Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ոսկու գինը նվազել է 2.2%-ով և մեկ ունցիայի համար վաճառվում է 5000 դոլարից ցածր արժեքովՍիրիայից Իրաք է տեղափոխվել Ադրբեջանի 55 քաղաքացի. նրանք ԻՊ-ի զինյալներ են Իշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս ՆիազյանՎանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետԵրբ կրկին հագնելու ես այն, ինչի վրա ծիծաղում էիր. «Միլիենիալների «քրինժը»», որը 2026 թվականին վերադառնում է նորաձևությունԱշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնի. Խամենեիի արձագանքը ԱՄՆ-ինՉինաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցներում հայտնաբերվել են 30 կգ ռադիոակտիվ ուլունքներԻդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը«Հայաստանի լավագույն 100 ուսանողներ» մրցույթի մասին. Գոհար ՂումաշյանԲերքի երաշխավորված մթերում․ Շիրազ ՄանուկյանՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԴեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն․ Ուժեղ Հայաստանում մարդիկ լավ են ապրելուԱյսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» Շարժում«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասինԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ ՄիկոյանՄոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից Ընթերցեք «Առաջարկ Հայաստանի» կոնցեպտը․ Արման Աբովյան
Քաղաքականություն

Դուք քաղաքական անկախություն եք ցանկանում Հռոմից ,բայց նաեւ ցանկանում եք ապրել այն մշակույթով եւ անարդարություններով ,որը տարածում է գտել Հռոմում. Մհեր Ավետիսյան

 Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Այսօր քրիստոնյա աշխարհը տոնում է իր գլխավոր տոներից մեկը ,որը իր մեջ կրում է մարդկության անկման եւ վերելքի խորհուրդը նաեւ:

Առանց հարության գաղափարի անիմաստ կլիներ թե՛ մեր հույսը ,թե՛ջանքը ,թե՛ պայքարը արդարության հասնելու:
 
Մեզանից շատերը երբեմն մատնանշում են միայն Հարության սքանչելի գաղափարը ,ինչը հիմք է դարձել անհաշվելի ստեղծագործությունների ,պիեսների, պատմվածքների եւ մեկնաբանությունների առաջին դարից սկսած ,բայց եկեք եւս մեկ անգամ հիշենք ,որ առանց խաչելության հնարավոր չէ հարություն առնել: Այս կարեւոր իրողությունը հաշվի չառնելով՝ հրեաները սպասում էին իրենց փրկչին, ով պետք է համաձայն իրենց պատկերացումների ,սպիտակ ձիով իբրեւ թագավոր մտներ Երուսաղեմ եւ իրենց ազատագրեր հռոմեական լծից:
 
Ինչպես մեզանից շատերը, այնպես էլ իրենց արմատներից կտրված հրեաները ,տարված լինելով ժամանակի աշխարհը կլանած հռոմեական բարքերով ,կարծում էին ,որ իրենց ձախողումների պատճառը իրենցից դուրս է եւ հեռավոր Հռոմում է որոշվում իրենց ապագան եւ միայն սպիտակ ձիով եւ սրով Մեսիան կարող է փրկել իրենց:
 
Հակառակ հրեաների սպասումների՝ Մեսիան սպիտակ ձիու փոխարեն էշով մտավ Երուսաղեմ եւ հայտարարեց,որ խնդիրը Հռոմում չէ ,խնդիրը ձեր մեջ է:
 
Դուք քաղաքական անկախություն եք ցանկանում Հռոմից ,բայց նաեւ ցանկանում եք ապրել այն մշակույթով եւ անարդարություններով ,որը տարածում է գտել Հռոմում:
 
Այսօր մենք եւս հայտնվել ենք նման իրավիճակում, մեր քաղաքական այրերը երկար տարիներ բարձրագոչ հայտարարություններ արեցին ինքնիշխանության մասին ,բայց դրան զուգահեռ ընդունեցին օրենքներ ,քարոզեցին մշակույթ ,որը մերը չէ եւ մենք կանգնած ենք ընտրության առաջ՝ հրաժարվել քաղաքակիրթ անվան տակ թաքնված մահվան մշակույթից եւ վերադառնալ մեր քրիստոնեական արմատներին կամ շարունակել խաչիր գոչողների շարքին դասված ապրել ,բարձրագոչ հայտարարություններին հավատալով՝ մեզ զրկել Հարության հնարավորությունից:
 
Ինչպես մեր մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանն էր ասում․ խաչելությունը մեկ անգամ տեղի ունեցած իրադարձություն չէ ,այն ամենօր տեղի է ունենում եւ մենք ամենօր կանգնած ենք ընտրության առաջ՝ դասվել խաչիր գոչողների շարքին ապրելով եսակենտրոն կյանք ,թե մեր անձերը ,մեր եսը ,մեր հարմարավետությունը խաչը բարձրացնենք հանուն մենքի, հանուն բոլորիս շահի ,հանուն Հարության …
 
Այսօր մենք ականատեսն ենք քրիստոնեական արմատներից հեռացած Եվրոպայի անկմանը ,ինչի մասին դեռեւս մեզանից հարյուր տարի առաջ կանխատեսել էր Շպենգլերը (Եվրոպայի Մայրամուտը) աշխատությունում:
 
Այսօր նաեւ մենք ականատեսն ենք իր քրիստոնեական արմատներին վերադարձող Ռուսաստանի վերահառմանը եւ մենք պետք է ընտրենք գնալ անկման՝ Եվրոպային հետեւելով ,թե հարության՝ հետեւելով Ռուսաստանի օրինակին:
 
Ցանկանում եմ օրվա խորհուրդը ամփոփենք մեծանուն Դոստոեւսկու խոսքերով .
«Չկա ավելի գեղեցիկ, ավելի խորը, ավելի համակրելի, ավելի խելամիտ, ավելի համարձակ և ավելի կատարյալ, քան Քրիստոսը, և ոչ միայն չկա, այլև խանդոտ սիրով ասում եմ ինքս ինձ, որ չի կարող լինել: Ավելին, եթե ինչ-որ մեկն ինձ ապացուցի, որ Քրիստոսը ճշմարտությունից դուրս է, և իսկապես, որ ճշմարտությունը Քրիստոսից դուրս է, ապա ես կնախընտրեի մնալ Քրիստոսի հետ, քան ճշմարտության հետ»: