Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տոկունություն և խաղաղություն ենք ցանկանում մեր բարեկամ ժողովրդին, երկնային հանգիստ՝ բոլոր նահատակներին. Ավետիք ՉալաբյանԳարնանային տոներին ընդառաջ Ucom-ը Unity փաթեթները ներկայացնում է հատուկ պայմաններով Ընտրություններից առաջ թոշակ բարձրացնելով` փորձում են ստանալ թոշակառուների քվեն․ Դավիթ Հակոբյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամները հարգանքի տուրք են մատուցել զոհված իրանցիների հիշատակին Բերքի երաշխավորված մթերում գյուղերում. ի՞նչ է առաջարկում այս տնտեսական ծրագիրը. Լևոն ՍարգիսովՄոսկվայի պետական համալսարանի գիտնականները հայտնաբերել են մի բաղադրիչ, որը երկարացնում է պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը։ Միավորվում ենք, քանի որ այս իշխանության ապազգային քաղաքականությունն անընդունելի է․ Արսեն ԳրիգորյանԱյն մասին, թե ինչու պետք վերաֆորմատավորել մեր քաղաքական դաշտը, և ազատել մեր ժողովրդին վատի և վատագույնի միջև ընտրելու կեղծ երկընտրանքից. ՉալաբյանԻնչու է Իրանում պատերազմը միջազգային իրավունքի համար դառնում շրջադարձային պահԻնչպե՞ս է առաջարկվում նվազեցնել դեղերի գները Հայաստանում Տնտեսական զարգացման նոր օրակարգ. որքանո՞վ իրատեսական է «Ուժեղ Հայաստան»-ի ծրագիրը Պատերազմը՝ բազմաչափ, իսկ ուժը՝ ոչ միայն ռազմական. «Փաստ» Երբ որոշումները կայացվում են առանց մտածելու. «Փաստ» «Սա կոնֆլիկտի հերթական կամ հաջորդ փուլին հանգեցնող երևույթ է, որը չի կարելի անվանել խաղաղության կոնցեպտ կամ հարատև խաղաղություն». «Փաստ» Մնացել են... թոշակի թեմայի տակ. «Փաստ» Սկսել են ավելի մեծ թափով գերծանրաբեռնել դատարանները. «Փաստ» Հայաստանը՝ ամերիկյան հեղինակավոր պարբերականի ուշադրության կենտրոնում. «Փաստ» Իշխանությունները պատրաստվում են հարցումների թվեր «կրակել». «Փաստ» Իրանի շուրջ ճգնшժամը չունի ռшզմական լուծում. Մարիա Զախարովա Եկեղեցին այլևս չի կարող օտարել հուշարձաններն առանց իշխանության իմացության․ նախագիծն ընդունվեց
Քաղաքականություն

Սկսել են ավելի մեծ թափով գերծանրաբեռնել դատարանները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԵԽ-ի և դրա գործընկեր կազմակերպության՝ «Լրագրողների անվտանգության պլատֆորմի» հրապարակած տարեկան զեկույցում նշվում է, որ Հայաստանն առաջին անգամ ընդգրկվել է լրագրողներ ձերբակալող պետությունների ցանկում։ Մյուս կողմից՝ անզեն աչքով էլ նկատելի է, որ հատկապես վերջին շաբաթների ընթացքում կտրուկ շատացել է ոչ իշխանական լրատվամիջոցների և ընդդիմադիր գործիչների դեմ դատական հայցերի թիվը։

Ընդ որում, նպատակ է դրված թե՛ ԶԼՄների, թե՛ տարբեր գործիչների դեպքում հերքման պահանջի հետ միասին դնել նաև մեծ գումարային պահանջ, ինչպես նաև դրամական միջոցների վրա արգելանքի կիրառման միջնորդություն։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, այս օրերին քպականներն առավել մեծ ինտենսիվությամբ են «քրքրում» մամուլում ու սոցցանցերում քպականների վերաբերյալ հրապարակումները, փորձում վիրավորանքի և զրպարտության դրվագներ հայտնաբերել և դրանց հիման վրա դատական հայցեր նախապատրաստել։

Երեկ, օրինակ՝ հայտնի դարձավ, որ միանգամից 7 լրատվամիջոցի դեմ հայց է ներկայացրել ոմն Ռաֆայել Ջուլհակյան, որը պահանջում է 21 միլիոն դրամ՝ իրեն «ՔՊ կեղծ դպիր» անվանելու համար։ Դա այն անձն է, որն ակտիվորեն մասնակցում էր Փաշինյանի կեղծ «պատարագներին» և մի քանի դրվագով հայտնվել էր սկանդալային իրադարձությունների կենտրոնում։ Մեր աղբյուրը փոխանցեց, որ, բացի այս հայցերը, նաև քրեական նոր վարույթներ են նախապատրաստում բարձրաստիճան եկեղեցականների, այդ թվում՝ չի բացառվում նաև Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ: Գումարած՝ գնալով շատանալու են այլ դատական հայցերը:

Մեր ունեցած տեղեկություններով, դատարաններն առանձնապես ոգևորված չեն այս ամենից. նախ՝ առանց այն էլ մեծ ծանրաբեռնվածություն ունեն, երկրորդ՝ հայցերի մեծ մասը պարզապես «ջուր» է, վերջապես՝ դատավորներն էլ են հոգնել ամենօրյա ռեժիմով իշխանությունների ապօրինի կամքը կատարելուց:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում