Նկարիչ Անատոլի Գրիգորյանի անհատական ցուցահանդեսում ներկայացվեցին հեղինակի բազմաոճ գործերը
Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Անատոլի Գրիգորյանին նվիրված ցուցահանդեսում, որը բացվեց մարտի 28-ին Հայաստանի ազգային պատկերասրահում, ընդգրկված են նրա տարիներով թվագրվող շուրջ 70 մեծադիր կտավ ու էտյուդ, գրաֆիկական թերթ, ճեպանկար, նկարչի նամակագրությունից արժեքավոր նմուշներ, լուսանկարներ, ինչպես նաև անձնական իրեր:
«Անատոլի Գրիգորյանն իմ ավագ ընկերն էր: Նա ինձ գունանկար էր դասավանդում: Միշտ ասում էր, որ երիտասարդության կողմից է, որ հասարակական ակտիվությունը լավ է, բայց մարդ պետք է նաև սովորի: Նա ասում էր, որ ցանկության դեպքում միշտ կարող ենք իրենից խորհուրդ հարցնել, լինել իր արվեստանոցում: Մենք էլ հաճախ էինք նկարահանումների մասնակցում նրա մոտ: Մի անգամ, երբ լրագրողներ, օպերատորներ էին եկել այնտեղ, սուրճ խնդրեցին նրանից, Գրիգորյանն էլ ասաց, որ սիրով կհյուրասիրի: Խմելիս բոլորը փռթկացին: Պարզվեց` նա շաքարավազի փոխարեն աղ էր լցրել սուրճի մեջ: Գրիգորյանը արդարացավ` նշելով, որ նկարիչների արվեստանոցներում, որպես կանոն, շաքար չի լինում, բոլորը դառը սուրճ են նախընտրում, որովհետև նկարիչները շատ քաղցր են»,-պատմեց պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը:
Ցուցահանդեսի համադրող Մարինա Հակոբյանի խոսքով`ցուցահանդեսում ամփոփված է նկարչի ամբողջ ստեղծագործական ուղին, մեկտեղված են նրա վաղ շրջանից մինչև անավարտ գործերը: «Ներկայացնում ենք ոչ միայն ճանաչելի Անատոլի Գրիգորյանին, նրա թատերական ներկայացումներ հիշեցնող ստեղծագործությունները, կարմիր ու հեղեղուն կոլորիտով կոմպոզիցիոն բազմակերպար պատկերները, այլև այցելուներից շատերին անծանոթ դիմանկարները, բնանկարները, այլաբանական շեշտադրումով մերկ կանանց կերպարները: Ինձ համար հայտնություն էին թանձր ներկաշերտով արված էտյուդները»,-ներկայացրեց համադրողը և հավելեց, որ նպատակ են ունեցել ներկայացնել անհայտ նկարչին:
20-րդ դարի 60-ականներին ասպարեզ եկած նկարիչ Անատոլի Գրիգորյանը ընտրել է հաստոցային գեղանկարչությունը որպես իր ստեղծագործության հիմնական տեսակ, փորձել է ուժերը որպես դիզայներ, կինոնկարիչ, թատերանկարիչ, գրքի նկարազարդող: Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, այնուհետևս Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում ուսանած Անատոլի Գրիգորյանը ստեղծագործական ուղին սկսել է որպես բեմադրող նկարիչ: Աշխատել է հեռուստատեսությունում, այնուհետև` «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում, ղեկավարել է Գեղարվեստի պետական ակադեմիայի Գեղանկարչության ամբիոնը: 2005-ին պարգևատրվել է Մովսես Խորենացու շքանշանով, իսկ 2013 թվականին` Գրիգորյանին շնորհվել է ժողովրդական նկարչի կոչում:
Անատոլի Գրիգորյանն ունեցել է անհատական ու խմբային մի շարք ցուցահանդեսներ արտերկրում: Նկարչի ստեղծագործություններն այսօր պահվում ենՀայաստանի և արտերկրի թանգարաններում ու պատկերասրահներում, ինչպես նաև մասնավոր հավաքածուներում:




















Այս Կուսակցության գրանցումով ես ինձ հետ չեմ տանում ո՛չ զայրույթ, ո՛չ ափսոսանք, միայն երախտագիտությու...
Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում, «Փաստինֆո»-ի հարցադրում...
Կենսաթոշակների բարձրացման թեմայով «ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` լուսա...
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Էդ փողն ի՞նչ եք արել. բա փրփուրը բերաններիդ ասում էիք՝ թոշակ բարձրացնելը անհնար է. Ավետիք Չալաբյան
Տիկտոկում Փաշինյանի մասին ենթադրյալ վիրավորական արտահայտության համար քաղաքացին ձերբակալվել է
Կրոնական ազատությունը վտանգի տակ․ Հայաստան, Արցախ և միջազգային պատասխանատվություն․ Սամվել Կարապետյան
Ադրբեջանն այլևս այն չէ, ինչ 1992-ին էր. այսօր այն ուժեղ պետություն է, որն ունակ է պաշտպանել իրեն. Ալ...
20 000 մատչելի բնակարան. Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերից մեկը
Համակարգված զարգացում և միջազգային ներգրավվածություն․ ՀՀՄԱ-ի հերթական նիստի օրակարգը