AKNEYE-ը՝ Harmony VII-ին
Ս.թ. հուլիսի 8-11-ին AKNEYE-ը մասնակցել է Երևանում տեղի ունեցած Harmony Meetup 7-ին:
Վրաստանից Հայաստան էր ժամանել AKNEYE արտիստ Էլենե Մետրևելին: Նա տեղում ստեղծագործել է՝ ներկայացնելով «Աշխարհների ներդաշնակություն» խորագրով պերֆորմանսը։
«Harmony-ի շրջանակում AKNEYE-ի հետ գործակցությունը բնության, մարդկանց և սիրո մասին է: Իմ արվեստի կենդանի կատարմամբ փորձում եմ ցույց տալ, որ բնությունը դեռ ապրում է մեր մեջ, մենք ենք բնությունը: Ուստի պետք է վայելել ամեն պահը, լավագույն կերպով օգտագործել այս տեխնոլոգիաներն ու մեզ տրված բոլոր հնարավորությունները. ցուցաբերել սեր, տալ սեր և ստանալ սեր: Սա է իմ ներկայացման հիմնական գաղափարը», - նշել է արվեստագետը:
Հյուրերը մեծ հետաքրքրությամբ հետևում էին ակն քանդակի ստեղծմանը՝ աշխատանքային քննարկումները մեկտեղելով արվեստի յուրօրինակ ցուցադրության հետ:
Ներկաներից Openbox-ի ղեկավար Եվա Ջանգն ընդգծել է AKNEYE-ի կարևոր գործունեությունը. «Շատ ոգևորիչ է: Տպավորված եմ: Բիզնես լանչի էի, զրուցում էի գործընկերներիս հետ, երբ տեսա սա ու այլևս չկարողացա կենտրոնանալ հանդիպման վրա: Ես արվեստի մեծ սիրահար եմ, այդ պատճառով եկա այստեղ՝ ուշադիր նայելու: Կարծում եմ՝ այս հարթակը հիանալի հնարավորություն է տալիս արվեստագետին՝ իր գեղեցիկ արվեստը ցուցադրելու համար»:
2024 թվականի Վենետիկի Բիենալեի օրերին AKNEYE-ի տաղավարում ցուցադրություն ունենալուց հետո, սա AKNEYE-ի և Էլենե Մետրևելիի երկրորդ համագործակցությունն էր: Այն հիշեցրել է՝ ներդաշնակությունը թաքնված է բարության, գեղեցկության և փոփոխության աշխարհների ամբողջականության մեջ, ստեղծագործական ոգին ու միասնության ուժը գերազանցում են բոլոր սահմանները:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին