Մոսկվան նոր կուրատորներ է նշանակել հայկական ուղղությամբ
Մամուլում վերջերս հայտնի դարձավ, որ Հայաստանի գծով կուրատորը Ռուսաստանի իշխանությունում փոխվել է, այժմ Հայաստանի ուղղությունը համակարգելու է Պուտինի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, նախկին վարչապետ Սերգեյ Կիրիենկոն։
Ընդհանուր առմամբ դա բավականին հատկանշական ու սիմվոլիկ նշանակություն ունի, որովհետև Կիրիենկոն համարվում է Պուտինի ամենավստահելի և հարգված կողմնակիցներից մեկը, սովորաբար նրան են հանձնարարում ամենակարևոր ուղղությունները։ Եվ այժմ նրա նշանակումը վկայում է, որ հայաստանյան ուղղությունը լրջացել է Կրեմլի համար։ Նաև Մոսկվայում դժգոհ են նախկին համակարգողից, քանի որ Հայաստանը փաստացի դուրս է եկել Մոսկվայի վերահսկողությունից, ընդհուպ վերածվել է ոչ բարեկամական պետության։ Թեպետ Կրեմլի խոսույթում Հայաստանը դեռ ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամ ու ռազմավարական դաշնակից է, փաստ է՝ որ պաշտոնական Երևանի նկատմամբ ընդգծված բացասական վերաբերմունք կա։
Այժմ Կիրիենկոյին բարդ աշխատանք է սպասվում, ի տարբերություն նախորդների, որոնք սերտ կապեր ունեին Հաաստանի իշխանությունների, օլիգարխների հետ, թաթախված էին կոռուպցիոն գործարքներում, Կրեմլին կեղծ կամ կիսատ տեղեկություններ էին փոխանցում, Կիրիենկոն տեղեկությունները ստանում է այլ, մի քանի տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ վերլուծական կենտրոններից, էքսպերտային հասարակությունից, բնականաբար, համադրում է իրար և հատուկ ծառայություններին հանձնարարականներ տալիս։
Նախկինում հայկական ուղղությունը համակարգում էր նաև ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը, որին ևս քննադատում էին իր գործը ձախողելու մեջ, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում, այլև Ուկրաինայում և Մոլդովայում։ Այժմ այն փոխանցվել է Անվտանգության դաշնային ծառայությանը։ Զգալիորեն նվազել է ՌԴ ԱԳՆ դերը, քանի որ Լավրովն էլ անվստահելիի համբավ է ձեռքբերել։ Փաշինյանի իշխանությունը տեղյակ է նոր զարգացումներից, ըստ աղբյուրների՝ բավական մտահոգ է:
Անիտա Ոսկանյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT