Խաչատուր Սուքիասյանին դատի կտան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի վերահսկողության տակ գործող «վայ-ԶԼՄ-ները» վերջին շաբաթներին անդադար ատելության խոսք են գեներացնում արցախցիների հասցեին, հնչում են նույնիսկ արցախցիներին վտարելու, ֆիզիկական հաշվեհարդարների կոչեր, իսկ Սուքիասյանի ենթակայությամբ աշխատող լրագրողները ներողության և ապաշխարանքի խոսքերի փոխարեն ավելի են սրում ներազգային թշնամանքը։
Եթե նախկինում կարելի էր եզարակացնել, թե քպական պատգամավորը տեղյակ չէ, նախօրեին նրա տված հարցազրույցից հետո այլևս պարզ է, որ ի դեմս Խաչատուր Սուքիասյանի, արցախցիների նկատմամբ ատելության նոր գեներատոր ունենք։ Իր հարցազրույցում Սուքիասյանը վիրավորական, ընդհուպ՝ ռասիստական հայտարարություններ է արել արցախցիների հասցեին։ Մի խումբ հասարակական կազմակերպություններ որոշել են դատի տալ քպական պատգամավորին։ Ընդ որում, այդ կազմակերպությունների թվում ոչ միայն արցախյան կառույցներ են, այլև, այսպես կոչված, սորոսական ՀԿ-ներ, քանի որ լիբերալ հասարակությունն էլ ցնցված է քպականի վարքից։
Մեր տեղեկություններով, քննարկվում է «Գռզո» մականունով պատգամավորի դեմ պատժամիջոցների հարցը, կարող են կոչ անել բոյկոտել նրան պատկանող բիզնեսներն ու ձեռնարկությունները՝ փող սիրող քպականին փողից զրկելու, տնտեսապես վնասելու համար։
Էլեն Հարությունյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT