Ոսկեհատ գյուղում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել
Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի և ՆԳՆ ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Վաղարշապատի պահպանության բաժնի ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 20-ին՝ ժամը 16.37-ին, օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած տղամարդը հայտնել է, որ Ոսկեհատ գյուղի վարչական տարածքում գտնվող ռեստորանի մոտ զենք-զինամթերք է թողել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Մեկնած ոստիկանները ռեստորանի հետնամասում գտնվող կիսաքանդ շինությունում հայտնաբերել են տարբեր տեսակի, այդ թվում՝ «Մակարով» ատրճանակներ, հրացան, երեք նռնակ, նռնակի երկու պայթուցիչ, ինքնաձիգի պահեստատուփ, 195 փամփուշտ և գնդացրի փամփուշտների շղթա։
Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից:




















Փոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող ա...
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամա...
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք