Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ ՍավգուլյանՍոցիալական ծրագիր 12/87. Տարեկան պարտադիր սկրինինգային հետազոտում. Հրայր ԿամենդատյանՆախիջևանի օդանավակայանի վրա դրոնային հարձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի արձանագրել և չի դատապարտել. Էդմոն Մարուքյան«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզումԳարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-ից
Մշակույթ

Հայաստանը և Հունաստանը ստորագրել են փաստաթղթեր մշակույթի ոլորտում համագործակցության վերաբերյալ

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հունաստանի ազգային պատկերասրահում հանդիպել է Հունաստանի Հանրապետության մշակույթի նախարար Ստիլիանի (Լինա) Մենդոնիին:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Հայաստանի և Հունաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և պատմական ընդհանրություններն ամուր հիմք են՝ երկու երկրների համագործակցությունը հատկապես մշակույթի ոլորտում ամրապնդելու և ընդլայնելու համար։

Նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է մշակույթի ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները՝ կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումը տարբեր ուղղություններով։ 

Կողմերն ընդգծել են՝ երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացման մեծ ներուժ կա՝ պատրաստակամություն  հայտնելով ընդլայնելու երկկողմ կապերը համատեղ ծրագրերի միջոցով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտում փոխանակման ծրագրերի, միջթանգարանային համագործակցության, երկու երկրներում մշակույթի օրերի կազմակերպման, համատեղ ցուցահանդեսների և ֆիլմարտադրության նախագծերի, մշակութային ժառանգության պահպանման, կառավարման ոլորտում փորձի փոխանակման վերաբերյալ հարցեր:

Հանդիպմանը հաջորդել է մշակույթի ոլորտում համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրումը։ Մասնավորապես՝ ստորագրվել են Մշակույթի բնագավառում համագործակցության ծրագիր, Մշակութային արժեքների ապօրինի շրջանառության կանխարգելման մասին համաձայնագիր, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Սալոնիկի Մեգարոն համերգասրահի միջև համագործակցության հուշագիր, Հայաստանի կինոյի հիմնադրամի և Հունաստանի կինոկենտրոնի միջև համագործակցության հուշագիր։

Նախարարներ Ժաննա Անդրեասյանը և Ստիլիանի (Լինա) Մենդոնիին վստահություն են հայտնել, որ ստորագրված փաստաթղթերը նոր շունչ կհաղորդեն Հայաստան- Հունաստան մշակութային կապերի ամրապնդմանը և կբացեն համագործակցության նոր հորիզոններ։

Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։