Իսպանացի դարպասապահ Պեպե Ռեյնան հայտարարել է 42 տարեկանում կարիերան ավարտելու մասին
«Կոմոյի» 42-ամյա իսպանացի դարպասապահ Պեպե Ռեյնան հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո պատրաստվում է ավարտել իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան։
«Հրաշալի կարիերաս ավարտին է մոտենում։ Ես անհավանական ուրախություն եմ զգում, երբ հետ եմ նայում իմ ապրած ամեն ինչին։
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որովհետև չէի սպասում, որ իմ կարիերան կտևի այսքան երկար։ Կարծում եմ՝ իմ ժամանակը եկել է։ Զգում եմ, որ ուզում եմ այստեղ ավարտել այն»,- ասել է Ռեյնան Movistar-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ Ռեյնան Իսպանիայի «ոսկե հավաքականի» կազմում 2010 թվականին նվաճեց Աշխարհի գավաթը և երկու անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ 2008-ին և 2012-ին։
Իսպանիայի հավաքականի հետ խոշոր տիտղոսներից բացի, Ռեյնան ակումբային մակարդակով տիտղոսներ է նվաճել «Լիվերպուլի» (4 գավաթ), «Վիլյառեալի» (2), «Բավարիայի» և «Նապոլիի» կազմում՝ մեկական։ Իր կարիերայի ընթացքում Ռեյնան հանդես է եկել նաև «Բարսելոնայում», «Միլանում», «Աստոն Վիլայում» և «Լացիոյում»։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times