Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ոսկու գինը նվազել է 2.2%-ով և մեկ ունցիայի համար վաճառվում է 5000 դոլարից ցածր արժեքովՍիրիայից Իրաք է տեղափոխվել Ադրբեջանի 55 քաղաքացի. նրանք ԻՊ-ի զինյալներ են Իշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս ՆիազյանՎանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետԵրբ կրկին հագնելու ես այն, ինչի վրա ծիծաղում էիր. «Միլիենիալների «քրինժը»», որը 2026 թվականին վերադառնում է նորաձևությունԱշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնի. Խամենեիի արձագանքը ԱՄՆ-ինՉինաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցներում հայտնաբերվել են 30 կգ ռադիոակտիվ ուլունքներԻդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը«Հայաստանի լավագույն 100 ուսանողներ» մրցույթի մասին. Գոհար ՂումաշյանԲերքի երաշխավորված մթերում․ Շիրազ ՄանուկյանՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԴեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն․ Ուժեղ Հայաստանում մարդիկ լավ են ապրելուԱյսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» Շարժում«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասինԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ ՄիկոյանՄոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից Ընթերցեք «Առաջարկ Հայաստանի» կոնցեպտը․ Արման Աբովյան
Քաղաքականություն

«Հին աշխարհամասը»՝ աշխարհաքաղաքական նոր փոփոխությունների հոլովույթում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվրոպական գաղութային կայսրությունների ժամանակաշրջանում՝ 15-րդ դարից մինչև 20-րդ դարի կեսեր, եվրոպական պետությունները հաստատեցին և տարածեցին իրենց քաղաքական, տնտեսական և մշակութային ազդեցությունը Ասիայում, Աֆրիկայում, Ամերիկայում և Օվկիանիայում։ Այս շրջանը, երբ միջազգային հարաբերությունները կառուցվում էին հիմնականում եվրոպական տերությունների շահերին համապատասխան, հաճախ անվանվում է նաև եվրոպական իմպերիալիզմի կամ եվրոպակենտրոն համաշխարհային համակարգի դարաշրջան։

Եվրոպակենտրոն համաշխարհային համակարգը սկսեց էականորեն փոխվել 20-րդ դարի երկրորդ կեսից, հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ եվրոպական երկրների ստեղծած գաղութային կայսրությունները փլուզվեցին, ու ձևավորվեց երկբևեռ միջազգային համակարգ, ու խաղի կանոնները հիմնականում սկսեցին սահմանել երկու գերտերությունները՝ ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ը։

Իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո ԱՄՆ-ը դարձավ գերտերություն։ Այնուամենայնիվ, Եվրոպայի առանցքային նշանակությունը համաշխարհային քաղաքականության մեջ դեռ պահպանվում է։ Ու պատահական չէ, որ Եվրոպայի արևել յան հատվածում ընթացող ուկրաինական պատերազմը գլոբալ ռեզոնանս է առաջ բերել։ Անգամ Աֆրիկայում և Ասիայում գտնվող երկրներն են զգում դրա ազդեցությունը։ Բայց գլխավոր խնդիրն այն է, որ ժամանակի ընթացքում Եվրոպայի աշխարհաքաղաքական դերակատարությունը և քաշն ավելի է փոքրանում։ Եթե, օրինակ՝ տասնամյակներ առաջ ԱՄՆ-ի ու եվրոպական զարգացած երկրների ՀՆԱ-ն գրեթե նույնական էր, ապա հիմա ԱՄՆ-ում ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով գրեթե կրկնակի գերազանցում է Եվրոպայի այս ցուցանիշը։ Փաստացի տնտեսական առումով Եվրոպան բավական հետ է մնացել ԱՄՆ-ից։ Եվրոպական երկրները տարիներ անց կարող են նույնիսկ հետ մնալ Չինաստանից, որը 4 տասնամյակ տևած արագ աճի պայմաններում արդեն դարձել է աշխարհում երկրորդ խոշոր տնտեսությունը և դեռ շարունակում է աճել։ Այսինքն, եթե տնտեսական առումով Եվրոպան դեպի նոր զարգացում թափ չհավաքի, կարող է շատ հետ ընկնել։

Մյուս կողմից էլ՝ եվրոպական համայնքի համար կան զարգացման շատ լուրջ խոչընդոտներ։ Նախ՝ Եվրոպան չունի այնպիսի խոշոր բնական ռեսուրսներ ու տարածք, ինչպիսին ունեն, օրինակ՝ ԱՄՆ-ը, Չինաստանը կամ Ռուսաստանը։ Եվրոպական երկրները մեծապես կախված են հումքի մատակարարումներից՝ հատկապես էներգակիրների ոլորտում։

Տնտեսական զարգացումը և արդյունաբերական առաջընթացը պահանջում է ահռելի էներգիայի ծախս։ Եվրոպան փորձում է մի կողմից՝ նվազագույնի հասցնել Ռուսաստանից էժան էներգակիրների մատակարարումները, բայց կախվածության մեջ է մնում այլ մատակարարներից ու զգայուն է շուկայում էներգակիրների գների տատանումների նկատմամբ։ Իսկ կանաչ կամ վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերը դեռևս բավարար չեն աճող պահանջները բավարարելու համար։ Մյուս կողմից էլ՝ սառը պատերազմի տարիներից սկսած՝ եվրոպական երկրների անվտանգության ապահովման բեռն իր վրա է վերցրել ԱՄՆ-ը, ինչը թույլ է տվել անվտանգության համար հատկացվելիք միջոցները Եվրոպայում ուղղել սոցիալական, առողջապահական և կրթական ոլորտներին։

Բայց Թրամփի կառավարման պայմաններում ԱՄՆ-ից հայտնում են, որ իրենք պարտավոր չեն վճարել եվրոպական անվտանգության համար, դա պետք է իրենց վրա վերցնեն եվրոպական երկրները։ Ու հիմա Եվրոպայում՝ Գերմանիայից սկսած, մտադիր են զարկ տալ սեփական ռազմարդյունաբերության զարգացմանը։ Բայց այս հանգամանքը լրացուցիչ ծանրություն է ստեղծելու ԵՄ անդամ երկրների բյուջեների համար։

Մյուս հարցը վերաբերում է նորարարությունների և տեխնոլոգիաների ոլորտում Եվրոպայի հետ մնալուն։ Այս ուղղություններով Եվրոպան զգալիորեն զիջում է ԱՄՆ-ին ու Չինաստանին, որոնց միջև էլ ընթանում է հիմնական մրցակցությունը։ Ժամանակի ընթացքում Եվրոպայում զարգացած թվային միջավայր չի ձևավորվել, իսկ տնտեսությունը մնացել է ավանդական կառուցակարգերին համապատասխան։ Ու հիմա ինչպես անհատական երկրների մակարդակով, այնպես էլ ԵՄ-ի շրջանակներում որոշվել է մեծ ներդրումներ անել նորարարությունների ոլորտում, բայց դա չի նշանակում, թե հաջողությունները միանշանակ կլինեն։ Դրա համար անհրաժեշտ է նախ ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ ու օրենսդրական միջավայր՝ նվազեցնելով բյուրոկրատիան ու բարդ օրենսդրական կարգավորումները։

Եթե տեխնոլոգիաների ու անվտանգության առումով Եվրոպան կախվածություն ունի ԱՄն-ից, ապա ապրանքների մատակարարման հարցում կախվածությունը Չինաստանից է։ Չինաստանից ահռելի քանակի ու էժան ապրանքների մատակարարումն ուղղակի կենսական նշանակություն ունի։ Եվ շատ եվրոպական ընկերություններ, այդ թվում՝ խոշոր ավտոարտադրողները, մեծ ներդրումներ են կատարում Չինաստանում, իսկ հետո իրենց ապրանքներն արտահանում Եվրոպա և այլ տարածաշրջաններ։ ԱՄՆ-ի կողմից էլ մաքսատուրքերի սահմանման և տնտեսական ճնշումների պարագայում Եվրոպայի ու Չինաստանի որոշակի մերձեցում է նկատվում։

Բայց Եվրոպայում որոշել են վերականգնել իրենց արտադրական հզորությունները և նվազեցնել կախվածությունը Չինաստանից, այդ թվում՝ պոտենցիալ ունեցող այլ երկրների, օրինակ՝ Հնդկաստանի, Բրազիլիայի հետ տնտեսական համագործակցությունը խորացնելու միջոցով։

Իսկ երկարաժամկետ հեռանկարում Եվրոպայի հզորացման համար խոչընդոտող հանգամանք է ժողովրդագրական պատկերը։ Գաղտնիք չէ, որ եվրոպական երկրների գերակշռող մեծամասնությունը բնակչության ծերացման և բնական աճի նվազման խնդրի առաջ են կանգնած։ Մի ժամանակ հաջողվում էր բնակչության աճի տեմպերի անկման և աշխատող հատվածի նվազման բեռը մեղմել ներգաղթի շնորհիվ, սակայն ներկայում միգրանտների հոսքերի նկատմամբ բացասական տրամադրությունները հնարավորություն չեն տալիս դրսից մարդկանց ընդունել։ Այնպես որ, դեմոգրաֆիկ խնդիրները Եվրոպայի համար դանդաղ գործող ռումբ են։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում