Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբ
Ժամանց

Հունիսի 19-ին մանկապարտեզում գրանցված տարօրինակ դեպք ցնցել է ողջ համացանցը

Մեր տեղեկություններով` 5–ամյա երեխան հաճախում է Երևանի թիվ 135 մանկապարտեզ։ Մանկապարտեզի նորանշանակ տնօրեն Ցողիկ Հայրապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրականում բավական տարօրինակ միջադեպ է տեղի ունեցածը։ Ըստ նրա` դեպքը տեղի է ունեցել հունիսի 20–ին։ «Հինգշաբթի վերջին օրն էր, որ երեխան եկավ մանկապարտեզ։

Նա այդ օրը մինչև 12։30–ն է մնացել մանկապարտեզում և չի քնել մեզ մոտ։ Հետո նրա մայրը եկավ ու տարավ երեխային` նորմալ վիճակում։ Հաջորդ օրը, սակայն, մայրը եկավ ու ասաց, որ երեխային պոլիկլինիկա է տանելու, քանի որ գլխի վրա վնասվածքներ կան։ Մոր խոսքով` դայակը երեխային քնի ժամին փայտով հարվածել է»,–ասաց մանկապարտեզի տնօրենը։

Տնօրենն ասում է` ինչպե՞ս կարող էր դայակը քնի ժամին հարվածել երեխային, երբ երեխան այդ օրը մանկապարտեզում չի քնել։

 

Մանկապարտեզի տնօրենը նշեց նաև, որ երեկ ծնողական ժողով է արել ու զրուցել ինչպես ծնողների, այնպես էլ մանկապարտեզի ողջ անձնակազմի հետ։ Տնօրենը հավաստիացնում է, որ բոլոր աշխատակիցները հերքել են երեխային ծեծելու մասին լուրը և պնդել, որ նման դեպք տեղի չի ունեցել։

«Խոսքը գնում է տղա երեխայի մասին, որը բավականին աշխույժ ու լավ երեխա է։ Ի դեպ, մեր մանկապարտեզում երբեք նման միջադեպ չի եղել, ու որևէ բողոք չենք ունեցել թե՛ հենց այս երեխայի դայակի, թե՛ մեր մյուս դայակների դեմ»,–ասաց Հայրապետյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ տղայի ծնողները նշել են` եթե երեխայի դայակը չփոխվի, երեխան այլևս չի հաճախի այդ մանկապարտեզ։

«Արտաշիսյան» պոլիկլինիկայի վարիչ Լևոն Գրիգորյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ երեխային դեռ նախորդ շաբաթ են բժիշկները զննել, սակայն վնասվածքներ չեն հայտնաբերել։

«Երեկ կրկին երեխայի հայրը բերեց նրան հիվանդանոց ու ուզում էր գլուխը ռենտգեն անել։ Մենք ռենտգեն արեցինք, և պարզվեց, որ որևէ վնասվածք չկա։ Ավելին, ես երեխային հարցրի, թե ինչպե՞ս է իրեն զգում ու նա ինձ պատասխանեց` շատ լավ»,–ասաց Գրիգորյանը։

Նշենք նաև, որ դեպքի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում։

Ամբողջական նյութը՝  այստեղ