Շվեդական ակումբը պայմանագիր է կնքել 19-ամյա հարձակվող Ալբերտ Ալեքսանյանի հետ
Շվեդիայի բարձրագույն խումբը ներկայացնող «Նորչյոպինգ» ակումբը պաշտոնական կայքում հայտարարել է նոր տրանսֆերի մասին։ Ակումբի շարքերը համալրել է 19-ամյա եզրային հարձակվող Ալբերտ Ալեքսանյանը։
Կողմերը կնքել են երկարաժամկետ պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2028 թվականը։
Ալեքսանյանը տեղափոխվել է նորվեգական «Ուլլ/Կիսա» ակումբից (2-րդ դիվիզիոն), որտեղ անցկացրել է տպավորիչ մրցաշրջան։ 2025 թվականին նա գրանցել է 25 միավոր արդյունավետության ցուցանիշով՝ դառնալով 16 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Ալբերտ Ալեքսանյանը ծնվել է Լատվիայում, սակայն 3 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Նորվեգիա։ Ֆուտբոլիստի հայրը հայ է, իսկ մայրը՝ լատվիացի։ Նշվում է, որ նա իրավունք ունի հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։
«Հայրս Հայաստանից է, մայրս՝ Լատվիայից։ Մենք տեղափոխվեցինք Նորվեգիա, երբ ես երեք տարեկան էի»,- ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում նշել է Ալեքսանյանը։
193 սմ հասակ ունեցող հարձակվողն իր ուժեղ կողմերը նկարագրել է հետևյալ կերպ․ «Դրիբլինգ, արագություն և գոլեր խփելու կարողություն»։
«Նորչյոպինգի» մարզական տնօրեն Հենրիկ Յուրելիուսը մեկնաբանել է տրանսֆերը․
«Ալբերտն ունի հատկանիշներ, որոնք մենք գնահատում ենք, և որոնք նրան օգտակար են դարձնում մի քանի դիրքերում։ Նա հիմնականում հանդես է գալիս որպես աջ եզրային հարձակվող, որտեղ նրա ֆիզիկական տվյալները և տուգանային հրապարակ ներխուժելու կարողությունը նրան դարձնում են հետաքրքիր խաղացող մեզ համար։ Շատ հետաքրքիր կլինի հետևել նրա զարգացմանը մեր միջավայրում»։




















Այս Կուսակցության գրանցումով ես ինձ հետ չեմ տանում ո՛չ զայրույթ, ո՛չ ափսոսանք, միայն երախտագիտությու...
Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում, «Փաստինֆո»-ի հարցադրում...
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Կրոնական ազատությունը վտանգի տակ․ Հայաստան, Արցախ և միջազգային պատասխանատվություն․ Սամվել Կարապետյան
Ադրբեջանն այլևս այն չէ, ինչ 1992-ին էր. այսօր այն ուժեղ պետություն է, որն ունակ է պաշտպանել իրեն. Ալ...
20 000 մատչելի բնակարան. Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերից մեկը
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը կնախագահի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը
Կենսաթոշակը 50%-ով ավելացնելու մեր առաջարկը ռեալ է և հիմնված է հստակ հաշվարկների վրա․ Ցոլակ Ակոպյան
Պրեմիերա․ Սուպեր Սաքո և Սուրո-«Հասնեմ քեզ»
Համակարգված զարգացում և միջազգային ներգրավվածություն․ ՀՀՄԱ-ի հերթական նիստի օրակարգը