Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբ
Ժամանց

«Ափսոսում եմ, որ դրանց վրա ժամանակ եմ ծախսել». Հայկուհի Մաթեւոսյան

Մայիսին տեղի ունեցած Ազգային գեղեցկության մրցույթի հաղթող 19-ամյա Հայկուհի Մաթեւոսյանը տիտղոսին եւ թագին արժանանալուն զուգահեռ հայտնվեց տարբեր խոսակցությունների կիզակետում: BRAVO.am-ի հետ նոր զրույցում նա անդրադարձել է իր հասցեին հնչող քննադատություններին, նշել՝ արդյոք փոխվել է կյանքը հաղթանակից հետո, նաեւ ասել է, թե ինչպիսի տղամարդ է պատկերացնում իր կողքին:

 
 

— Մինչ «Հայաստանի գեղեցկուհի 2019» տիտղոսին արժանանալն ինչպիսի՞ն է եղել Ձեր ճանապարհը մոդելային աշխարհում:

 

— Մոդելինգն առաջ, եւ թե տիտղոսին արժանանալուց հետո ինձ համար եղել եւ մնում է որպես հոբբի: Ես արդեն ընտրել եմ իմ մասնագիտությունը՝ իրավագիտությունը: Այնուամենայնիվ, մոդելինգում եւս փորձում եմ պրոֆեսիոնալ լինել:

Ամեն ինչ շատ պատահական եղավ: Այս ոլորտում առաջին քայլերս սկսել եմ 2017թ.-ին` «Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթով: Բավական լուրջ գործնական առաջարկներ եղան ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Մտածեցի՝ ինչու ոչ: Կարելի է մի փոքր էլ մոդելինգով զբաղվել: Նկարահանվել եմ մի քանի գովազդային հոլովակում: Գովազդային ոչ բոլոր կազմակերպությունների հետ եմ համագործակցում: Չեմ նկարահանվի մերկ եւ կիսամերկ ֆոտոշարքերում: Մոդել դառնալն ինձ համար երազանք չի եղել: Իսկ տիտղոսին արժանանալու ցանկություն եղել է, որն էլ իրականացավ:

Հայկուհի Մաթեւոսյանը

-Ի՞նչ տվեց Ձեզ եւ ի՞նչ փոխեց Ձեր կյանքում հաղթանակը:
-Փառք Աստծո, տիտղոսը մարդկային արժանիքներ չփոխեց. նույնն եմ մնացել: Ձեռք բերեցի լավ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ եմ: Շատ դժվար եւ միեւնույն ժամանակ շատ հաճելի ճանապարհ է: Բավական շատ գործնական առաջարկներ ստացա եւ շարունակում եմ ստանալ: Հաճախ միանգամից մերժում եմ, որովհետեւ այս շրջանում զբաղված եմ այլ աշխատանքով. դեռ մրցույթից առաջ էի նշել, որ պետք է զբաղվեմ բարեգործությամբ: Փորձում եմ օգնել մարդկանց:

Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը միջոցառում ենք նախաձեռնել. մրցույթի մի քանի մասնակցի հետ փորձելու եմ ուրախացնել երեխաներին: Ավելի ուշ սպասվում է եւս մեկ՝ ավելի մասշտաբային բարեգործական միջոցառում:

-Մրցույթից հետո քննադատությունների ու խոսակցությունների պակաս չեղան: Պատրա՞ստ էիք եւ ինչպե՞ս էիք վերաբերվում դրանց:
-Միշտ էլ մտածել եմ, որ հաղթանակից հետո ցանկացած մասնակից արժանանալու է քննադատությունների: Հաղթող մասնակիցը չի կարող բոլորի ճաշակով լինել: Այսպիսի բուռն քննադատությունների, բնականաբար, չէի սպասում: Երբ դեռ նոր, թարմ էր այդ ամենը, տխրում էի: Հետո հասկացա, որ պետք չէ տխրել: Ես դեմ չեմ առողջ քննադատություններին, բայց լինում են նաեւ էժանագին խոսակցություններ, որոնք կարդալու համար ժամանակ չեմ ծախսում: Ափսոս է այդ ժամանակը: Որոշ մարդիկ իրենց ոչ ադեկվատ են պահում վիրտուալ հարթակում միայն: Նրանցից եւ ոչ մեկը չի համարձակվի կանգնել իմ դիմաց եւ նույնն ասել ինձ: Իմ շրջապատում այնքան շատ են կիրթ մարդիկ, որոնց կարծիքներն ավելի հետաքրքիր են: Հիմա մտածում եմ` ինչու էի այն ժամանակ հուսահատվել, երբեմն տխրել: Ափսոսում եմ, որ դրանց վրա ժամանակ եմ ծախսել:

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ