Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
2026 թվականի «Ոսկե գլոբուս»-ի կարևորագույն պահերը Մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան․ մենք ունենալու ենք օրինական, ոչ թե կամայական պետություն․ Ռուբեն ՄխիթարյանԱլոնսոն մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Բարսելոնայից» կրած պարտությունըՈւկրաինային 800 միլիարդ եվրո տրամադրելը Եվրոպային կտանի տնտեսական փլnւզման. ՕրբանԱդրբեջանը մեր ոխերիմ թշնամին է, մեր տղաներին մահվան են մատնել․ Գոհար ԴավթյանԱշխարհը միաբևեռ չի լինելու, Ռուսաստանի հաղթանակը գողանալ չի հաջողվում․ Մհեր ԱվետիսյանԹրամփն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Աշխարհահռչակ Քոնոր ՄաքԳրեգորն անդրադարձել է Հայաստանում Քրիստոսի արձանի կառուցմանն ու պատմել նման արձան Իռլանդիայում կառուցելու երազանքի մասինԵկեղեցու դեմ բռնաճնշումները շարունակվելու են․ Ավետիք ՉալաբյանՈւՂԻՂ. Լեռնային Ղարաբաղի հատուկ կառավարման կոմիտեի ստեղծման օր, ՀՀ կառավարության ծրագրի քննարկում Փոխվարչապետերը՝ ՔՊ-ի թիրախում Ռուսական հայտնի ինստիտուտի զեկույցը ուշագրավ շերտեր է բացահայտում Ո՞ւմ համար է աշխատում Սոլովյովը Երբ Փաշինյանն անհոգ է, ժողովուրդը՝ հոգսաշատ. «Մեր ձևով» շարժում (տեսանյութ) Հայոց Եկեղեցին չեն քանդի՝ որքան էլ փորձեն․ Մենուա Սողոմոնյան«Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը. նա ուզում է քանդել Հայ Առաքելական Եկեղեցին, որպեսզի այն դարձնի իշխանությանը վերահսկելի և խզի դրա կապը Սփյուռքում գործող հայկական եկեղեցիների հետ». Էդմոն Մարուքյան Մեր բարեկամներին ու հարևաններին հարգում ենք,  բայց մեզանից շատ չենք հարգում. Նարեկ ԿարապետյանԻսրայելցի գիտնականները մշակել են գունափոխվող և կիսաթափանցիկ արևային վահանակներ Այս իշխանությունը խաղաղությունից խոսելու իրավունք չունի․ Ավետիք ՔերոբյանԻշխանությունը մի բան է խոստանում, իրականությունը՝ լրիվ հակառակը ապացուցում․ Աննա Կոստանյան
Քաղաքականություն

Իշխանությունը վախենում է ու դրա համար էլ գեներացնում է ատելության մթնոլորտ արցախահայության նկատմամբ. Աննա Կոստանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը

– Տիկի՛ն Կոստանյան, արցախահայության բողոքի ակցիաներից հետո նրանց հասցեին ուղղված քննադատությունները կրկին ակտիվացան, հնչեցին մեղադրանքներ, որ սոցիալական խնդիրների լուծման անվան տակ նրանք իրականում իշխանափոխության համար են հավաքվում Ազատության հրապարակում: Երբեմն քննադատությունները համեմվում են նաև ակնհայտ ատելության խոսքով, ձեր գնահատմամբ՝ ի՞նչ նպատակով է ատելության մթնոլորտ գեներացվում, և ովքե՞ր են գեներացնողները:

– Ատելությունն իհարկե գեներացվում է իշխանության կողմից, մենք տեսնում ենք, որ սոցիալական ցանցերում հետևողականորեն աշխատում են արցախցիների հանդեպ մեծ չափաբաժնով ատելություն գեներացնելու համար, որովհետև վախենում են: 

Վախենում են, որովհետև վերջին հանրահավաքը, որ տեղի ունեցավ, երևի տասնյակ հազարավոր մարդիկ՝ ոչ միայն արցախահայեր, այլ նաև հայաստանաբնակներ, աջակցություն ցուցաբերեցին՝ հանրահավաքին մասնակցելով, ու նաև սոցցանցերում այդ աջակցությունը շարունակվում է: 

Սա մեծ հնարավորություն է ընդդեմ իշխանության ավելի մեծ ու զանգվածային ըմբոստության համար, հետևաբար սա գնահատում են որպես ռիսկ ու փորձում են ավելի ագրեսիվ մեթոդներ գործի դնել՝ հայերին իրար դեմ տրամադրելու: Վախենում են նաև այն մտքից, որ այս ըմբոստությունը կարող է արձագանք գտնել նաև միջազգային հանրության կողմից, որովհետև փաստացի Արցախից մեկ օրում 120 հազարից ավելի մարդկանց բռնի տեղահանումը չի կարող աշխարհում անհետևանք մնալ: 

Այս նախադեպը շատ լուրջ վտանգ է նաև այն երկրների համար, որոնց նկատմամբ տարածքային պահանջներ ունեն այլ պետություններ: Այս ընդվզումը կարող է տեղ հասնել միջազգային հանրությանը, մարդասիրական այլ կազմակերպությունների, որոնք կարող են իրենց խողովակներով ներազդել Ադրբեջանի վրա, ու արցախահայերի վերադարձը Արցախ կարող է դառնալ օրակարգային հարց, ինչը չի համապատասխանում այս իշխանության խաղաղության օրակարգին, հետևաբար նրանք գործի են դնում բոլոր մեթոդները, որպեսզի կարողանան այս հնարավոր զարգացումները կանխել: 

Ըստ այդմ նաև համապատասխան տեղերից, օրինակ՝ պետության կողմից սնուցվող ՊՈԱԿ-ի կողմից, ատելության դոզան միշտ պահում են ռեժիմի մեջ, որպեսզի ավելի ագրեսիվ ձևով կարողանան պայքարել դրա դեմ ու իհարկե պետք է դիմեն մանիպուլյացիաների՝ արցախահայերի սոցիալական պահանջներին հաղորդելով քաղաքական երանգ: Ոչինչ զարմանալի չէ, այսինքն՝ եթե սոցիալական հարթակներում կազմակերպված ձևով արշավ է ընթանում, ապա դա միանշանակ տեղի է ունենում իշխանության կողմից ու իշխանության խողովակներով:

– Նույն իշխանությունն ասում է, որ եթե իրենք խոսեն արցախահայերի վերադարձի մասին, ապա դրա հետևանքները կարող են լինել ընդհուպ Հայաստանի դեմ հարձակում Ադրբեջանի կողմից: Իրատեսական չե՞ք համարում այս վարկածը:

– Սա ևս շատ մեծ քաղաքական մանիպուլյացիա է, որով կարողանում են մոլորեցնել ՀՀ քաղաքացիներին՝ վախի մեջ պահելով Ադրբեջանի կողմից հնարավոր հարձակմամբ: Բայց մենք ամեն օր տեսնում ենք, որ Ադրբեջանը սահմանային հատվածներում կրակ է բացում ՀՀ ինքնիշխան տարածքի, դիրքերի ուղղությամբ: Իշխանությունը փորձում է ուղղակի վախի մեջ պահել հանրությանը, բայց ոչ մեկը հարց չի տալիս, որ Ադրբեջանի ղեկավարությունը բացահայտ հայտարարում է, որ իրենք բոլորովին միտք չունեն խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ, ինչի՞ մասին է խոսքը: Հետևաբար հարձակման հավանականությունը այսպես թե այնպես կա: 

– Ատելության մթնոլորտի ստեղծմամբ, որ ասում եք՝ իշխանությունն է ստեղծում, կարողանո՞ւմ է իշխանությունը հասնել այն նպատակին, ինչի համար ստեղծում է այդ մթնոլորտը:

– Առնվազն սոցիալական տիրույթում կարողանում է տպավորություն ստեղծել, որ շատ մեծ է արցախահայության նկատմամբ ատելության դոզան, բայց սա միայն առերևույթ դրսևորում է, որովհետև հողի վրա մենք այդ դրսևորումները չենք տեսնում, դրանք սկսվում ու ավարտվում են բացառապես սոցիալական ցանցերում: 

– Տիկի՛ն Կոստանյան, այդ ատելությունը միայն արցախահայությա՞ն նկատմամբ է, թե՞ երկրում ընդհանուր ատելության մթնոլորտ է:

– Դա սոցիալ-հոգեբանական ուսումնասիրության շատ լուրջ առարկա է, որովհետև եթե դա տեղայնացնենք, ապա կտեսնենք, որ ՀՀ տարբեր մարզերի բնակիչների միջև ևս կա անհանդուրժողականություն, եթե չասեմ՝ ատելություն: Կա ատելություն նաև քաղաքական տարբեր հայացքներով պայմանավորված, ընդհանուր շիկացած են քաղաքական դաշտը ու նաև քաղաքացիների տրամադրությունները միմյանց նկատմամբ: Այս տրամադրություններն օգտագործվում են օրվա իշխանությունների կողմից, որպեսզի ավելի երկար մնան իշխանության: 

– Որքանո՞վ է խորհրդարանական ընդդիմությունը գեներացնում ատելության մթնոլորտ ու հօգուտ իրեն օգտագործում առկա ատելությունը:

– Ես կասեի՝ ոչ թե գեներացնում, այլև նպաստում է այդ մթնոլորտի խորացմանը՝ առաջին հերթին երևի քաղաքական հայացքներով պայմանավորված: Եթե առանձնացնենք նախկին նախագահների թևերի միջև տևական ժամանակ շարունակվող այս փոխհրաձգությունը, ապա, այո՛, սա էլ է ատելության մթնոլորտի դրսևորում ու շատ ուղիղ աջակցություն օրվա իշխանությանը: Փոխանակ հողի վրա միասնական ձևով պայքարեն այս իշխանության օրակարգերի դեմ, մեկը մյուսի դեմ են արշավներ իրականացնում: 

Այս ամենը ուղղակի նպաստում է օրվա իշխանության երկարաձգմանը, ու եթե իսկապես այս իշխանություններից ազատվելու նպատակ կա, ապա այդ երկու թևը պետք է ամեն ինչ դնի մի կողմ ու միասնական պայքարի այս իշխանության դեմ: 

Ցավոք սրտի, հակառակի նախադրյալները դեռ չեմ տեսնում, ու չենք էլ տեսնի մոտ ապագայում՝ հաջորդ տարվա ընտրություններին ընդառաջ ընդդիմության պառակտվածության մակարդակը ավելի կխորանա, որովհետև իրենք էլ խնդիր ունեն արդարանալու, հանրությանը ինչ-որ բաներ ապացուցելու: 

– Կասկածի տա՞կ եք դնում ընդդիմության այն պնդումը, թե իրենց գերնպատակն այս իշխանությանը օր առաջ հեռացնելն է:

– Հայտարարելը մի բան է, արվող քայլերը՝ մեկ այլ: Արված հայտարարություններն ու գործնական քայլերը միմյանց հետ չեն համադրվում: 

Քրիստինե Աղաբեկյան