Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբ
Քաղաքականություն

Սփյուռքահայ հայտնիներն ապշած և ցնցված են

Հայաստանի Անկախությունից ի վեր թե՛ մեր երկրում, թե՛ Սփյուռքում որևէ մեկի մտքով երբևէ չէր կարող անցնել, որ Հայաստանում կգա մի իշխանություն, որը կուրանա, կժխտի Հայոց ցեղասպանության փաստը, կհեռացնի արտաքին քաղաքական գերակայությունների ցանկից, քայլեր կձեռնարկի Թուրքիայի ցանկություններն ի կատար ածելու ուղղությամբ։ Փաստն այն է, որ այսօր ունենք այդպիսի իշխանւթյուն, որի առաջնորդը՝ Նիկոլ Փաշինյանը աներկբա տարածում է թուրքական ժխտողական քաղաքական թեզերը։

Եվ այնքան նպատակասլաց է տարածում, որ նույնիսկ իրեն նախկինում աջակցած սփյուռքահայ հայտնիներն են ապշում և ցնցվում։ 2018թ. այսպես կոչված «հեղափոխության» օրերին Փաշինյանի ամենամոլեռանդ աջակիցներից էին «System of a Down» ռոք խմբի երաժիշտները։ Օրերս ռոք խմբի բաս կիթառահար Շավո Օդաջյանն «Ինստագրամի» իր էջում Փաշինյանի լուսանկարն էր հրապարակել և գրել․ «Ես լացում եմ, երբ տեսնում եմ, որ ինչ-որ մեկը ջնջում է ցեղասպանության պատմությունը, և ով ջնջում է այս պատմությունը, արժանի է մեռնելու»։ Հրապարակումն ահռելի տարածում գտավ, ու, թեպետ, Օդաջյանը որոշ ժամանակ անց այն հեռացրեց իր էջից, բայց դա այլևս ոչինչ չի փոխում։

Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանը նոր չէ, որ հանդես է գալիս Հայոց ցեղասպանության ուրացման հայտարարություններով։ Դեռ 2023թ. «Agence France-Presse» միջազգային գործակալությանը հարցազրույց էր տվել, փորձել էր մեղավոր կարգել Ռուսաստանին։ Որևէ բառ չարտաբերելով Թուրքիայի դեմ՝ Փաշինյանն ասել էր. «Ի վերջո ինչի՞ հետևանք էր 1915թ. Հայոց ցեղասպանությունը, երբ կոնֆլիկտային իրավիճակի բերումով ներքին պրոբլեմների ծանրության ներքո Ռուսաստանն, ըստ էության, կոնֆլիկտային իրավիճակում գտնվող տարածաշրջանը ստիպված եղավ լքել: Եվ հայերը, որոնք հստակ աշխարհաքաղաքական ընտրություն էին կատարել, մնացին երես առ երես, դեմ-դիմաց Թուրքիայի հետ»։

Այս տարվա հունվարին էլ, շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանը ասել էր, թե պետք է դեռ հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու և ում միջոցով ենք ընկալել Հայոց ցեղասպանությունը։ «Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է որ1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք», - նշել էր նա։

Փաշինյանն այդքանով չէր հանգստացել, մարտին, թուրք լրագրողների պատվիրակությանն ընդունելով Երևանում, ասել էր, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում։ «Սա պաշտոնական ձևակերպում է»,- նկատել էր նա։

Հետևողականությունը, որով Նիկոլ Փաշինյանն ուրանում է Հայոց ցեղասպանությունը, փորձում ջուրը նետել տասնամյակների ընթացքում տարբեր սերունդների պայքարի արդյունքը, վկայում է, որ գործ ունենք ոչ թե մոլորված անձի, այլ Թուրքիայի արդեն ոչ ծպտյալ «անձի» հետ։