Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբ
Ժամանց

Արգենտինան հետաքրքրված է տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հուլիսի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային։

Նախարարը ողջունել է դեսպանին, խոսել երկու երկրների միջև առկա բարեկամության մասին, անդրադարձել է մեր երկրի տեխնոլոգիական ոլորտի հնարավորություններին, այդ ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած քաղաքականությանն ու տեսլականին։

Դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է տարբեր բնագավառներում հայ-արգենտինյան արդյունավետ համագործակցության, Արգենտինայում հայկական սփյուռքի գործունեության մասին, որն ընդգրկուն է ու բազմաբովանդակ։

Դեսպանը կարևորել է տեխնոլոգիական ոլորտում հարաբերությունների ընդլայնումն ու ամրապնդումը և այդ ուղղությամբ գործնական քայլերի անհրաժեշտությունը։

Նա ընդգծել է, որ Հայաստանն ու Արգենտինան գործակցության հարուստ պատմություն ունեն և հույս է հայտնել, որ ապագան առավել արդյունավետ կլինի՝ ի դեմս բարձր արդյունաբերության ոլորտում համագործակցության խորացման։ Դեսպանը նախարարին է ներկայացրել նաև տեխնոլոգիական ոլորտում Արգենտինայի ձեռքբերումներն ու առաջընթացը և նշել իրենց կողմից հետաքրքրվածությունը համագործակցության գործնական քննարկումներ սկսելու ուղղությամբ։

Հակոբ Արշակյանը նշել է, որ հայկական կողմը բաց է համագործակցության համար և պատրաստակամ է քննարկելու գործակցության հնարավորությունները, ուղղություններն ու հեռանկարները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում երկու երկրների ոլորտի մասնագետների, տեխնիկական թիմերի, գործարար շրջանակների ներգրավվածությամբ կազմակերպել հանդիպում-քննարկումներ՝ գործակցության շրջանակներն առավել մանրամասն ուսումնասիրելու համար։

Նախարարը անդրադարձել է նաև հոկտեմբերի 6-9-ը Երևանում անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT) և հրավիրել արգենտինական կողմին ընդգրկուն կազմով մասնակցություն ունենալու տեխնոլոգիական ոլորտի կարևորագույն այդ միջոցառմանը։