Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբ
Քաղաքականություն

Փաշինյանը սկսե՞ց նախընտրական քարոզչությունը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում արդեն գրեթե բոլորն են վստահ, որ Նիկոլ Փաշինյանը գնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Երեկ խորհրդարանում Փաշինյանը ներկայացրել է 2024 թվականի բյուջեի կատարողականը։ Տևական ժամանակ անց Փաշինյանը կրկին մտել է տարերքի մեջ և խոսել թալանի ու թալանչիների մասին, փորձել տպավորություն ստեղծել, թե գործող իշխանությունն ամենևին էլ վախեցած չէ և որևէ խնդիր չունի թալանածը հետ բերելու հարցում։ «Արդյոք կորցրե՞լ ենք մենք մեր դուխը, թալանչիների իրավունքների համա՞ր ենք հոգ տանում, թե՞ վախենում ենք նրանցից։ Ոչ, ամենևին։ Մենք հոգ ենք տանում մեր պետության ու մեր ժողովրդի մասին, որովհետև ամենաթողություն, վենդետա հիշեցնող որևէ գործողություն այնպիսի վնաս կհասցնի մեր պետության միջազգային հեղինակությանն ու կերպարին, տնտեսությանն ու ներդրումային միջավայրին, որ նույնիսկ տասնյակ միլիարդավոր դոլարներով հնարավոր չի լինի այս ամենը վերականգնել»,- հայտարարել է Փաշինյանը։

Բանը հասել է նրան, որ ընդհուպ ձեռքերի անկանոն շարժումներով, փորձելով պատկերավոր նկարագրել՝ Փաշինյանը հայտնվել է չափազանց անհեթեթ վիճակում։ Նյարդային այս ցնցումները վկայում են, որ ինքն էլ գիտակցում է առաջիկա ֆորս-մաժորի հնարավորությունները, և իր համար բացասական զարգացումները կանխելու նպատակով ցանկանում է ընդդիմությանը զրկել ընտրություններին պաշտպանվելու հնարավորությունից, իսկ թալանի ու թալանչիների մասին կրկին խոսք բացելը, հատկապես այն պայմաններում, երբ Փաշինյանը «բարեհաջող» կերպով ձախողել է ոչ միայն իր իսկ խոստումները, այլև ողջ պետական կառավարումը, վկայում է, որ նա խնդիր ունի իր կողմնակիցներին համոզելու ժամկետանց թեզերի մեջ։

Ըստ ՔՊ-ում շրջանառվող տեղեկությունների, արդեն այս տարվա վերջ Նիկոլ Փաշինյանը մտադիր է իրականացնել իր ցանկալի օպերացիան, այն է` խորհրդարանական արտահերթ ընտրությունները և Սահմանադրության հանրաքվեն միաժամանակ անցկացնել` այդ կերպ գոնե փորձելով ապահովել ձայների անհրաժեշտ քվորումը հանրաքվեի համար, ուստի ՔՊ-ում արդեն իսկ մտմտում են, թե ինչ են անելու, եթե զարգացումները գնան ոչ իրենց ցանկալի հունով։

Սեդա Մարգարյան