Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբ
Քաղաքականություն

Ջայլամային քաղաքականությունը և զիջումների ճանապարհը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանություններն անընդհատ զիջումների ճանապարհն են ընտրել։ Եվ ինչքան Հայաստանը զիջում է, այնքան Ադրբեջանը շատ զիջումներ է ցանկանում։ Ու ընդհանրապես, Ալիևի ռեժիմը շահագրգռված չէ խաղաղության հաստատմամբ։

Ավելին, Ադրբեջանը ոչ միայն շահագրգռված չէ իր հարաբերությունները Հայաստանի հետ կարգավորելու հարցում, այլև ազդում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարի վրա՝ փորձելով հնրավորինս խոչընդոտել այն։ Դրա համար էլ Թուրքիայից Հայաստանի հետ հարաբերությունների մասով այնպիսի հայտարարություններ են հնչում, որ եթե հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն, ապա ավտոմատ կկարգավորվեն նաև հայթուրքական հարաբերությունները։

Որպես կանոն՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի պահվածքն ի ցույց դնող, դատապարտող քայլեր չեն ձեռնարկվում, բայց օրերս արտգործնախարար Արարատ Միրզոյանը թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում վերջապես համարձակվեց խոսել ադրբեջանական կողմի ապակառուցողական պահվածքի մասին։ Տևական ժամանակ է, ինչ խաղաղության համաձայնագրի կնքման թեման Հայաստանի օրակարգում է, ու չէր եղել որևէ դեպք, երբ Հայաստանի իշխանության ներկայացուցիչը ոչ ներքին լսարանի համար հարցազրույց տա ու թեկուզ մեղմ տոնայնությամբ, բայց խոսի այն մասին, թե այնպիսի զգացում կա, որ Ադրբեջանը պարզապես չի ցանկանում խաղաղություն կառուցել Հայաստանի հետ։

Ինչպես ասում են՝ լավին լավ պետք է ասել, ԱԳ նախարարի հարցազրույցը տեղին էր: Սակայն բանն այն է, որ, ըստ էության, արտգործնախարարը որևէ նորություն չի ասել, այլ հարց է, որ Հայաստանի կողմից հղված ուղերձների առումով սա կարևոր քայլ է, նույնիսկ ուշացած։ Ընդդիմությունը, անկախ փորձագետները, լրատվամիջոցները այս ընթացքում անընդհատ նշել են այն մասին, որ Ադրբեջանը խաղաղություն չի ցանկանում։ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման վերաբերյալ հստակ պատկերացումներն արտացոլվում են նաև հանրային ընկալումներում, բայց դրանք պետք է հասանելի դարձնել նաև միջազգային հանրությանը։ Դեռ ավելին՝ անընդհատ պետք է միջազգային լսարանին ու տարբեր պաշտոնյաների ականջին հասցնել ճշմարտությունը, այն է՝ Ադրբեջանը պատրաստվում է հերթական ագրեսիայի և խափանում է խաղաղության հասնելու ցանկացած հնարավորություն։

Սակայն հետաքրքիր է, որ, ի տարբերություն արտգործնախարարի, Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես չի խոսում Ադրբեջանի ապակառուցողական քայլերի մասին։ Նա նշում է միայն խաղաղության օրակարգից չշեղվելու ու խաղաղության շուրջ համաձայնության հասնելու հնարավորության մասին։ Միևնույն ժամանակ, նա ադրբեջանական թեզերն է շրջանառության մեջ դնում։ Դեռ ավելին՝ նա ցույց է տալիս, թե Հայաստանը պատրաստ է ընդառաջ գնալ ադրբեջանական պահանջներին, միայն թե ամեն գնով խաղաղության համաձայնագիրը կնքվի։ Բայց ամեն անգամ Բաքուն ոչ միայն բարձրացնում է պահանջների նշաձողը, այլև ճնշում ենթադրող նոր քայլերի դիմում։

Սահմանային իրավիճակը լարելուն միտված ադրբեջանական կողմի մոտեցումները և պատերազմական հռետորաբանությունը վկայում են, որ Բաքուն շահագրգռված է միայն Հայաստանի շարունակական կապիտուլ յացիայով։ Իսկ Փաշինյանն ու իր թիմը նորից կրկնում են սահմանային հետաքննությունների մեխանիզմ ստեղծելու իրենց առաջարկները, որոնք Ադրբեջանն արդեն մերժել է։ Տպավորություն է, որ ՀՀ իշխանությունները ջայլամի նման գլուխները մտցրել են ավազի մեջ, որպեսզի չտեսնեն, թե ինչ է կատարվում։

Ու հարցն այն է, որ իրենք ընդհանրապես ազնիվ չեն ժողովրդի հետ ու չեն ներկայացնում, թե ինչ է կատարվում նաև բանակցային սեղանի շուրջ ու, ընդհանրապես, միջազգային արենայում։ Դրա համար էլ շատ ժամանակ մեր հանրությունը տեղի ունեցող գործընթացների մասին տեղեկանում է հենց թշնամուց։ Մյուս կողմից էլ՝ Փաշինյանը որոշ գործընթացներ ներկայացնում է, թե իբր իրենց նախաձեռնությունն է, սակայն փաստացի կատարում է Ադրբեջանի պահանջները։ Խոսքը մասնավորապես վերաբերում է ՀՀ Սահմանադրությունը փոխելուն, որը մտնում է Ադրբեջանի պահանջների մեջ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում