Մայրիկիս միշտ ասում եմ, որ «Ոսկե գնդակն» է իմ առավոտյան վեր կենալու և ֆուտբոլ խաղալու մոտիվացիան. Լամին Յամալ
Իսպանիայի հավաքականի 17-ամյա հարձակվող Լամին Յամալը մեկնաբանել է Ֆրանսիայի նկատմամբ Ազգերի լիգայի կիսաեզրափակչում տարած պատմական 5:4 հաշվով հաղթանակը, ինչպես նաև խոսել է հունիսի 8-ին կայանալիք եզրափակչի և իր անձնական նպատակների մասին:
Հունիսի 5-ին Մյունխենում կայացած կիսաեզրափակչում Իսպանիայի հավաքականը գոլային հրավառությամբ հաղթեց Ֆրանսիային: «Բարսելոնայի» երիտասարդ վինգեր Լամին Յամալը դարձավ հանդիպման գլխավոր հերոսներից մեկը՝ խփելով երկու գոլ:
«Եզրափակիչը նման կլինի այս խաղին: Մենք և Պորտուգալիան ուժեղ թիմեր ենք՝ համաշխարհային մակարդակի խաղացողներով: Հաղթելու է ուժեղագույնը, և ես կարծում եմ, որ Իսպանիան կնվաճի տիտղոսը»,-խաղից հետո հայտարարել է Յամալը:
Յամալը նաև անդրադարձել է «Ոսկե գնդակ» մրցանակը նվաճելու իր հնարավորություններին:
«Մայրիկիս միշտ ասում եմ, որ «Ոսկե գնդակն» է ինձ առավոտյան վեր կենալու և ֆուտբոլ խաղալու մոտիվացիան: Բայց խոսքերն այնքան կարևոր չեն, որքան դաշտում ցույց տված խաղը: Իսկ Դեմբելե՞ն: Նա հիանալի խաղացող է, բայց եզրափակչում մենք ենք հաղթելու»,-ասել է Յամալը Mundo Deportivo-ի հետ զրույցում:
Սպորտային մի շարք պարբերականներ Լամին Յամալին և Ֆրանսիայի հավաքականի ու ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեին համարում են «Ոսկե գնդակ» մրցանակի գլխավոր հավակնորդներ: Ներկայիս տիտղոսակիրը Յամալի հայրենակից Ռոդրին է:
Ազգերի լիգայի եզրափակիչը Իսպանիայի և Պորտուգալիայի հավաքականների միջև կկայանա հունիսի 8-ին՝ Մյունխենի «Արենա» մարզադաշտում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times