում, աշխարհում խոսում է ուժը․ Աննա ԿոստանյանԱնհրաժեշտ էին մեծաթիվ զոհեր՝ Շուշիի հանձնումը լեգիտիմացնելու համար․ Արամ ՊետրոսյանՍամվել Կարապետյանը փոքր բիզնեսին ազատելու է հարկերից. Նարեկ ԿարապետյանՁեր ցուցաբերած աջակցությունը մեր մարզադպրոցների կայուն զարգացման համար անգնահատելի է․ մարզադպրոցի տնօրենը՝ Ծառուկյանին ՔՊ-ում ծանր են տարել կուսակից պատգամավորուհու պատիժը Կարապետյան ընտանիքի համար կրթությունը միշտ առաջնային է եղել Փաշինյանը գնում է պետական պարտքը եռապատկելու ուղղությամբ Մեկնարկում է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» կրթական ծրագրի մրցույթը «Մեր Ձևով»-ի ծրագիրը հիմնված է այն լուծումների վրա, որոնք կարող են իրական փոփոխություն բերել ՀայաստանումԹույլ մի տվեք ձեզ մոլորեցնել․ Հայաստանում կատարվողը իրավական հիմք չունի30 տարի շարունակ Կարապետյան ընտանիքը ուսանողների կողքին էԻնչպես սանձել յոդը. Գիտնականները գտել են պերովսկիտային արևային մարտկոցները պաշտպանելու միջոց
Քաղաքականություն

Հայաստանի գործող իշխանությունները կարող են հայտնվել ԵՄ սև ցուցակում

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հետևանքներ է խոստացել բոլոր նրանց, ովքեր մայիսի 9-ին կմեկնեն Մոսկվա` մասնակցելու Հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին։ Լյուքսեմբուրգում կայացած հանդիպմանը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը հստակ հայտարարել է, որ Մոսկվայում նախատեսված ռազմական շքերթին մասնակցությունը չի կարող դիտվել որպես աննկատ քաղաքական ժեստ։ «Ռուսաստանը մղում է լայնամասշտաբ պատերազմ Եվրոպայում, և նման պարագայում Մոսկվայի միջոցառումներին մասնակցելն անթույլատրելի է հատկապես ԵՄ անդամակցության հայտ ներկայացրած երկրների համար»,- ասել է Կալասը։ Թե ինչ հետևանքների մասին է խոսքը, Կալասը չի հստակեցրել։

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին կայանալու է Հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթը, որին մասնակցելու է նաև Հայաստանի Հանրապետությունը։ Դեռևս մարտի 14-ին ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտնեց, թե Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը և կմասնակցի շքերթին, իսկ դրանից հետո արդեն Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, թե Ռուսաստանը ողջունում է Մոսկվայում հոբելյանական տոնակատարություններին մասնակցելու Նիկոլ Փաշինյանի որոշումը։

Եվ այժմ Հայաստանը, որն ընդամենը շաբաթներ առաջ է 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ վավերացրել ԵՄ անդամակցության մասին օրենքը, կարող է հայտնվել լուրջ ճնշման տակ նույն արևմտյան հովանավորների կողմից։ Փաստացի Փաշինյանը կամ պետք է մեկնի Մոսկվա` հայտնվելով ԵՄ քննադատության տակ, որն արդեն իսկ արել է զգուշացում, կամ էլ դիմի իր սիրելի մեթոդին` հայտարարի, թե վարակվել է կովիդով և հրաժարվի մեկնել։

Մեկ այլ տարբերակ էլ առաջարկում են հայաստանյան արևմտամետ շրջանակները` նշելով, որ եթե չի հաջողվելու չմեկնել Մոսկվա, ապա գոնե արտգործնախարարի մակարդակով մեկնեն Ուկրաինա և մասնակցեն Կիևում կայանալիք միջոցառումներին։ Այդ կերպ, գոնե Եվրամիության աչքին վատամարդ չդառնալով։ Թե ի՞նչ կորոշի Փաշինյանը, կամ ավելի ճիշտ, ի՞նչ կպարտադրեն նրան, դեռևս հայտնի չէ։

Հերմինե Հովսեփյան