Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
Ժամանց

Ամերիկացի ինֆլուենսերը պնդում է, որ Մասկն իրեն 15 մլն և ամսական հավելյալ 100,000 դոլար է առաջարկել լռության դիմաց

Ամերիկացի ինֆլուենսեր Էշլի Սենթ Քլերը բացահայտել է այն գումարի չափը, որը միլիարդատեր Իլոն Մասկն առաջարկել էր իրեն՝ ծննդաբերությունից հետո լռության համար. երիտասարդ աղջիկը պնդում է, որ լույս աշխարհ է բերել Tesla, SpaceX ընկերությունների ղեկավարի 14-րդ երեխային, գրում է Daily Mail-ը:

Վերջերս ձեռներեցը նշել էր, որ «թեև ինքը հաստատ չգիտի՝ երեխայի հայրն է, թե ոչ», բայց արդեն 2,5 միլիոն դոլար է փոխանցել Էշլի Սենթ Քլերին և «տարեկան նրան ուղարկում է 500,000 դոլար»։ Մասկը երբեք հրապարակայնորեն չի խոստովանել, որ երեխան իրենն է, զույգը ներկայումս գտնվում է դատական ​​պայքարի մեջ:

26-ամյա Սենթ Քլերն այժմ հայտնել է, որ որդուն լույս աշխարհ է բերել փետրվարի սկզբին. փոքրիկին անվանել են Ռոմուլուս: Կնոջ խոսքով՝ Մասկն իրեն առաջարկել է 15 միլիոն դոլար և ամսական հավելյալ 100,000 դոլար, որպեսզի նրա մինչև երեխայի 21 տարեկանը լրանալը հրապարակայնորեն չբացահայտի երեխայի հոր ինքնությունը: Մասկը նաև պահանջել է, որ երեխան ծնվի կեսարյան հատման միջոցով, քանի որ նա կարծում է, որ դա թույլ է տալիս երեխային ունենալ ավելի մեծ ուղեղ, ինչպես նաև պահանջել է չթլպատել տղային: Սակայն Սենթ Քլերը, որը հրեա է, մերժել է բոլոր առաջարկները, հաղորդում է The Wall Street Journal-ը:

Զույգը ծանոթացել է 2023 թվականի գարնանը սոցիալական ցանցերի միջոցով, և Մասկը նրան հրավիրել է այցելել Սան Ֆրանցիսկոյում X-ի գրասենյակ: Այնուհետև Մասկը երիտասարդ կնոջը հրավիրել է իր անձնական ինքնաթիռով ճամփորդության Ռոդ Այլենդ՝ այցելելու իր երեխաներից մեկին դպրոցում: Կնոջ պնդմամբ՝ Մասկը հաճախ է խոսել Սենթ Քլերի հետ երեխա ունենալու մասին՝  առաջին անգամ սեռական հարաբերություն ունենալուց հետո նրան առաջարկելով «անուն ընտրել» ապագա երեխայի համար: 

Ashley St. Clair (pictured) revealed the financial and insider details behind the creation of her newborn baby with Elon Musk, as a paternity test determined he is 99.9999% likely to be the father

The conservative influencer, 26, revealed that she'd given birth to Musk's (pictured) child in early February