Ուզու՞մ եք իմանալ․․․Կենդանակերպի 3 ամենացինիկ նշանները
Ցինիկությունը մեզ մոտ ասոցացվում է բացասականության, անօրենության և դաժանության հետ։ Նայելով այդպիսի որակներով մարդկանց՝ թվում է, որ կարեկցանք, բարություն, խիղճ հասկացողությունները այս մարդկանց մոտ ուղղակի բացակայում են։ Բայց շատերը այդ դիմակի տակ թաքցնում են սեփական էմոցիոնալությունը, համարելով այն թուլություն։
Ցինիկը՝ կյանքի մեծ փորձ ունեցող և կայուն սկզբունքներով մարդն է։ Այդ պատճառով մարդու այդպիսի որակի ձևավորման վրա մեծամասամբ ազդում է հասարակությունը։ Սակայն աստղաբաններն ասում են, որ որոշ մարդիկ այնուամենայնիվ առավել հակված են ցինիզմին, իսկ ավելի կոնկրետ Կենդանակերպի այս 3 նշանները։
Ցինիկ նշանները
1. Այծեղջյուր
Այծեղջյուրները համարում են, որ այս աշխարհում ամեն ինչ կարելի է գնել։ Նրանց համար գրեթե գոյություն չունեն բաներ, որոնք արժեքավոր են։ Նրանք գտնում են, որ այս կյանքում ամեն ինչին կարելի է փոխարինող գտնել։
Բացի դրանից, Այծեղջյուրները համարում են, որ իրենք միշտ ճիշտ են։ Ուրիշների կարծիքներն ընդունելը՝ շատ դժվար է նրանց համար։ Այդ պատճառով ինչ-որ բան նրանց ապացուցելը անհնար է։
2. Կարիճ
Կարիճները շատ են սիրում ասել ճիշտը։ Երբեմն նրանց մտերիմները հիանում են այդ որակներով, և շնորհակալություն են հայտնում, որ ոչինչ չեն թաքցնում։ Բայց երբեմն այդ չափազանց սերը դեպի ճշմարտությունը վեր է ածվում քննադատության, որը կարող է վիրավորել։
Երբեք մի բարկացրեք Կարիճին, եթե չեք ցանկանում հայտնվել նրա սև ցուցակում։ Նրանք շատ երկար են հիշում այդպիսի բաներ և կարող են չներել։





















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT