Ծեծկռտուք և դանակահարություն՝ Վանաձորի կենտրոնում. կա վիրավոր. կասկածյալների մեջ են «Սաշան» և «Ճուտոն»
Երեկ՝ հունիսի 4-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի 80 հասցեի մոտ վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել, որի ժամանակ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոնի ավագ տեսուչ-հերթապահ Պապոյանը, վտանգելով իր կյանքը, հետապնդել է դանակահարողին, սակայն վերջինս կարողացել է խույս տալ հետապնդումից, հաղորդում է Shamshyan.com–ը։
Այնուհետև ավագ տեսուչ հերթապահը վերադարձել է դեպքի վայր:
Տեղում քրեական, համայնքային ոստիկաններն ու պարեկները հայտաբերել են «Opel» մակնիշի ավտոմեքենա:
Որոշ ժամանակ անց «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Տարոնի բաժին, որ Վանաձորի շտապօգնության հերթապահ խումբը Վարդանանց և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկից դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:
Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 16:15-ի սահմաններում, նշված փողոցի խաչմերուկում Լոռու մարզի բնակիչներ 19-ամյա Ա. Թ.-ն, ով ավելի շատ հայտնի է «Սաշա» մականվամբ, և 32-ամյա Ա. Ն.-ն վիճաբանել են միմյանց հետ, որի ընթացքում Ա. Թ.-ն մեջքով գետնին ընկած վիճակում դանակով հարվածներ է հասցրել իր վրա ընկած և իրեն նույնպես հարվածներ հասցնող Ա. Ն.-ին:
Տեղում աշխատել է նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետը:
Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ վիճաբանությանը մասնակցություն է ունեցել նաև Վանաձորում հայտնի «Ճուտո» մականվամբ 17-ամյա Ռ. Գ.-ն:
Վերջինս, ինչպես նաև վիճաբանության մի քանի մասնակիցներ դեպքի վայրից դիմել են փախուստի:
Այս պահին ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքերը, մասնակցիների ինքնությունը պարզելու և նրանց ու հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չենք հայտնում:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times