Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այն մասին, թե ինչպես գործող թրքահաճո վարչախմբի կռիվը մեր Եկեղեցու դեմ նորից տեղափոխել իր դաշտ. Ավետիք ՉալաբյանԽաղաղության գիրը, որ գրվում է պարտության լեզվով Նոնսենս. երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում Եկեղեցուն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱՄՆ առափնյա պահպանությունը 2025 թվականին ռեկորդային 231.8 տոննա թմրանյութ է առգրավելՍուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի ցուցահանդեսը՝ նվիրված Սուրբ ԾնունդինԻրանում բողոքի ցույցերի ժամանակ մոտ 2000 մարդ է զnհվել. Reuters Mattel-ը թողարկել է աուտիզմ ունեցող Բարբի Մտահոգությունները տեղին չեն, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է հաստատված. Նիկոլ ՓաշինյանԱնչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբՄայքլ Քերիկը կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը» Քրիստոսի արձանը վեր է հառնելու Հայաստանի երկնքում ոչ թե որպես պաշտպանություն, այլ որպես վերջին հարց՝ դուք դեռ ա՞զգ եք, թե՞ պարզապես կողք կողքի ապրող մարդիկ․ Լուիզա ԱվթանդիլյանԹրամփը բացեիբաց կոչ է անում Իրանի ցուցարարներին շարունակել իրենց բողոքի ակցիաները և փորձել գրավել պետական հաստատությունները․ Մհեր ԱվետիսյանՄարիամ Ալեքսանյանի լուսանկարները Վան Գոգի թանգարանից Խոշոր ավտովթար՝ Երևանում. կա 6 տուժած, որից 3-ը՝ երեխաներ Իրանի հետ գործարքներ կնքող ցանկացած երկիր 25 տոկոս մաքսատուրք կվճարի ԱՄՆ-ի հետ բոլոր գործարքների համար. ԹրամփՆրանք արժանի են ավելիին. Նարեկ Կարապետյան Համայնքային ոստիկանները 45-ամյա վանաձորցու մոտ թմրամիջոց են հայտնաբերել Հակառակորդը չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք․ «Համահայկական ճակատ» շարժումՄենք ասում ենք՝ գործ արեք, իրենք ասում են՝ անհիմն միջնորդություններ եք անում․ Վարդևանյան
Սպորտ

Հայաստանի ներկայացուցիչները 19 մեդալ են նվաճել ավանդական ուշուի Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ավանդական ուշուի հավաքականի անդամները 11 ոսկե, 4 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Հունաստանի Հերակլիոն քաղաքում անցկացված ավանդական ուշուի Եվրոպայի 8-րդ առաջնությունում:

Հայաստանի պատվիրակությունը մրցավայր է մեկնել ֆեդերացիայի նախագահ Ռուստամ Ալավերդյանի գլխավորությամբ:

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ մեծահասակների կազմում հաղթողի կոչմանն արժանացել են 52 կգ քաշային Վահան Մկրտչյանը, 56 կգ քաշային Ժիրայր Պետրոսյանը, 60 կգ քաշային Արսեն Բաղրյանը, 70 կգ քաշային Դավիթ Վարդանյանը, 75 կգ քաշային Սևակ Մուսայելյանը և 90 կգ քաշային Գառնիկ Գալստյանը: Երկրորդ տեղը զբաղեցրել են 65 կգ քաշային Ռուբեն Մարգարյանը, 100 կգ քաշայիններ Ալիկ Ալավերդյանը և Տանյա Հովհաննիսյանը: Մեծահասակների պայքարում պատվո հարթակի երրորդ աստիճանին է կանգնել 85 կգ քաշային Տիգրան Գևորգյանը:

Երիտասարդների պայքարում առաջին տեղը զբաղեցրել են 48 կգ քաշային Կարիոլինա Համբարձումյանը, 52 կգ քաշային Մանե Եգանյանը, 56 կգ քաշային Գևորգ Բաղդասարյանը, 60 կգ քաշային Էրիկ Վիրաբյանը, 70 կգ քաշային Դավիթ Բաղդասարյանը: Երկրորդ տեղը զբաղեցրել է 52 կգ քաշային Կարեն Սահակյանը, լավագույն երրորդ արդյունքը ցույց են տվել 52 կգ քաշային Ռուբեն Մելքոնյանը, 65 կգ քաշային Տիգրան Թովմասյանը և 75 կգ քաշային Հրանտ Թադևոսյանը:

Ֆեդերացիայի ղեկավար կազմը՝ նախագահ Ռուստամ Ալավերդյանի գլխավորությամբ, մասնակցել է նաև Եվրոպայի ուշուի ֆեդերացիայի հերթական համաժողովին, որի ընթացքում քննարկվել են 2027-2028 թթ. Եվրոպայի ուշուի առաջնության կազմակերպմանը վերաբերող հարցեր։

Եվրոպական կարգի մրցավար Ալբերտ Բազեյանն ընտրվել է Ուշուի եվրոպական ֆեդերացիայի աուդիտի կոմիտեի ղեկավար։ Ֆեդերացիայի փոխնախագահ և միջազգային կարգի մրցավար Արամ Այդինյանն վերընտրվել է մրցավարական կոմիտեի անդամ։