Քանի երեխայի սպանություն և բռնաբարություն է եղել 6 ամսում. ՔԿ-ն թվեր է ներկայացրել
Հայաստանում կես տարում տարբեր հանցագործությունների զոհ է դարձել 193 անչափահաս, որոնցից 105-ը մինչև 12 տարեկան երեխաներ են:
Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքը, դրանցից 4-ը եղել են սպանության, 2-ը՝ անզգուշությամբ մահ պատճառելու, 3-ը՝ ինքնասպանության հասցնելու, 5-ը՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 38-ը՝ ծեծի, 1-ը` ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 2-ը՝ ազատությունից ապօրինի զրկելու մեղադրանքով։
Գրանցվել է նաև 3 բռնաբարության, 10 սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, անչափահասի նկատմամբ սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու 1 դեպք և անչափահասի նկատմամբ անառակաբարո տարբեր գործողությունների կատարման 37 դեպք։
Հարուցված քրեական գործերով՝ 110 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, նրանցից 5–ը եղել են 14-16 տարեկան, 2-ը՝ 16-18 տարեկան, 63-ը՝ 18-35 տարեկան, 40-ը՝ 35 տարեկանից բարձր:
193 անձ ճանաչվել է տուժող, որոնցից 105-ը՝ մինչև 12 տարեկան, 20-ը՝ 12-14 տարեկան, 36-ը՝ 14-16 տարեկան, 32-ը՝ 16-18 տարեկան:




















Այս Կուսակցության գրանցումով ես ինձ հետ չեմ տանում ո՛չ զայրույթ, ո՛չ ափսոսանք, միայն երախտագիտությու...
Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում, «Փաստինֆո»-ի հարցադրում...
Էդ փողն ի՞նչ եք արել. բա փրփուրը բերաններիդ ասում էիք՝ թոշակ բարձրացնելը անհնար է. Ավետիք Չալաբյան
Կենսաթոշակների բարձրացման թեմայով «ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` լուսա...
«Շրթունքների արքային» մահացած են գտնել. պլաստիկ վիրաբուժության աստղի խորհրդավոր մահը
Կրոնական ազատությունը վտանգի տակ․ Հայաստան, Արցախ և միջազգային պատասխանատվություն․ Սամվել Կարապետյան
20 000 մատչելի բնակարան. Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերից մեկը
Ադրբեջանն այլևս այն չէ, ինչ 1992-ին էր. այսօր այն ուժեղ պետություն է, որն ունակ է պաշտպանել իրեն. Ալ...
Համակարգված զարգացում և միջազգային ներգրավվածություն․ ՀՀՄԱ-ի հերթական նիստի օրակարգը
Թոշակների բարձրացման քայլը ոչ միայն ուշացած է, այլև բացարձակ կիսատ-պռատ. Ավետիք Չալաբյան