Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբ
Քաղաքականություն

Արցախցիների հարցերն ուզում են լուծել նրանց ձեռքով

Արցախցիների դեմ ատելության գեներացման ֆոնին ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձելու է արցախցիների հարցերը լուծել հենց նրանց իսկ ձեռքով։ Մինչ մի խումբ արցախցիներ բողոքի ակցիաներ են իրականացնում Փաշինյանի դեմ` պահանջելով սոցիալական հարցերի կարգավորում, երեկ Արցախի ներկայացուցչության մոտ բողոքի ակցիաներ են կայացել։ Ընդ որում, մի խումբ անձինք, որոնց առանձնապես Արցախում էլ լավ են ճանաչում, փորձել են գոռգոռոցներով, բղավոցներով, լրագրողներին և արցախցի պաշտոնյաներին վիրավորելով, ներխուժել Արցախի ներկայացուցչություն։

Այս ամենի կազմակերպիչը հայտնի ակտիվիստ Արթուր Օսիպյանն է, որը դեռ 2018 թ.-ից հայտնի է որպես Փաշինյանի աջակից, վերջին շրջանում էլ բավականին ջերմ հարաբերություններ ունի Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ։ Ի վերջո, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հանդիպել է թե նրանց, թե մյուս բոլորի հետ, մոտ կես ժամ պատասխանել բոլոր հարցերին։ «Նիկոլական» ցուցարարները մասնավորապես հայտարարել են, թե 467 միլիոն դոլար թալանվել է Արցախի 48 ընտանիքների կողմից, որևէ անուն այդպես էլ չեն տվել։ Ի պատասխան Շահրամանյանն էլ նշել է, թե դեռ 2 տարի առաջ է դիմել ՀՀ դատախազություն քրեական գործ հարուցելու համար, և ինքն էլ անձամբ ցուցմունք է տվել դատախազությունում։

Այն, որ Արցախում զգալի գումարներ են թալանվել, որևէ մեկը չի էլ հերքում, բայց այս անձանց նման ակտիվացումը, այն էլ այս օրերին, վկայում է, որ Փաշինյանի իշխանությունն ինքն է ամեն ինչ անում արցախցիների մեջ պառակտում մտցնելու համար։

Սամվել Բաբայանը, իհարկե, որևէ կերպ դեռևս առաջին պլան չի եկել, և նրա մասնակցությունն այս պառակտման գործընթացներին առանձնապես աչքի չեն ընկնում։ Թեև Շահրամանյանն ինքն էլ նշում է, որ հանդիպել է Բաբայանի հետ, քննարկել և պարզել, որ որևէ կերպ նա ներգրավված չէ, այդուհանդերձ, արցախցիները վստահ են, որ այս ամեն ինչը գեներացվում է Բաբայանի կողմից, իսկ Փաշինյանն էլ ցանկանում է արցախցիների պետական ինստիտուտները հանձնել Սամվել Բաբայանի վերահսկողությանը՝ բոլոր արցախցիներին իր բռի մեջ պահելու համար։

Մելինե Դավթյան