Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբ
Ժամանց

Այս 10 պարագան մագնիսի պես հաջողությունը ձգում են դեպի տուն

Ձեզ ենք ներկայացնում մի քանի պարագա, որոնք տանը երջանկություն են բերում.

1. Պայտ

Ժողովրդական հավատալիքի համաձայն՝ այն հաջողություն և առողջություն է բերում: Համարվում է, որ հաջողությունը միշտ ձիու վրա է, իսկ ձիուն պայտ է պետք: Այն հաջողությանը ցույց կտա ձեր տան ճանապարհը: Դրա դնելու դիրքի ճիշտ ընտրության դեպքում տանը երջանկություն և բարեկեցություն կլինի, իսկ վիշտն ու հիվանդությունները կշրջանցեն:

2. Սխտոր

Տունը մաքրելու, աչքից և նավսից պաշտպանվելու համար սխտոր է օգտագործվում: Դրանով կարելի է ուժեղ թալիսման պատրաստել, որը տունը կպաշտպանի բացասական էներգիայից:

Տան ընդհանուր մաքրման համար սխտորը կախում են մեկուսի վայրում առաստաղի տակ՝ խնդրելով պաշտպանություն չար աչքից և անմաքրությունից: Ուտելիքներում սխտորի օգտագործումը բարձրացնում է իմունիտետը և մաքրում է անբարյացակամ մարդկանց բացասական ազդեցությունը:

3. Մեղր

Նրանք, ովքեր ուզում են, որ տունն ամեն բարիքով լի լինի, պետք է մեղր օգտագործեն:

Այն ծառայում է որպես քաղցրավենիք տան ոգու համար: Թարմ մեղրը լցնում են նախշազարդ գեղեցիկ ափսեի մեջ, սիրալիր խոսքեր են ասում տան ոգուն. «Մեղր համտեսիր, հայր տան ոգի, մեր տունը պաշտպանիր անհաջողությունից, մեզ երջանկություն և բարեկեցություն բեր: Եվ թող այն մեղրի պես քաղցր լինի»:

4. Խնձոր

Ըստ սիմվոլիկայի՝ տանը խնձոր ունենալն առատության երաշխիք է: Ամռան ընթացքում խնձորի ստացած դրական էներգետիկան ներթափանցում է տուն և այն մաքրում է բոլոր էներգետիկ մակարդակներում:

Հարթ, առանց բծերի խնձորը դրեք գեղեցիկ սպասքի մեջ, ցողունի վրա ատլասե ժապավեն կապեք և ասեք. «Հանգույցն ամուր կապում եմ, երջանկությունը տուն եմ ձգում: Հյութալի խնձորը խոհանոցում է, կարգը և բավարարությունը կպահպանի»:

5. Սրբապատկեր

Սրբապատկերները կարող են ձեր տնից վանել ցանկացած չարիք:

Սրբապատկերները պետք է խելացի ձևով դնել տանը: Դրանց նկատմամբ հարգալի և խնամքով վերաբերմունքն անպայման խաղաղություն և հանգստություն կբերի տան բոլոր բնակիչներին և կմաքրի ընդհանուր էներգետիկան:

6. Բուլավկա

Չար աչքի դեմ ամենատարածված միջոցն է: Վերացնում է վատ մտածմունքները:
Որպես պաշտպանիչ թալիսման բուլավկայի ակտիվացման համար պետք է այն տաքացնել կրակի վրա, լվալ հոսող ջրով և և մի գիշեր թողնել աղի և պղպեղի խառնուրդի մեջ: Առավոտյան պետք է բուլավկային խնդրել պաշտպանել անմաքուր մտքերից և մուտքի դռան վրա այնպես դնել, որ չերևա:

7. Զանգ

Զանգի ձայնը կարող է տանը տրամադրություն բերել, վռնդել չար ոգիներն և դիմակայել չար ուժերին: Ըստ ժողովրդի՝ ավելի լավ է՝ զանգը արծաթե կամ երկաթյա լինի: Այն պետք է ունենա մաքուր, չնյարդայնացնող ձայն:

Զանգը պետք է կախել այնտեղ, որտեղ հաճախ կծլգնա: Լսեք դրա ձայների ներդաշնակությունը: Եթե ձայնը փոխվի, նվազի կամ վերանա, պետք է զանգը փոխել, քանի որ դա նշանակում է, որ այն չափից շատ բացասական էներգիա է կլանել:

8. Օճառ

Մաքրության և առողջության խորհրդանիշ է: Լոգասենյակում օճառի չոր կտորը դրեք տուփի մեջ և սիրուն ժապավենով կապեք:

Ակտիվացնելու համար սպիտակ մոմ վառեք, առանց քիմիական հավելումների 2 կտոր օճառ վերցրեք, լվացեք ձեռքերը մինչև արմունկները և ասեք. «Ինչպես ջուրը փրփուրի հետ մաքրում է կեղտը, այդպես օճառը պաշտպանում է տունը: Հիվանդություններից, աչքից, բացասականից, սկանդալներից»: Մի կտորը դրեք լոգարանում, մյուսը՝ զուգարանում:

9. Մոմեր

Հզոր թալիսման են, բարեկեցությունը բերում են տուն բոլոր ոլորտներում: Առավել օգտակար են եկեղեցական մոմերը:

Մոմը վառեք և շրջեք ողջ տանը՝ ոչ մի անկյուն բաց չթողնելով: Տան մաքրության ծես արեք, պաշտպանություն և լույս խնդրեք տան անդամների համար: Մոմը դրեք սրբապատկերի առաջ կամ որևէ տեղ տան արևելյան մասում:

10. Հայելի

Շատ լավ թալիսման է փայտե շրջանակով կլոր հայելին: Տանը, որտեղ բարձր տրամադրություն և փոխըմբռնումն է իշխում, այն ներծծում է դրական էներգետիկան և վերադարձնում է: Վատ տրամադրությամբ երբեք մի մոտեցեք հայելուն: Դրա դիմաց մի վիճեք և մի չարախոսեք:

Կինը կարող է ակտիվացնել հայելու ուժը: Մաքուր կտորը թրջեք սիրելի օծանելիքով և սրբեք հայելին շրջանաձև շարժումներով: Գիշերը հայելու առաջ գեղեցիկ կապույտ ափսե դրեք, որը լցված կլինի բարեկեցության խորհրդանիշներով: