Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբ
Քաղաքականություն

Նիկոլի կառավարչության ընթացքում՝ 44-օրյա պատերազմում, երկօրյա պատերազմում, ինչպես նաև Արցախի դեմ մեկօրյա լայնամասշտաբ ագրեսիայի ժամանակ հայ ժողովուրդը, տարբեր հաշվարկներով տվել է շուրջ 5100 զոհ. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել․
 
Նիկոլի կառավարչության ընթացքում՝ 44-օրյա պատերազմում (27.09-08.11. 2020թ), երկօրյա պատերազմում (13.09-15.09.2022թ), ինչպես նաև Արցախի դեմ (19.09-20.09.2023թ) մեկօրյա լայնամասշտաբ ագրեսիայի ժամանակ հայ ժողովուրդը, տարբեր հաշվարկներով տվել է շուրջ 5100 զոհ:
 
Բոլոր այդ գործողությունները, արդեն իսկ հայտնի ուրացողական, ապազգային քաղաքականության, ռազմաճակատում ստեղծված քաոտիկ իրավիճակի, թիկունքային և զորահամալրման անբավարար գործողությունների, երևարաժամկետ բլոկադայի ինչպես նաև պետական ոչ ադեկվատ կառավարման պատճառով ուղեկցվել են ահռելի տարածքային և նյութական կորուստներով:
 
Ժամանակ առ ժամանակ, նիկոլական հակապետական քարոզչությունը հրապարակ է նետում «արցախցիները չեն կռվել» կեղծ թեզը: Նպատակը՝ սեփական ուրացող-դավադիր քաղաքականության (արցախյան էջը փակելու) համար «բացատրություն», կամ ավելի ճիշտ՝ ինքնարդարացում հնարելն է:
 
Նիկոլի կառավարման երեք տարիներին (2020-23թթ) Արցախը տվել է մոտ 1150 զոհ, որը կազմում է ընդհանուր զոհերի 23%-ը, այսինքն յուրաքանչյուր 4 զոհից մեկը եղել է Արցախի մեր հայրենակիցը:
 
Հայաստանի բնակչության թիվը 25 անգամ մեծ է Արցախի բնակչության թվից: Մնացած հետևություններն արեք ինքներդ, որովհետև արցախցին, սյունեցին, երևանցին, գյումրեցին էջմիածինցին, մասիսցին, արմավիրցին և մյուս բնակավայրերի մեր բոլոր հայրենակիցներն էլ կռվել են: Բայց նրանց բոլորի թիկունքում հայրենիքը հանձնել է մեկ մարդ ու մեկ քաղաքական ուժ: Եվ այդ մեկ մարդն ու մեկ ուժը հայտնի են ամբողջ աշխարհին:
 
Իսկ արցախցիները կռվել և զոհվել են ոչ միայն Արցախում, այլ նաև Ջերմուկում, Սիսիանում ու այլ տեղերում:
 
Հ.Գ. 1
Հիշեցնենք, որ ՀՀ Զինված Ուժերի մեծ մասը չի ներգրավվել ռազմական գործողություններում:
 
Հ.Գ. 2
Միշտ սխալ եմ համարել մեր ժողովրդի տարբեր հատվածներին առանձնացնելու անառողջ սովորույթը: Բայց, քանի որ ստիպում են, ապա հատուկ ՔՊ-ի համար հիշեցնեմ Սարդարապատի հերոսամարտում ղարաբաղյան գնդի կարևոր մասնակցությունը, երբ որոշվում էր Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագիրը: Ուղղակի արցախցիները երբեք ոչ մեկին երեսով չեն տվել՝ համարելով դա նաև իրենց խնդիրը:
 
Հ.Գ. 3
Ողջ հայ ժողովուրդն է ոտքի կանգնել հանուն հայկական Արցախի: Բազմաթիվ լուսավոր կյանքեր, համատեղ ջանքեր ու միլիարդավոր դոլարների ռեսուրսներ են դրվել համազգային պայքարի ու հաղթանակների հիմքում: ՔՊ-ն այսօր կա, վաղը չի լինելու, իսկ նրանց դատական գործի բազմաթիվ հատորներում տեղ են գտնելու Արցախն ուրանալու և ենթադրյալ պետական դավաճանության ապացուցված դրվագները: Այնպես, որ այսօր ինչ կասի ՔՊ-ն կամ նրան սպասարկող սատելիտները՝ էական չէ: