Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ ԷրդողանՀայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանցած են, քան մենք․ Նարեկ ԿարապետյանՄարուքյանը ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել՝ «Փաշինյանի թոշակի ուղարկելու համար» Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & EndocrinologyՍյունիքի այցի ամփոփում․ փակվող դպրոցներ, կրճատվող աշխատատեղեր, դատարկվող գյուղեր․ Գոհար ՄելոյանՈվ ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա․ Ռուբեն ՄխիթարյանՔիմ Քարդաշյանը սև կրծկալով զարմացրել է Սուրբ Ծննդյան երեկույթի հյուրերին Միայն լավ կրթությամբ կարող է կառուցվել ուժեղ Հայաստան․ Արթուր ԴանիելյանՎաղը մետրոն կաշխատի մինչեւ 01.00–ն Շարունակելով «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամների այցը Սյունիքում՝ համոզված ենք, որ միասին կերտելու ենք ուժեղ ՀայաստանԳազայի հատվածում «Բայրոն» փոթորկի հետևանքով առնվազն 14 մարդ Է զոհվել 6 ամսից մենք կգանք ու կլուծենք բոլոր խնդիրները ի շահ մեր ժողովրդի․ Ալիկ ԱլեքսանյանԱյսօր տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության V համագումարը՝ նվիրված կուսակցության 10-ամյա հոբելյանինՀայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են հաջորդ տարի էլեկտրաէներգիայի ներկրման ավելացումըՀատկապես սահմանամերձ համայնքներում դպրոց փակելը հավասարազոր է գյուղը դատարկելու կանաչ լույսին․ Մարիաննա ՂահրամանյանՎրաստանը կուժեղացնի վերահսկողությունը՝ մաքսային գոտիներում թմրանյութերի մաքսանենգության աճի պատճառովԶելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա Էլի ասել եմ՝ գործող իշխանության հետ մատաղ ուտելու էլ չենք գնա. Էդմոն Մարուքյանը՝ դաշինք կազմելու մասինԴեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»Պատվոգրեր ու խրախուսական պարգևներ՝ ոչ օլիմպիական մարզաձևերը ներկայացնող մարզիկներին և մարզիչներին
Քաղաքականություն

«Ցեղասպանության ուրացումն ավելի խորքային և հեռահար նպատակներ ունի՝ մեր մեջ ոչնչացնել ազգային պետություն ունենալու կամքը»

Այս տարվա մարտի 13-ին Նիկոլ Փաշինյանը պարզորոշ հայտարարել էր, այն էլ՝ թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, թե ՀՀ իշխանությունների դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում։ «Սա պաշտոնական ձևակերպում է, բայց այս համատեքստում կան հարցեր, որոնց պարզաբանումը էական է և կարևոր»։ 

Ի պատասխան Փաշինյանի, «System of a Down» ռոք խմբի երաժիշտ կիթառահար Շավո Օդաջյանն իր ինստագրամյան էջում գրել է. «Ես լացում եմ, երբ տեսնում եմ, որ ինչ-որ մեկը ջնջում է ցեղասպանության պատմությունը, և ով ջնջում է այս պատմությունը, արժանի է մեռնելու»։

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը վերհիշում է 1992 թ.-ը: «Առաջին նախագահը և իր թիմը փորձում էին ցույց տալ, որ մեր ինքնությունը ցավի հետ նույնացնելը սխալ է և պետք է վերանայել մեր ընկալումները: Այս առումով տարաձայնություններ են եղել է և մինչև անգամ դրանք արտացոլված են այդ ժամանակվա տպագիր մամուլում: Բայց ինչո՞ւ դա մեծ զարգացում չի ստացել: Երբ խոսում ենք ցեղասպանության, ցավի և այլնի մասին, պնդում եմ՝ գերադրական եղել է հայկական հողի վրա հայկական պետություն ունենալու գաղափարը: Ցավի ու կորուստների մասին ենք խոսում, բայց այդ բոլորը ամրացրել և զարգացրել է ցանկությունը և կամքը պետություն ունենալու: Օրվա իշխանությունը կարծես չի տեսնում այդ կապը, նա տարանջատում, աղճատում է այդ երկու գաղափարները: Եթե մնայինք էմոցիոնալ խորը ցավի շրջանակներում, դա արգասաբեր չէր: Ցեղասպանությունը եկել է հաստատելու ազգային պետություն ունենալու անհրաժեշտությունը: Երկրորդ ու երրորդ նախագահների ժամանակ պետական հստակ քաղաքականություն է որդեգրվել: 1995 թ.-ին ընդունված Սահմանադրության մեջ ներառվեց Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող կետը: Դա տեղի է ունեցել վերին աստիճանի թեժ պայքարի շնորհիվ: Նրանց, ովքեր պայքարել են դրա համար, պատմական հիշողությունը ոչ թե խեղճացրել է, հակառակը՝ կոփել է իսկական և անկախ պետություն ունենալու կամքը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Պետական պաշտոնյաների մակարդակով մեզ ասում են, որ Հայոց ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումը մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը չէ, պետք չէ կենտրոնանալ թվերի վրա, թե որ կողմից որքան մարդ է մահացել այդ տարիներին, «դա մեզ ոչ մի տեղ չի տանի»: «Կասեի, որ դա անգրագիտություն է, եթե համոզված չլինեի, որ դա մտածված ազգը և ազգային պետությունը քայքայող գաղափարախոսություն է: Գլոբալիստական կենտրոններում տասնյակ տարիներ առաջ և հիմա մշակվող գաղափարախոսություն է, որը փորձում են փաթաթել անգրագետ, նոր-նոր կայացող ազգերի վզին: Պետք է ասեմ, որ, ի պատիվ աֆրիկական մի շարք պետությունների, որոնցից երեքում եղել եմ, կարողացել են շատ շուտ հասկանալ դա, և շարունակում են ազգային պետության կառուցումը: Ժամանակակից պատմությունը արդեն դարեր շարունակում է ազգային պետություն ստեղծելու և զարգացնելու ճանապարհով: Երբ ասում ենք, որ ուզում են պատմական հիշողությունը ջնջել, դա էմոցիոնալ ձևակերպում է: Իրականում ուզում են մեր մեջ ոչնչացնել ազգային պետություն ունենալու կամքը: Ազգային բառն այսօր թիրախ է դարձել: Այսօր հակադրում են հայրենիքը պետությանը: Նրանց ներկայիս գործողություններն ավելի խորքային և հեռահար նպատակներ ունեն՝ մեր մեջ ոչնչացնել ազգային պետություն ունենալու կամքը: Տեսեք՝ Արարատ և Արագած լեռների հակադրությունն են իրականացնում, դա էմոցիոնալ տիրույթում շատ է քննարկվում և բարկացնում մարդկանց, բայց ազգային և պետական ձևակերպումների հակադրություններն այդքան հուզմունքներ չեն առաջացնում: Որպես անկախ պետություն՝ Միացյալ ազգերի կազմակերպության անդամ ենք, ուշադրություն՝ ոչ թե միացյալ պետությունների: 14-17-րդ դարերում եվրոպական պետությունները կայանում էին որպես ազգային պետություններ: Այսօր թիրախը ոչ թե զուտ ցեղասպանությունն է, որքան ազգային պետության գաղափարը մեր մեջից ամբողջովին հանելու ձգտումը։ Երբ ազգայինը հանում ես, թողնում ես զուտ կանոնակարգված պետական կառույց, կարող ես լինել Թուրքիայի վիյալեթ, Ռուսաստանի գուբերնիա, ԱՄՆ-ի նահանգ: Ցեղասպանություն ճանաչելը և աշխարհի տարբեր կետերում դրա կանխարգելմանը մասնակցելը մեր պարտականությունն է: Ներկայիս իշխանավորները կարծում են, թե ցեղասպանությունը զուտ ազգային երևույթ է: Մի ազգը՝ թուրքերը կոտորել են հայերին: Իրենք կիրթ չեն, ընդամենը գրաճանաչ են: Հայաստանը, ինչպես ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունները, պարտավորություն ունեն մասնակցել ցեղասպանության կանխարգելման գործընթացին: Կանխարգելման կարևորագույն մասը եղած ցեղասպանությունների մասին հիշողությունը, գիտելիքը տարածելն է, որպեսզի դրանք կանխվեն: Դա միջազգային պարտականություն է: Հայաստանը պարտավոր է Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ ոճրագործություն, միշտ պահել իր արտաքին քաղաքականության մեջ: 1915 թ.-ի մայիսի կեսերին Ռուսաստանը, Բրիտանիան և Ամերիկան ընդունել են միասնական հայտարարություն, որտեղ բնութագրել են այդ ոճրագործությունը՝ որպես մարդասիրության և մարդկության դեմ հանցագործություն, այդ ժամանակ դեռ չկար ցեղասպանություն եզրույթը: Այս հարցի առկայությունը մեր արտաքին քաղաքականության մեջ միջազգային հանրության առջև մեր պարտականություններից մեկն է, երկրորդ՝ Լեմկինի կողմից ցեղասպանություն եզրույթի կիրառումը տեղի է ունեցել հայերի հանդեպ ցեղասպանության ուսումնասիրության արդյունքում, այսինքն՝ այդ պատմությունը ոչ միայն մեր ազգային հիշողությունն է, դա մարդկության համաշխարհային պատմության մեջ կարևոր տեղ ունի: Ցեղասպանության ճանաչումը կոնկրետ Թուրքիայի կողմից երաշխիքներից մեկն է, որ չի իրականացնելու ևս մեկ ցեղասպանություն»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ ցեղասպանությունը մեկ օրում տեղի չի ունենում, ցեղասպանագետները տարբերակում են դրա ութ կամ տասը փուլ: «Վերջին փուլը համարվում է ցեղասպանությունն ուրանալը կամ մերժելը: Օրվա իշխանությունները մասնակցում են ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ հանցագործության ուրացման և դրա դեմ կանխարգելիչ գործողություններին չմասնակցելու քաղաքականությանը: Հասկանում եմ մարդկանց էմոցիաները, բայց այս ամենն ունի շատ ավելի խորքային, հեռահար և կործանիչ նպատակներ: Եթե ազգային պետություն չես, պատրաստ ես դառնալ մեկ այլ պետության կցորդը, քո ինչի՞ն է պետք է ցեղասպանության դեմ պայքարելը: Իսկ այս դեպքում կարծես ձգտում են դառնալ հենց Թուրքիայի կցորդը, որի պետական քաղաքականությունն է ցեղասպանության ուրացումը: Մեր երկրում իշխանությունը ներսից զավթած թիմի քաղաքականությունն ամբողջովին նույնացնում են Թուրքիայի քաղաքականության հետ»,-եզրափակում է Լարիսա Ալավերդյանը:

Լուսինե Առաքելյան