Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբ
Քաղաքականություն

Ձեզ վաղուց եմ ճանաչում, միշտ քայլ եք անում, հետո եք մտածում՝ արժե՞ր անել. մի խնդրանք ունեմ՝ հայտարարե՛ք, որ հեռանում եք. Մինասյանը՝ Փաշինյանին

Մենք գործ ունենք շարունակ կորուստներ ձեռք բերող մի իշխանության հետ, որ հերթական մոլորեցնող քայլերն է իրականացնում այս ամբիոնից, հրապարակային հայտարարելով, թե իբր ձեզ սպասում է պայծառ ապագա. այս իշխանության շարունակման պարագայում ոչ միայն ապագան պայծառ չի լինելու, վաղվա օրն է մթագնելու: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Ով ընդդիմանում է Նիկոլ Փաշինյանին կամ քրեական գործով է անցնում, կամ պատգամավորական անձեռնմխելիությունից  է զրկվում, կամ եթե պատգամավոր չէ անպայման կողքերից 1-3 պոզ աճում է և մեղադրվում է այդ մարդը պոզավոր լինելու մեջ: Ուրիշ որևէ այլ բացատրություն չկա, կամ երբ տեսնում եք, որ որևէ այլ բացատրություն չկա, էլի հիշում եք նախկինների թալանը, բա ձեր թալանների մասին ո՞վ պետք է խոսի»,- հայտարարեց նա:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի դիտարկմանը, թե ընդունո՞ւմ է, որ նախկինում թալան է եղել, Մինասյանն ասաց՝ իհարկե, եղել է, հիմա էլ է շարունակվում:

«Պարո՛ն Փաշինյան, ես Ձեզ ճանաչել եմ շատ վաղուց, գիտեմ, որ շատ հաճախ դուք քայլեր եք անում, հետո նոր եք հետ գալիս ու մտածում՝ պետք էր անել այդ քայլը, թե՝ ոչ: Մի անգամ խնդրանք ունեմ ձեզ, էս անգամ հելեք այս ամբիոնից ասեք՝ ժողովուրդ ես հեռանում եմ, գնացե՛ք ընտրեք ձեր ուզածներին, թող այդ մարդիկ գան, ձեզ ներկայացնեն այն բանաձևը, որը Հայաստանը այս վիճակից դուրս կբերի: Մի՛ համարեք, որ Դուք վերջին ճշմարտությունն եք: Դուք ոչ միայն վերջին ճշմարտությունը չեք, այլ նաև նախավերջինն էլ չեք Ձեր՝ այս իրականացրած գործողություններով»,- ասաց Մինասյանը: